Արադի նահատակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Արադի նահատակներ», աշխատանքը՝ Յանոշ Թորմայի

Արադի նահատակներ (հունգ.՝ Aradi vértanúk), հունգարական բանակի 13 գեներալներ, որոնք մահապատժի են ենթարկվել 1849 թվականի հոկտեմբերի 6-ին Արադում 1848-1849 թվականների հունգարական հեղափոխության ճնշումից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարական հեղափոխությունը սկսվել է 1848 թվականին։ 1849 թվականի գարնանը հունգարական զորքերը վերահսկողության տակ վերցրին Հունգարիայի թագավորության ամբողջ տարածքը, և ապրիլի 14-ին պետական ժողովը որոշում ընդունեց Հունգարական գահը Հաբսբուրգներից զրկելու և Հունգարիայի անկախությունը հռչակելու մասին։ Լայոշ Կոշուտը հայտարարվեց երկրի ղեկավար-նախագահ, սակայն ամեն ինչ փոխեց ռուսական ներխուժումը։