«Կանեփ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
⚫ | |||
{{Տաքսոտուփ |
|||
⚫ | |||
| name =Կանեփ |
|||
| image file =Marijuana.jpg |
|||
| image title =Կանեփ |
|||
| image descr =Կանեփ |
|||
| regnum = Բույսեր |
|||
|divisio = [[Ծածկասերմեր]] |
|||
|classis = [[Երկշաքիլավորներ]] |
|||
|ordo = [[Վարդածաղկավորներ]] |
|||
|familia = [[Կանեփազգիներ]] |
|||
|latin = '''Cannabis''' |
|||
| author = [[L.]] |
|||
|genus = '''Կանեփ''' |
|||
| section name = Միակ պոլիմորֆ տեսակը |
|||
| section text = <center>{{bt-latarm|Cannabis sativa|Ցանովի կանեփ|aut=[[L.]]}}, 1753</center> |
|||
| wikispecies =Cannabis |
|||
| commons =Category:Cannabis |
|||
| itis = |
|||
| ncbi = |
|||
| eol = |
|||
| grin = 2034 |
|||
| ipni = |
|||
}} |
|||
⚫ | |||
⚫ | |||
* {{bt-latarm|Cannabis indica||aut=[[Lam.]]}} |
* {{bt-latarm|Cannabis indica||aut=[[Lam.]]}} |
||
* {{bt|Cannabis sativa|subsp=indica}} |
* {{bt|Cannabis sativa|subsp=indica}} |
||
Տող 30. | Տող 8. | ||
==Կենսաբանական նկարագիր== |
==Կենսաբանական նկարագիր== |
||
[[Պատկեր:Cannabis sativa Koehler drawing.jpg|մինի|ձախից]] |
|||
===Ցողուն=== |
===Ցողուն=== |
||
Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, [[ուռկան]], պարուսին, բրեզենտ են։ |
Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, [[ուռկան]], պարուսին, բրեզենտ են։ |
||
===Պտուղ=== |
===Պտուղ=== |
||
[[Պատկեր:Cannabis sativa.jpg|մինի]] |
|||
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% [[սպիտակուց]]ներ, 5-8% [[ճարպ]]եր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկույզիկ է։ |
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% [[սպիտակուց]]ներ, 5-8% [[ճարպ]]եր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկույզիկ է։ |
||
===Արմատ=== |
===Արմատ=== |
||
Տող 44. | Տող 20. | ||
==Տեսակներ== |
==Տեսակներ== |
||
[[Պատկեր:Cannabis male flowers.JPG|մինի]] |
|||
Հայտնի է կանեփի 53, [[Հայաստան]]ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ Հայաստանում տարածված է և մշակում են ցանովի կանեփը (''C. sativa''), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է։ Ստացված են նաև միատուն սորտեր։ |
Հայտնի է կանեփի 53, [[Հայաստան]]ում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ Հայաստանում տարածված է և մշակում են ցանովի կանեփը (''C. sativa''), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է։ Ստացված են նաև միատուն սորտեր։ |
||
11:48, 14 Հունիսի 2019-ի տարբերակ
Կանեփ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Վարդածաղկավորներ (Rosales) |
Ընտանիք | Կանեփազգիներ (Cannabaceae) |
Ցեղ | Կանեփ (Cannabis) L., 1753 |
Կանեփ (լատին․՝ Cannabis), կանեփազգիների ընտանիքին (Cannabaceae) պատկանող միամյա խոտաբույս։
Ընդգրկում է մեկ պոլիմորֆ տեսակ՝ Cannabis sativa L. (ցանովի կանեփ)[1], ավելի ուշ առանձնացրեցին նաև հետևյալ տեսակները.
- Cannabis indica Lam.
- Cannabis sativa subsp. indica
- Cannabis sativa subsp. sativa
- Cannabis ruderalis Janisch.
