«Գլորիա Ստյուարտ»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «Գլորիա Ստյուարտ ({{lang-en|Gloria Stuart}}, {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում...»: |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{խմբագրում եմ|Աբգարյան Անի|2019-03-28 00:47:42}} |
|||
Գլորիա Ստյուարտ ({{lang-en|Gloria Stuart}}, {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում , որը տևել է 70 տարուց ավելի, Սյուարտը հասցրել է աշխատել թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությունում։ Նրա կինոդերերից ամենահայտնիներն են՝ Ֆլորա Կրեյնին՝ «Անտեսանելի մարդը» (1933)», ինչպես նաև ծերացած Ռոզան՝ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում։ «Տիտանիկի» դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» կինոմրցանակների, դարձել է «Օսկարի» ռեկորդների շարքի ամենատարեց դերասանուհին, ներկայացվել է ԱՄՆ [[Կինոարվեստի և գիտության ակադեմիա]]յ մրցանակի։ 1950-ական թվականներից սկսած տարվել է գեղանկարչությամբ, հարել է [[պրիմիտիվիզմ]]ին: |
Գլորիա Ստյուարտ ({{lang-en|Gloria Stuart}}, {{ԱԾ}}), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում , որը տևել է 70 տարուց ավելի, Սյուարտը հասցրել է աշխատել թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությունում։ Նրա կինոդերերից ամենահայտնիներն են՝ Ֆլորա Կրեյնին՝ «Անտեսանելի մարդը» (1933)», ինչպես նաև ծերացած Ռոզան՝ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում։ «Տիտանիկի» դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» կինոմրցանակների, դարձել է «Օսկարի» ռեկորդների շարքի ամենատարեց դերասանուհին, ներկայացվել է ԱՄՆ [[Կինոարվեստի և գիտության ակադեմիա]]յ մրցանակի։ 1950-ական թվականներից սկսած տարվել է գեղանկարչությամբ, հարել է [[պրիմիտիվիզմ]]ին: |
||
20:47, 27 Մարտի 2019-ի տարբերակ
Գլորիա Ստյուարտ (անգլ.՝ Gloria Stuart, հուլիսի 4, 1910[3], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] - սեպտեմբերի 26, 2010[1][2][3], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի դերասանուհի։ Իր դերասանական կարիերայի ընթացքում , որը տևել է 70 տարուց ավելի, Սյուարտը հասցրել է աշխատել թատրոնում, կինոյում, ինչպես նաև հեռուստատեսությունում։ Նրա կինոդերերից ամենահայտնիներն են՝ Ֆլորա Կրեյնին՝ «Անտեսանելի մարդը» (1933)», ինչպես նաև ծերացած Ռոզան՝ «Տիտանիկ» (1997) ֆիլմերում։ «Տիտանիկի» դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» կինոմրցանակների, դարձել է «Օսկարի» ռեկորդների շարքի ամենատարեց դերասանուհին, ներկայացվել է ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիայ մրցանակի։ 1950-ական թվականներից սկսած տարվել է գեղանկարչությամբ, հարել է պրիմիտիվիզմին:
Գլորիա Ֆրենսիս Ստյուարտ (անգլ.՝ Gloria Frances Stewart) ծնվել է 1910 թվականին Կալիֆորնիա նահանգի Սանտա Մոնիկայում, Էլիս Վոգան Դեյդրիկ Ստյուարտի ընտանիքում՝ (հանցագործ) Ջեսի Ջեյմսի և փաստաբան Ֆրենկ Ստյուարտի հեռավոր ազգականն է, որը մահացել է նրա ծնունդից ինը տարի անց։ Գլորիայի և նրա կրտսեր եղբոր դաստիարակությունը Էլիս Ստյուարտի համար ծանր բեռ էր և շուտով նա ամուսնանում է հաջողակ ձիապան և թաղման բյուրոյի տեր Ֆրեդ Ֆինչի հետ։ Գլորիայի հայրը բրիտանական արմատներ է ունեցել և կրել է շոտլանդական թագավորական ազգանուն, սակայն Գլորիան, սկսելով դերասանական կարիերան, փոխել է Ստյուարտ ազգանվան գրելաձևը (անգլ.՝ Stewart)-ից դարձնելով (անգլ.՝ Stuart)՝ համարելով, որ երկրորդ տարբերակն ավելի լավ կնայվի պաստառի վրա։
Քոլեջն ավարտելուց հետո Ստյուարտն աշխատել է «Փասադենա» թատրոնում, իսկ 1932 թվականին «Universal Studios»-ի հետ պայմանագիր է կնքել։ Նույն թվականին նա դարձել է «WAMPAS Baby Stars» ցուցակի տասներեք աղջիկներից մեկը։ Ռեժիսոր Ջեյմս Վեյլը նկատել է գեղեցիկ շիկահերին և նա անմիջապես դարձել է նրա սիրելին։ Ստյուարտը նկարահանվել է նրա ֆիլմերում «Հին, մութ տունը» (1932), «Անտեսանելի մարդը (1933)» և и «Համբույր հայելու առաջ» (1933)։ 1933 թվականին Ստյուարտը դարձել է Դերասանական միության կազմակերպիչներից մեկը։[6][7]
