Լենինի հուշարձան (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Լենինի հուշարձան (այլ կիրառումներ)
Picto infobox architecture.png
Լենինի հուշարձան
Памятник В.И. Ленину в Ялте.JPG
Լենինի հուշարձանը
Կոորդինատներ 44°29′48.768″ հս․ լ. 34°10′10.776″ ավ. ե. / 44.49688000° հս․. լ. 34.16966000° ավ. ե. / 44.49688000; 34.16966000Կոորդինատներ: 44°29′48.768″ հս․ լ. 34°10′10.776″ ավ. ե. / 44.49688000° հս․. լ. 34.16966000° ավ. ե. / 44.49688000; 34.16966000
Գտնվում է Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Կառուցվել է 1954
Շինության ձևը քանդակ
Կառուցել է Պ. Պ. Յացինա
Ներկա վիճակը Կանգուն

Լենինի հուշարձան (ռուս.՝ Памятник Ленину), հուշարձան Ղրիմի Յալթա քաղաքում, որը նվիրված է ռուս հեղափոխական, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչ, բոլշևիկյան կուսակցության հիմնադիր և առաջնորդ, խորհրդային քաղաքական գործիչ (Խորժողկոմի` ՌԽՖՍՀ կառավարության առաջին նախագահ, ԽՍՀՄ հիմնադրման գլխավոր նախաձեռնողներից), կոմունիզմի գաղափարների տեսաբան, համաշխարհային կոմունիստական շարժման առաջնորդ Վլադիմիր Ուլյանովին (Լենին)։ Գտնվում է քաղաքի նույնանուն առափում և հրապարակում։ Երիտասարդների հանդիպման սիրված վայր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային իշխանության հաստատումից հետո քաղաքի գլխավոր առափը վերանվանվել է Լենինի անվան առափնյա փողոց։ Այն ասֆալտապատվել է, տնկվել են դեկորատիվ բույսեր, հովհարաձև արմավենիներ։ Այն բանից հետո, երբ փողոցը փակվեց տրանսպորտային միջոցների համար, այն դարձավ բուլվար։ 1920-ական թվականներին խորհրդային իշխանության օրոք առափնյա փողոցի պուրակում տեղադրվեց Յալթայում Լենինի առաջին հուշարձաններից մեկը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հուշարձանն ապամոնտաժվել է և այլևս չի հայտնաբերվել[2]։

Յալթայի հուշարձանը համարվում է աշխարհում եղածներից ամենանշանակալի և արժեքավորներից մեկը։ Լենինի բրոնզե արձանը կանգնած է կարմիր մարմարից պատրաստված հսկայական պատվանդանի վրա։ Հուշարձանը վեր է խոյանում Լենինի անվան առափնյա փողոցի հրապարակի կենտրոնում։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1954 թվականի հունվարին: Հուշարձանի հեղինակներն են ուկրաինացի քանդակագործ, ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր Պ. Պ. Յացինան և ճարտարապետ Ա. Ս. Ֆոմինը։ Սա Ղրիմում Լենինին նվիրված միակ հուշարձանն է, որն ունի ազգային նշանակության հուշարձանի կարգավիճակ[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. «Первый Ялтинский «ЛЕНИН»» 
  3. «Фото памятников Ялты»