«Բրիգիտե Բիռլայն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15. Տող 15.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}

== Արտաքին հղումներ ==
* [https://www.vfgh.gv.at/verfassungsgerichtshof/verfassungsrichter/brigitte_bierlein.en.html Բրիգիտտե Բիրլեյն]

{{Արտաքին հղումներ}}

17:19, 7 Հունիսի 2019-ի տարբերակ


Բրիգիտե Բիռլայն
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Վիեննայի համալսարան
Գիտական աստիճան՝ դոկտորի աստիճան[1]
Մասնագիտություն՝ դատավոր, chief judge, state's attorney, իրավաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունիսի 25, 1949(1949-06-25)[2][3] (74 տարեկան)
Ծննդավայր Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]
Քաղաքացիություն  Ավստրիա
 
Կայք՝ bundeskanzleramt.gv.at/bundeskanzlerin
 
Պարգևներ

Բրիգիտտե Բիրլեյն (գերմ.՝ Brigitte Bierlein, հունիսի 25, 1949(1949-06-25)[2][3], Վիեննա, Ավստրիայի բռնազավթումը դաշնակիցների կողմից[2]), ավստրիացի իրավաբան, քաղաքական և պետական գործիչ: 2019 թվականի հունիսի 3-ից զբաղեցնում է Ավստրիայի անցումային կառավարության կանցլերի պաշտոնը:

Կենսագրություն

Բիրլեյնը ծնվել է 1949 թվականին Վիեննա քաղաքում: Հենց այնտեղ էլ ավարտել է դպրոցը և ընդունվել Վիեննայի դաշնային 3-րդ գիմնազիա: Այնուհետև ավարտել է Վիեննայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1971 թվականին իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել:

Եղել է դատախազության գլխավոր փաստաբանը, 1990-2002 թվականներին եղել է կառավարության գլխավոր դատախազը, իսկ 2001-2003 թվականներին՝ Գործադիր խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի անդամ:

2003 թվականին Բիրլեյնը դարձել է Ավստրիայի Սահմանադրական դատարանի անդամ: 2018 թվականի հունվարից դարձել է Սահմանադրական դատարանի նախագահ՝ դառնալով առաջին կինը, ով զբաղեցնում է այդ պաշտոնը: 2019 թվականին նրան տրվեց մեկ այլ լիազորություն, այն է՝ ձևավորել և ղեկավարել Ավստրիայի կառավարությունը՝ մինչև 2019 թվականի սեպտեմբերին կայանալիք ընտրությունները:

Պետության ղեկավարի պաշտոնում

2019 թվականի հունիսի 3-ին Ավստրիայի խորհրդարանը հաստատեց Բիրլեյնի թեկնածությունը՝ Ավստրիայի կառավարության ղեկավարի պաշտոնում[5], և այդպիսով նա դարձավ առաջին կինն Ավստրիայում, ով զբաղեցնում է այդ պաշտոնը[6]:

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրիգիտե Բիռլայն» հոդվածին։