«Գրաֆիտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:GraphiteUSGOV.jpg|մինի|250px|Գրաֆիտ]]
[[Պատկեր:GraphiteUSGOV.jpg|մինի|250px|Գրաֆիտ]]
'''Գրաֆիտ''' ({{lang-grc|γράφω}}-ից՝ գրում եմ), [[միներալ]], [[ածխածին|ածխածնի]] [[ալոտրոպություն|ալոտրոպ]] ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp<sup>2</sup> հիբրիդացման մեջ։ Գրաֆիտից պատրաստում են [[մատիտ]]ների միջուկը։
'''Գրաֆիտ''' ({{lang-grc|γράφω}}-ից՝ գրում եմ), [[միներալ]], [[ածխածին|ածխածնի]] [[ալոտրոպություն|ալոտրոպ]] ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp<sup>2</sup> հիբրիդային վիճակում։ Գրաֆիտից պատրաստում են [[մատիտ]]ների միջուկը։


== Հատկություններ ==
== Հատկություններ ==

18:12, 22 Ապրիլի 2017-ի տարբերակ

Գրաֆիտ

Գրաֆիտ (հին հունարեն՝ γράφω-ից՝ գրում եմ), միներալ, ածխածնի ալոտրոպ ձևափոխություններից մեկը։ Ունի շերտավոր կառուցվածք։ Ածխածնի ատոմները գտնվում են sp2 հիբրիդային վիճակում։ Գրաֆիտից պատրաստում են մատիտների միջուկը։

Հատկություններ

Գրաֆիտն ունի բարձր էլեկտրահաղորդականություն։ Ի տարբերություն նույն բաղադրությունն ունեցող ալմաստի՝ կարծրությունը շատ փոքր է՝ 1-2 ըստ Մոհսի սանդղակի։ Խտությունը 2.08-2.23 գ/սմ3 է։

Գրաֆիտը թթուներում չի լուծվում։ Բնության մեջ հանդիպում է կավերի և երկաթի օքսիդների խառնուրդի տեսքով։

Մատիտներ

Գրաֆիտով մատիտներ։

Թղթի վրա հետք թողնելու ընդունակության շնորհիվ է գրաֆիտն ստացել իր անունը, որը 1789 թ. առաջարկել է գերմանացի միներալաբան Աբրահամ Վերները՝ հին հունարենից թարգմանաբար «գրել, նկարել» նշանակող բառից[1]։

Մատիտի միջուկը սովորաբար պատրաստվում է աղացած գրաֆիտի և կավի խառնուրդից։ Այդպիսի բաղադրություն առաջարկել է Նիկոլա-Ժակ Կոնտեն 1795 թ[2][3]։

Մեր օրերում մատիտների արտադրությունը բնական գրաֆիտի փոքր, բայց կարևոր սպառողն է։ 2011 թ. արտադրված 1.1 միլիոն տոննա գրաֆիտի շուրջ 7%-ն օգտագործվել է մատիտների արտադրությունում։[4]

Ցածրորակ ամորֆ կառուցվածքով գրաֆիտ արդյունահանվում և օգտագործվում է հիմնականում Չինաստանում։

Այլ կիրառություններ

Բնական գրաֆիտը հիմնականում օգտագործվում է ցինկածխածնային մարտկոցներում, էլեկտրական շարժիչների խոզանակների արտադրությունում և ունեն նաև մի քանի այլ մասնագիտական կիրառություն։ Օգտագործվում է նաև աղացած վիճակում։ Նկարչական աշխատանքների ժամանակ տարբեր կարծրություն և որակ ունեցող գրաֆիտներն օգտագործվում են տարբեր երանգներ ստանալու համար[5]։

Ծանոթագրություններ

  1. graphite. Encyclopædia Britannica Online.
  2. Ritter, Steve (հոկտեմբերի 15, 2001). «Pencils & Pencil Lead». American Chemical Society.
  3. «The History of the Pencil». University of Illinois at Urbana–Champaign.
  4. «Electric Graphite Growing Demand From Electric Vehicles & Mobile Electronics» (PDF). galaxycapitalcorp.com. հուլիսի 20, 2011.
  5. «Module 6: Media for 2-D Art» (PDF). Saylor.org. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.