«Հունգարական հեղափոխություն (1848-1849)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 7. Տող 7.
Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր։ Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական [[Ռուսաստան]]ի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել։
Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր։ Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական [[Ռուսաստան]]ի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել։


[[1848]]-[[1849]] թվականների ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին սպանված տասներեք [[Արադի նահատակներ|արադյան նահատակներ]]ից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոս Լազարը հայ էին։
[[1848]]-[[1849]] թվականների ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին սպանված տասներեք [[Արադի նահատակներ|արադյան նահատակներ]]ից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոս Լազարը հայ էին։Նրա ամենանշանավոր գործիչը դարձավ Լայոշ Կոշուտը,որին հաջողվեց ստեղծել ուժեղ բանակ, պարտության մատնել ավստրիացիներին և դուրս քշել երկրից։

[[Կատեգորիա:Հունգարիա]]
[[Կատեգորիա:Հունգարիայի պատմություն]]





13:08, 28 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Հունգարական հեղափոխություն, Ավստրիական կայսրությունից անկախության և ժողովրդավարական հասարակարգի հաստատության համար մղվող պայքար Հունգարիայում։ 1848 թվականի եվրոպական հեղափոխական ալիքի մաս է կազմում։ Սկսվել է 1848-ի մարտի 15-ին, Պեշտի ժողովրդական ապստամբությամբ։ Ապստամբությունը գլխավորում էին Շ.Պետեֆին և Պ.Վաշվարին։

Ապստամբության ընթացքում ընդունվեց ժողովրդավարական ռեֆորմների ծրագիր («Տասներկու կետեր»), իշխանությունն անցավ ժողովրդավարական ուժերից կազմված Հասարակության փրկության կոմիտեին, ստեղծվեցին Ազգային գվարդիայի ջոկատներ։ Մարտի 17-ին Ֆերդինանդ I կայսրը ստիպված նշանակեց «Անկախ հունգարական կառավարություն», որի մեջ մտավ նաև (դեմոկրատների կողմից) է. Կոշուտը (ֆինանսների նախարար)։ Պետական ժողովն անցկացրեց ռեֆորմներ (ճորտատիրական իրավունքի, կոռի և տասանորդի, կալվածատիրական դատարանի և այլնի վերացում), մտցրեց ընդհանուր հարկադրում, հռչակեց Հունգարիայի անկախությունը ֆինանսական և ռազմական հարցերում, սակայն ոչ անջատ Հաբսբուրգների կայսրությունից։

Լինելով Հունգարիայի նոր շրջանի պատմության ամենանշանավոր իրադարձություններից մեկը, հանդիսանում է հունգարական ազգային ինքնության հիմնական տարր։ Նրա արդյունավետությունը ցույց է տրվում այն փաստով, որ միայն ցարական Ռուսաստանի աննախադեպ, խոշոր բանակով միջամտությունը կարող էր այն կանգնեցնել։

1848-1849 թվականների ազատագրական պայքարը նաև հայ սփյուռքի պատմության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում։ Պատերազմին մասնակցել են մեծ թվով հունգարահայ սպաներ։ Հեղափոխության ավարտին սպանված տասներեք արադյան նահատակներից երկուսը, Էռնո Քիշը և Վիլմոս Լազարը հայ էին։Նրա ամենանշանավոր գործիչը դարձավ Լայոշ Կոշուտը,որին հաջողվեց ստեղծել ուժեղ բանակ, պարտության մատնել ավստրիացիներին և դուրս քշել երկրից։