«Սեյմարե»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Իրանի գետեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Խմբագրում եմ|ArthurZQ}}
{{Տեղեկաքարտ Գետ}}
'''Սեյմերե''' ({{lang-fa|سیمره}} [simareh]), [[Իրան]]<nowiki/>ի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ<ref>{{cite web|title=Seimare Project|url=http://en.iwpco.ir/Seimare/default.aspx|publisher=IWPCO|accessdate=4 July 2011}}</ref>:
'''Սեյմերե''' ({{lang-fa|سیمره}} [simareh]), [[Իրան]]<nowiki/>ի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ<ref>{{cite web|title=Seimare Project|url=http://en.iwpco.ir/Seimare/default.aspx|publisher=IWPCO|accessdate=4 July 2011}}</ref>:



15:03, 2 Նոյեմբերի 2017-ի տարբերակ

Խնդրում ենք նշել կաղապարի տեղադրման ամսաթիվը 2024-04-26 17:31:27 ֆորմատով

Սեյմերե (պարս.՝ سیمره [simareh]), Իրանի արևմտյան գետերից մեկը: Կերխեի վտակներից մեկը, երկարությունը՝ 417 կմ, ակունքի բարձրությունը՝ 1218 մ, գետաբերանը՝ 520 մ[1]:

Սեյմերեն սկիզբ է առնում Իրանի հյուսիս-արևմուտքի ձյունոտ բարձունքներից և, հոսելով Դարեհ շահր և Շիրվան քաղաքային օկրուգներով, Գավմիշան կամրջից քիչ հեռու թափվում է Կաշկան գետը՝ առաջացնելով Կերխե գետը:

Սեյմերե գետը առաջանում է երկու գետերի միախառնումից՝ Գամասիաբ գետի, որը սկիզբ է առնում Լուրեստան գավառի Գարին և Համադան նահանգի Նախավարդ լեռներից և Կարասու գետի, որը սկիզբ է առնում Ալվանդ լեռից:

Սեյմերե գետը Լուրեստան գավառի ամենակարևոր, խոշոր և ջրառատ գետն է:

Արաբներն այս շրջանն անվանել են Սեյմերե, գետի անունը գալիս է այստեղից: Սկզբնապես այս տեղանքը անվանել են Մեհրգանկադե, իսկ գետը հայտնի է եղել որպես Ավկանի կամ Խավասպ: Հետագայում արաբները փոխել են անվանումը, որը և պահպանվել է մինչ օրս:

Աշխարհագրական տեղեկություններ

Սկիզբ է առնում Կերմանշահ գավառում Գամասիաբայի և կարասուի միախառնումից, գավառի վարչական կենտրոնի հարավ-արևելյան հատվածից: Այնուհետև, Կարասուի հետ միանալուց և Կերմանշահ հարթավայրը ոռոգելուց հետո, Կերմանշահ և լուրեստան գավառներում գետին միանում են Դերե-Գանջուվան, Միյանուկխ, Բեդավեր, Գոմբեդռուդ, Դենլի, Ջեզմանռուդ վտակները: Այս տեղանքում Սեյմերե գետի հունը խորն է ու քարքարոտ, այն շարունակում է իր ճանապարհը Քեբիր-Կուխ լեռնաշղթային ստորոտով: Այնուհետև նրա մեջ թափվում են Կաշկան, Զալ, Գազալռուդ, Խարվ, Խորեմաբադ վտակները, ապա ՝ հայտնվում է խորը կիրճում, իսկ հունը նեղանում է: «Պոլ-է- թանգ» կամրջի մոտ գետն առաջացնում է 43 մ բարձրությամբ և 3մ լայնությամբ ջրվեժ: Այնուհետև, շարունակելով իր հոսքը, գետն անցնում է Իլամ օսթանով, որից հետո ընդունում է Չենարե, Աբե-Շիրվան, Աբե-Սաիխ, Թանգե- Էշուդեր վտակները և հոսում Խուզեստանյան հովտով: Միախառնվելով Քեշգանռուդի հետ առաջացնում է Կերխե գետը[2]:

Ծանոթագրություններ

  1. «Seimare Project». IWPCO. Վերցված է 4 July 2011-ին.
  2. http://seeiran.ir/رودخانه-سیمره/

 Աղբյուրներ