«Եռակի սահման»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 25. Տող 25.
* [http://www.cnbc.com/id/21082897 CNBC In Paraguay Piracy Bleeds US Profits Aids Terrorists]
* [http://www.cnbc.com/id/21082897 CNBC In Paraguay Piracy Bleeds US Profits Aids Terrorists]
* [http://pulitzercenter.org/video/clouds-over-igua%C3%A7u Pulitzer Center on Crisis Reporting] Clouds Over Iguaçu (Video)
* [http://pulitzercenter.org/video/clouds-over-igua%C3%A7u Pulitzer Center on Crisis Reporting] Clouds Over Iguaçu (Video)
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Սահմաններ ըստ երկրի]]
[[Կատեգորիա:Սահմաններ ըստ երկրի]]
[[Կատեգորիա:Հարավային Ամերիկայի աշխարհագրություն]]
[[Կատեգորիա:Հարավային Ամերիկայի աշխարհագրություն]]

20:39, 29 Հունիսի 2017-ի տարբերակ

Եռակի սահման (Երեք սահման, իսպ.՝ La Triple Frontera, պորտ.՝ Tríplice Fronteira), Պարագվայի, Արգենտինայի և Բրազիլիայի միացյալ հատվածում գտնվող եռասահման տարածք, որտեղ միանում են Իգուասու և Պարանա գետերը: Գետախառնունքի մոտակայքում են գտնվում Սիուդադ դել Էստե (Պարագվայ), Պուերտո Իգուասու (Արգենտինա) և Ֆոս դո Իգաչու (Բրազիլիա) քաղաքները: Այս տարածքը գտնվում է Իգուասու ջրվեժի և Իտայպու հիդրոէլեկտրակայանի հարևանությամբ:

Բնակչություն

Երեք սահմանի բնակչությունը կենտրոնացած է երեք սահմանամերձ քաղաքներում: Դրանցից ամենամեծը Սիուդադ դել Էստեն է Պարագվայում, որի բնակչությունը 2010 թվականին կազմել է 390 հազար մարդ, իսկ ամենափոքրը Արգենտինայի Պուերտո Իգուասու քաղաքն է՝ 82 հազար բնակչությամբ: Բրազիլիայի տուրիստական Ֆոս դո Իգաչու քաղաքն ունի 300000 բնակչություն: Արաբական և այլ ասիական ներգաղթային համայնքները, որոնք այս սահմանամերձ տարածքում կազմում են քաղաքային բնակչության կարևոր հատվածը, ունեն շուրջ 50000 բնակիչ[1]:

Տուրիզմ

Եռակի սահմանը կարևոր զբոսաշրջային տարածք է Ագուաս Գրանդեսի տուրիստական ենթաշրջանում: Այցելուները կարող են տեսնել Տանկրեդո Բևես կամուրջը, որը կապում է Արգենտինայի Պուերտո Իգուասու քաղաքը իր բրազիլական հարևան Ֆոս դե Իգաչուի հետ: Սահմանների հատման վայրում երեք սահմանամերձ երկրներից յուրաքանչյուրը կառուցել է կոթող, որը ներկված է այն երկրի ազգային գույներով, որտեղ գտնվում է: Բոլոր երեք երկրները կարելի է տեսնել կոթողի մոտից:

Guarani Aquifer-ը, թերևս, աշխարհի խմելու ջրի ամենամեծ ջրամբարն է, որը գտնվում է Եռակի սահմանի հողում (Բրազիլիա, Արգենտինա և Պարագվայ):

Տեռորիստական գրոհներ

ԱՄՆ կառավարությունը հայտարարում է Եռակի սահմանի տարածքում արմատական իսլամական խմբավորումների առկայության «անհերքելի ապացույցների» վերաբերյալ, որոնք «ֆինանսավորում են տեռորիստական գրոհները»: Ենթադրվում է որ այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են եգիպտական Ալ-Գամա ալ- իսլամիյան, Իսլամական ջիհադը, Հեզբոլլահը և Ալ-Քայիդան եկամուտներ են ստանում այդ տարածաշրջանում տեռորիստական գործունեություն իրականացնելուց[2]:

