«Ռիսորջիմենտո»–ի խմբագրումների տարբերություն
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
չ հայերեն անվանում |
||
Տող 14. | Տող 14. | ||
{{ |
{{Անավարտ}} |
16:47, 30 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
Ռիսորզիմենտո (իտալ.՝ Risorgimento - բառացի՝ վերածնունդ), իտալացի ժողովրդի ազգային-ազատագրական շարժումն օտարերկրյա (ավստրիական) լծի դեմ՝ հանուն Իտալիայի միավորման և միասնական ազգային պետության ստեղծման։ Ռիսորզիմենտո տեղի է ունեցել 18-րդ դարի վերջին-1861 թվականին (Ռիսորզիմենտո նշանակում է նաև այդ ժամանակաշրջանը) և վերջնականապես ավարտվել 1870 թվականին, երբ Հռոմը միացել է Իտալական թագավորությանը։
Բովանդակություն
Ռիսորզիմենտո իր բովանդակությամբ հեղափոխական պրոցես էր․ խնդիրն էր ֆեոդալական-միապետական կարգերի վերացումը և բուրժուական կարգերի հաստատումը։ Ռիսորզիմենտո առավել վերելքի պահերին վերածվել է բուրժուական և բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունների։
Ռիսորզիմենտո գլխավորելու համար պայքարել են դեմոկրատ-հանրապետականները (առաջնորդներն էին Զ․ Մաձինին, Ջ․ Գարիբաւ֊ դին և ուրիշներ) և լիբերալները (գլխավորում էին Կ․ Կավուրր և ուրիշներ)։ Հաղթեցին լիբերալները և Իտալիան միավորվեց ոչ թե որպես հանրապետություն, այլ որպես սահմանադրական միապետություն՝ պահպանելով բավական ֆեոդալական մնացուկներ։
Իտալիայում երկրորդ Ռիսորզիմենտո անվանում են իտալիայի ժողովրդի հակաֆաշիստական ազատագրական պայքարը (1943-1945) երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) ժամանակ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |