«Լևոն Գրիգորյան (թավջութակահար)»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
|||
Տող 17. | Տող 17. | ||
* Григорян Л. А., От трех до семи, Ереван, 1986. |
* Григорян Л. А., От трех до семи, Ереван, 1986. |
||
*Григорян Л. А., Виолончельное искусство Армении. исторический очерк, Москва, 1992. |
|||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
12:05, 13 Մայիսի 2020-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Գրիգորյան (այլ կիրառումներ)
Լևոն Գրիգորյան | |
---|---|
Ի ծնե անուն | Լևոն Արամի Գրիգորյան |
Ծնվել է | հունիսի 18, 1915 Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2001 (86 տարեկան) |
Մասնագիտություն | Թավջութակահար |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Լևոն Արամի Գրիգորյան (1915, հունիսի 18, Թիֆլիս - 2001, հոկտեմբերի 7, Իսպանիա), թավջութակահար, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1961)
Կենսագրություն
1939 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան: 1941-1944 թվականներին եղել է Հայֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահար, 1944-1948 թվականներին՝ Հայֆիլհարմոնիայի դաշնամուրային եռյակի թավջութակահար, 1945-1949 թվականներին՝ պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահարների խմբի կոնցերտմայստեր։ 1945-1992 թվականներին դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1977 թվականից՝ պրոֆեսոր), երաժշտական դպրոցներում[1]: 1992 թվականից ապրել է Հունգարիայում, ապա՝ Իսպանիայում:
Գրել է թավջութակի և նվագախմբի կոնցերտ, թավջութակի պիեսներ, հեղինակ է մշակումների և փոխադրումների։
Լևոն Գրիգորյանի նշանավոր աշակերտն է եղել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մեդեա Աբրահամյանը: Երբ Երևան էր ժամանել անվանի թավջութակահար, Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ս. Ն. Կնուշևիցկին, դասարանական մի հավաքույթի ընթացքում, երբ վերջինս լսեց Մեդեա Աբրահամյանի նվագը, հիացմունքով շրջվեց դեպի Լևոն Գրիգորյանը և ասաց. «Հնարավոր է, որ ես ձեզանից լավ եմ նվագում, բայց Դուք ավելի լավ մանկավարժ եք, քան ես»[2]:
Երկեր
- Григорян Л. А., От трех до семи, Ереван, 1986.
- Григорян Л. А., Виолончельное искусство Армении. исторический очерк, Москва, 1992.
Ծանոթագրություններ