«Բրոնքսյան պատմություն»–ի խմբագրումների տարբերություն
չNo edit summary |
|||
Տող 29. | Տող 29. | ||
== Սյուժեն == |
== Սյուժեն == |
||
Ֆիլմի գլխավոր հերոսն է [[Նյու Յորք]]ի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն ([[Ռոբերտ Դե Նիրո|Դե Նիրո]]) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է [[ |
Ֆիլմի գլխավոր հերոսն է [[Նյու Յորք]]ի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն ([[Ռոբերտ Դե Նիրո|Դե Նիրո]]) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է [[բեյսբոլ]]ի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն ([[Չեզ Պալմինտերի]]), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից: |
||
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման: |
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` '''Սի''', որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման: |
09:06, 23 Մարտի 2012-ի տարբերակ
Բրոնքսյան պատմություն անգլ.՝ A Bronx Tale | |
---|---|
Պատկեր:A bronx Tale.jpeg | |
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | Դրամա Քրեական |
Հիմք | Բրոնքսյան պատմություն |
Թվական | 1993թ. |
Լեզու | Անգլերեն |
Ռեժիսոր | Ռոբերտ Դե Նիրո |
Պրոդյուսեր | Ռոբերտ Դե Նիրո Ջեյն Ռոզենտալ Ջոն Կիլիկ |
Սցենարի հեղինակ | Չեզ Պալմինտերի |
Դերակատարներ | Լիլո Բրանչատո կրտսեր Չեզ Պալմինտերի Ռոբերտ Դե Նիրո Ֆրենսիս Կապրա Տարալ Հիքս Ջո Պեշի |
Օպերատոր | Ռեյնալդո Վիլյալոբոս |
Մոնտաժ | Ռոբերտ Ք. Լովեթ և Դևիդ Ռեյ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք և Նյու Ջերսի |
Կինոընկերություն | Savoy Pictures |
Տևողություն | 120 րոպե |
MPAA վարկանիշ |
Բրոնքսյան պատմություն (անգլ.` A Bronx Tale) 1993թ.-ին նկարահանված քրեական դրամա ժանրի գեղարվեստական ֆիլմ է, որտեղ գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքի Բրոնքս թաղամասում` 1960-ականներին: Ֆիլմը Ռոբերտ Դե Նիրոյի առաջին ռեժիսորական աշխատանքն է: Վերջինս հանդես է գալիս նաև ֆիլմում: Ֆիլմի սցենարի հեղինակն է Չեզ Պալմինտերին, ով նույնպես խաղում է ֆիլմում և մարմնավորում առանցքային կերպարներից մեկին` Սանիին:
Սյուժեն
Ֆիլմի գլխավոր հերոսն է Նյու Յորքի իտալական Բրոնքս թաղամասում ապրող դեռահաս Կալոջերոն, ում հայրը` Լոռենցոն (Դե Նիրո) աշխատում է որպես սովորական ավտոբուսի վարորդ և ստանում համեստ աշխատավարձ: Մանուկ հասակում Կալոջերոն մի անգամ բակում ընկերների հետ փողոցում խաղալիս տեսնում է, թե ինչպես են բախվում երկու մեքենա, որոնց վարորդները սկսում են հարաբերությունները պարզել, սակայն նրանցից ավելի բռնկունը սկսում է բեյսբոլի մականով ջարդուփշուր անել երկրորդի մեքենան: Նույն պահին միջադեպին է խառնվում Բրոնքսի ամենամեծ հեղինակությունը` Սաննի Լոսպեչչիոն (Չեզ Պալմինտերի), ով ճարահատյալ սպանում է հանդուգն վարորդին, իսկ մյուսին օգնում հեռանալու դեպքի վայրից:
Դեպքից հետո ոստիկանները թակում են Լոռենցոյի բնակարանի դուռը և խնդրում, որ երեխան հոր հետ իջնի բակ` ոստիկաններին օգնելու` ճանաչելու մարդասպանին: Կալոջերոն հերթով զննում է շարքով կանգնած մարդկանց դեմքերը և երբ տեսնում է Սանիին, ասում է, որ նա չէր մարդասպանը: Այդ դեպքից հետո Սանիին երախտապարտորեն դառնում է Կալոջերոյի ամենամոտ ընկերը և գրեթե հայրը: Սանին Կալոջերոյի համար մտածում է մի կարճ մականուն` Սի, որը դառնում է նրա նոր անունը թաղամասում, և բոլորն սկսում են նրան դիմել այդ կերպ: Այդ գաղափարը դուր չի գալիս Լոռենցոյին, ով առհասարակ դեմ էր որդու մերձեցմանը հեղինակության հետ և ժամանակ առ ժամանակ նա խնդիրներ էր ունենում թե որդու հետ, ով գտնում էր, որ հայրը տքնաջան է աշխատում և էլի աղքատ է մնում, և թե Սանիի հետ, ով Սիին վերաբերվում էր հարազատ որդու և ավագ եղբոր նման:
Մի առիթով Սիի ընկերները ցանկություն են հայտնում գնալ սևամորթների թաղամաս և վառել նրանց խանութները և որոշում են Սիին տանել իրենց հետ: ճանապարհին, սակայն, նրանց մեքենան կանգնեցնում է Սանին և Սիին դուրս հանում մեքենայից: Երբ ավելի ուշ պարզվում է որ Սիի ընկերները սպանվել էին, Սին անմիջապես գնում է այդ թաղամաս. տեսնելով մանկության ընկերների` հրդեհից մոխրացած դիակները, ասում է սևամորթ ընկերուհուն, որ Սանին նրան դուրս հանելով մեքենայի միջից` փրկել է կյանքը: Այդ մտքից ոգևորված Սին վազում է դեպի Սանիի բարը` Նրան համբուրելու և շնորհակալություն հայտնելու: Սակայն երբ մտնում է բարի մեջ, նա ամբոխի խաժամուժում նկատում է մի վտանգավոր տղայի, ով նույն պահին էլ ատրճանակով կրակում է Սանիի վրա և սպանում նրան: Հետագայում պարզվում է որ դա այն մարդու որդին է, ում Սանին էր սպանել մի քանի տարի առաջ կատարված տխրահռչակ միջադեպի ժամանակ:
Արտաքին հղումներ
- «Բրոնքսյան պատմություն»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Բրոնքսյան պատմություն(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Բրոնքսյան պատմություն(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- Բրոնքսյան պատմության վայրը