Սակայն «Universal Studios»-ում նրա կարիերան դանդաղ տեմպերով էր զարգանում և Ստյուարտը տեղափոխվել է «20th Century Fox» ընկերություն։ 1930-ական թվականների վերջին նա նկարահանվել է ավելի քան քառասուն ֆիլմերում, ներառյալ «Հռոմեական սկանդալ» (1933) և «Ռեբեկան Սանիբրուկ ագարակից» (1938)։
1934 թվականին դերասանուհին ամուսնացել է սցենարիստ Արտուր Շիկման հետ։ 1935 թվականին նրանք աղջիկ են ունեցել՝ Սիլվիան։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ստյուարտը համարյա չի նկարահանվել։ նա աշխատանքի է անցել «Décor Ltd.» խանութում, որտեղ կահույք է վաճառել, իսկ 1946 թվականին հայտնել է, որ հոգնել է կինոյից։ Նա կտրուկ մերժում էր նկարահանվելու վերաբերյալ բոլոր առաջարկությունները, և վերջապես նրան հանգիստ են թողնում։ 1954 թվականին բնակվելով իտալական Ռիվիերայում՝ Ռապալոյում, նա տարվել է գեղանկարչությամբ։ Նրա աշխատանքների առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ հեղինակավոր «Hammer» պատկերասրահում և շուտով նրա աշխատանքները ցուցադրվել են ամբողջ Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Ստյուարտը փոքր տպաքանակով նաև գրքեր է հրատարակել՝ օգտագործելով ձեռքի տպագրական հաստոց և ձեռքով պատրաստված թուղթ, տպատառեր և պատկերազարդումներ։ Նրա աշխատանքներից է Ռոբինսոն Ջեֆերսի «Տեսիլք՝ բլրին գտնվող տանը» (Inspiration at Tor House) գիրքը, որը ցուցադրվում է Լոս Անջելեսի Գեթի թանգարանում։
1975 թվականին՝ երեսնամյա դադարից հետո, նա վերսկսել է դերասանական կարիերան, հայտնվելով «Առասպել Լիզի Բորդենի մասին» հեռուստաֆիլմում, և հաջորդ մի քանի տարիներին պարբերաբար նկարահանվել է տարբեր հեռուստատեսային ծրագրերում։ Նրա վերադարձը դեպի մեծ էկրան տեղի է ունեցել 1982 թվականին՝ «Իմ լավագույն տարին» ֆիլմով՝ գլխավոր դերակատար Պիտեր օ Տուլի հետ։
Գլորիա Ստյուարտը մեծ հայտնիության է հասել 87 տարեկանում՝ խաղալով 100-ամյա Ռոզա Դյուիթի դերը Տիտանիկ ֆիլմում (ֆիլմ, 1997)»։ Երբ Ջեյմս Կեմերոնը Ստյուարտին խնդրել է դերից մի հատված ընթերցել՝ առանց դիմահարդարման, նա ասել է․ «Ես այդ դերի համար նույնիսկ մերկ վիճակում կընթերցեմ» Այդ դերի համար դերասանուհին ներկայացվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս», (կինոմրցանակի), արժանացել է ԱՄՆ կինոդերասանների միության մրցանակի և «Սատուրն» մրցանակի։ Նույն թվականին «People» ամսագիրը Ստյուարտին ներառել է «աշխարհի ամենահմայիչ 50 մարդկանց» ցուցակում [8]։
1999 թվականին հրապարակվել է դերասանուհու ինքնակենսագրականը «Ես նոր են շարունակում հուսալ», իսկ 2000 թվականին դերասանուհին Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աստղի է արժանացել։ 2001 թվականին Ստյուարտը իրավիճակային դերով հանդես է եկել «Նա գրել է սպանություն» հեռուստասերիալում, ինչպես նաև փոքրիկ դեր է խաղացել «Միլիոն դոլարների» հյուրանոց» դրամայում։ Վերջին անգամ նա մեծ էկրան է բարձրացել 2004 թվականին՝ Վիմ Վենդերսի «Առատության երկիր» ֆիլմում։ Վերջին տարիներին դերասանուհին չի նկարահանվել և միայն քիչ հարցազրույցներ է տվել փաստագրական ֆիլմերի համար։
- ↑ 1,0 1,1 http://www.latimes.com/news/obituaries/la-me-gloria-stuart-20100928,0,7578184.story
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 (unspecified title) — ISBN 0-316-81571-3
- ↑ 5,0 5,1 Deutsche Nationalbibliothek Record #124240771 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Stuart, Thompson
- ↑ "MINUTES OF A SPECIAL MEETING OF THE BOARD OF DIRECTORS OF THE SCREEN ACTORS GUILD, INC." November 2, 1933.
- ↑ The 50 Most Beautiful People in the World 1998