Կենսաբանական նկարագիր
Ցողուն
Ցողունի բարձրությունը 0,5-4 մ է, հաստությունը՝ 8-30 մմ։ Արական բույսերի վեգետացիան ավելի կարճ է, ցողունները՝ նուրբ, դրանցից ստացվում է փափուկ և ամուր, իսկ իգականից՝ կոպիտ, ամուր, ջրում չփտող թել։ Արական բույսերի թելը կազմում է չոր ցողունի 20-25%, իգականինը՝ 12-20%։ Թելից պատրաստում են ճոպան, պարան, լարան, ուռկան, պարուսին, բրեզենտ են։
Պտուղ
Կանեփի պտուղները պարունակում են 30-35% յուղ, որն օգտագործվում է սննդի մեջ և տեխնիկական (օլիֆ, ներկեր,թմրանյութ) նպատակներով։ Քուսպն արժեքավոր կեր է, պարունակում է 22-25% սպիտակուցներ, 5-8% ճարպեր։ Նախկին Խորհրդային Միությունում թելի բերքը առաջավոր տնտեսություններում 11-12 ց/հա էր, սերմի բերքը՝ 4-6 ց/հա։ Պտուղը երկփեղկանի ընկույզիկ է։
Արմատ
Արմատն առանցքային է, ցողունի բարձրությունը՝ 0,5-4 մ։
Տերև
Տերևները մատնաձև են՝ թաթաձև հատվածավոր։
Ծաղիկ
Արական ծաղիկները ողկույզանման-հուրանանման ծաղկաբույլերով են, իգականները հասկանման ճյուղավորված են տերևանութներում։ Ծաղկում է օգոստոսին։
Տեսակներ
Հայտնի է կանեփի 53, Հայաստանում՝ 3 տեսակ. մշակովի կամ սովորական, որից ստացվում են թել ու սերմ, հնդկական, որից ստանում են թմրանյութեր (հաշիշ, մարիխուանա), և մոլախոտային, որը գարնանացան բույսերի ցանքերի մոլախոտ է։ Հայաստանում տարածված է և մշակում են ցանովի կանեփը (C. sativa), որը միամյա, երկտուն, խաչաձև փոշոտվող բույս է։ Ստացված են նաև միատուն սորտեր։
Հայտնի են կանեփի 3 ինքնուրույն տեսակներ՝
- Սովորական կանեփ (Cannabis Sativa L.)
- Հնդկական կանեփ (Cannbis Indica Lam.)
- Մոլախոտային կանեփ (Cannabis ruderalis janisch.)
Օգտագործում
Կանեփը մշակում են թել ստանալու համար։ Կանեփի թելն աչքի է ընկնում իր ամրությամբ և փտման գործընթացի նկատմամբ դիմացկունությամբ։ Այդ թելը օգտագործվում է պարուսին, բրեզենտ, նավագնացային և ձկնորսական հանդերձանքներ, ճոպան, թոկ, լարան և տարբեր իրեր պատրաստելու համար։
Որպես թմրանյութ
Կանեփը (այլ կերպ՝ մարիխուանա, գանջա, հայերեն ժարգոնում՝ պլան, քոլ) երբեմն օգտագործվում է որպես թմրամիջոց։ Կանեփի ծաղիկը պարունակում է ՏՀԿ (տետրահիդրականաբիրոլ) կոչվող քիմիական բաղադրիչը։ Այն ծխող կամ նույնիսկ ուտող մարդկանց մտցնում է ընդարմության մեջ։ Կանեփի ռեկրեացիոն օգտագործումը պետականորեն արգելված է բազմաթիվ երկրներում։ Չնայած դրան, բազմաթիվ երկրներում և երկրամասերում տվյալ թմրամիջոցի օգտագործումն օրինականացված է։
Բուժիչ նշանակություն
Հնդկաստանում և Չինաստանում այն աճեցրել են որպես դեղաբույս։
Բորբոքային բնույթի ուռուցքը փափկացնելու և այրող ցավը թեթևացնելու համար օգտագործում են կանեփի արմատների եփուկից պատրաստած թրջոցներ։
Ժողովրդական բժշկության մեջ գործածում են ոչ միայն սերմերը և տերևները, որոնք ունեն հակաջղաձգային և թմրադեղային ազդեցություն, այլ նաև կանեփի յուղը, որը վերացնում է բորբոքային գոյացումները։
Ժողովրդական բժշկության մեջ կանեփի կաթն օգտագործում են կերակրող մայրերի մոտ կաթի արտազատության բարձրացման համար։ Այն օգնում է հազի և բրոնխիալ ասթմայի ժամանակ։
Ծաղկող կանեփի շիվերի թուրմն ունի հանգստացնող և քնաբեր ազդեցություն[2]
Ծանոթագրություններ
- ↑ The Plant List: Cannabis
- ↑ Բնությունը՝ հարուստ դեղատուն, 2007
Գրականություն
- Ярмлоленко А. В. Род 375. Конопля — Cannabis // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 483—484. — 762 + XXVI с. — 5175 экз.
- Гельтман Д. Д. Конопля — Cannabis L // Флора Восточной Европы / Отв. ред. и ред. тома Н. Н. Цвелёв. — М.; СПб.։ Т-во науч. изд. КМК, 2004. — Т. XI. — С. 43—44. — 536 с. — 1000 экз. — ISBN 5-87317-160-2.
- Шипунов А. Б. К вопросу о систематике конопли (Cannabis L.) // Теория и практика судебной экспертизы. — 2010. — № 19. — С. 128—130.
Արտաքին հղումներ
- Կանեփը և կտավատը հայկական հանրագիտարանում
- Алексей Кондратенко «Золотой век конопли», Орёл, 1998
- Олег Види «Конопляная энциклопедия», Ипр, 2010
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 237)։ |