«Շարիաթ»–ի խմբագրումների տարբերություն
չ հստակեցնում եմ աղբյուրը oգտվելով ԱՎԲ |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 3. | Տող 3. | ||
[[Կատեգորիա:Շարիաթ]] |
[[Կատեգորիա:Շարիաթ]] |
||
{{Stub}} |
15:50, 12 Հունիսի 2016-ի տարբերակ
Շարիաթ (արաբերեն, շարիա-ճշմարիտ ուղի, գործելակերպ), իսլամի կրոնական և իրավական նորմերի ժողովածու, մշակվել է Արաբական խալիֆայությունում՝ 7-12-րդ դարերում․։ Մուսուլմանների կրոնական հիմնական պարտավորությունների մասին պատվիրաններից բացի, ընդգրկում է սեփականության, պետականության, պարտավորական, ժառանգական, քրեական, քաղաքացիական, ընտանեկան, դատավարական և իրավունքի այլ նորմեր։ Շարիաթի աղբյուր են՝ Ղուրանը, սուննան, իջման (իսլամի քարոզիչների ասույթներ) և ղիյասը (Ղուրանի և սուննայի մեկնաբանություն)։ Շարիաթը քարոզում է հնազանդություն տերերին, համբերություն, հավատարմություն, մարդու կողմից մարդու շահագործում, այլակրոն ազգերի և ժողովուրդների նկատմամբ կրոնական ու ազգային թշնամանք, կնոջը՝ անվերապահ հնազանդություն տղամարդուն։ Արաբներ, թուրքեր, և պարսիկներ նվաճողները շարիաթը օգտագործում էին իրենց տիրապետության տակ գտնվող ժողովուրդների (սլավոններ, հունգարացիներ, հույներ, հայեր, վրացիներ են) անօրինակ հարստահարումը, նրանց նկատմամբ ազգային անհանդուրժողականությունը հիմնավորելու նպատակով։ ԽՍՀՄ-ում շարիաթի դատարաններն ու նորմերն արգելված են։ Իսլամադավան երկրների մեծ մասում (Պակիստան, Հյուսիսային Աֆրիկայի երկրներ, Իրան են) շարիաթի նորմերը ներառված են աշխարհիկ օրենսդրության մեջ։ Շարիաթը պահպանվում է որպես իրավունքի աղբյուր և իսլամի գաղափարախոսության հիմքերից է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 467)։ |