Տարածաշրջանի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները, անզուսպ կոռուպցիան և թույլ դատական համակարգը հնարավորություն չեն տալիս օբյեկտիվորեն գնահատել կազմակերպված հանցագործության մակարդակը և նրա հետ կապված անօրինական գործունեությունը[3]: Բացի այդ պարագվայական ողղությունը համարվում է առավել նպաստավոր է տեռորիստական գործունեության իրականացման համար, այդ երկրում հակատեռորիստական օրենքների բացակայության պատճառով: Այսպիսով տեռորիստական կազմակերպությունների ֆինանսավորումը օրենքով չի հետապնդվում և դրանց գործունեությունը չի վերահսկվում[4]:

Տարածաշրջանի իրադրությունից իրազեկ ԱՄՆ-ի ներկայացուցիչների և օրենքի կիրառման մասնագետների հայտարարության համաձայն "Իրանի կեղմից պաշտպանվող «Հեզբոլլահ» անօրինական զինված խմբավորումը ապահովում է այդ տարածաշրջանում հիմնավորված արմատական իսլամիստների մշտական ֆինանսավորումը: Պենտագոնի անվտանգության հարցերով տեեռորիզմին հակազդող հետազոտական խմբի մասնագետը Եռակի սահմանը ներկայացնում է որպես «Լիբանանի տարածքից դուրս Հեզբոլլայի ամենակարևոր բազաներից մեկը, որպես վտանգավոր ֆանատիկների խմբակցության տուն, որտեղ պատրաստ են ներդնել իրենց դրամական միջոցները Հեզբոլայի զարգացման նպատակով»[4]: Տարածաշրջանում բնակվող 25 հազար լիբանանյան արաբներից ոչ բոլորն են օժանդակում տեռորիզմին, բայց զգալի մասը բացահայտ ընդունում են Հեզբոլլային և տեղական շիիթական մզկիթին ֆինանսական օժանդակություն տրամադրումը" նշելով, որ պարտավոր են ֆինանսավորել նրանց: Պարագվայի իշխանությունները հաղորդում են , որ ունեն ապացույցներ տեռորիզմի հետ կապված կազմակերպությունների ֆինասավորման վերաբերյալ, որն արտահայտվում է Պարագվայից Մերձավոր Արևելք ուղղվող ֆինանսական հոսքերով, այդ փաստը հաստատվում է նաև Պարագվայի տեռորիզմի հակազդեցության ուսումնասիրության դեպարտամենտի ղեկավար Կարլոս Ատեմբերգերի կողմից[4]:

Փաստը հատատելու համար Պարագվայը հաղորդում է, որ իր տարածք են մտել ԱՄՆ-ի 400 զինվոր «քաղաքային տեռորիզմի հակազդեցությանը և հասրակական անվտանգությանը ուղղված համատեղ զորավարժությունների իրականացման նպատակով»[5]: 2005 թվականին բոլոր երեք երկրների իշխանությունները հաղորդեցին, որ Ֆոս-դե-Իգուասուում ստեղծելու են հետախուզական կենտրոն, իրադրությունը տարածքում վերահսկելու նպատակով[6]: Տվյալ քաղաք ժամանող տուրիստները կասկածանքով են ընդունում տարածաշրջանում տեռորիստական ակտիվության վերաբերյալ հաղորդագրությունները[7]:

Ծանոթագրություններ

  1. «Paraguay's Ciudad del Este and the New Centers of Gravity». Foreign Military Studies Office. April 2002. Վերցված է April 2006-ին.
  2. «Frontier in terror spotlight».
  3. «The Role of Safe Havens in Islamist Terrorism».
  4. 4,0 4,1 4,2 «Hezbollah builds a Western base from inside South America's Tri-border area, Iran-linked militia targets U.S.».
  5. «US Marines put a foot in Paraguay».
  6. «Paraguay Hardens U.S. Military Stance».
  7. «Agency to monitor tri-border area».

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եռակի սահման» հոդվածին։