«Լենինի հուշարձան (Յալթա)»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Յալթայի հուշարձաններ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{խմբագրում եմ|[[Մասնակից:23artashes|23artashes]] ([[Մասնակցի քննարկում:23artashes|քննարկում]])|2019-01-17 19:19:46}} |
|||
{{այլ կիրառումներ|Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)}} |
{{այլ կիրառումներ|Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)}} |
||
{{Տեղեկաքարտ հուշարձան |
{{Տեղեկաքարտ հուշարձան |
15:31, 17 հունվարի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Լենինի հուշարձան | |
---|---|
Լենինի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան և արձան |
Ստեղծում | 1954 |
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Բնակավայր | Յալթա |
Շինության ձև | քանդակ |
Ոճ | սոցիալիստական ռեալիզմ |
Նյութ | բրոնզ և մարմար |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
Statue of Lenin in Yalta Վիքիպահեստում |
Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` ՌԽՖՍՀ կառավարության առաջին նախագահ, ԽՍՀՄ հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ Վլադիմիր Ուլյանովին (Լենին)։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։
Նկարագրություն
Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի առափ։ Այն ասֆալտապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև արմավենիներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել[1]։
Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի բրոնզե արձանը կանգնած է կարմիր մարմարից պատրաստված հսկայական պատվանդանի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի առափի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա Ղրիմում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ[2]։