«Լիլիթ Գալստյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 29. Տող 29.


== Լիլիթ Գալստյանի կատարած թարգմանությունները (անգլերենից) ==
== Լիլիթ Գալստյանի կատարած թարգմանությունները (անգլերենից) ==

* 12 պատմվածք և 1 պիես (XX դար. ամերիկյան արձակ), Ե., «Ապոլոն», 1999, 236 էջ։
* XX դարի անգլիագիր արձակ, Ե., Լուսակն, 2002, 220 էջ։
* Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը, Ե., 2002, 80 էջ։
* [[Վիլյամ Սարոյան]], Ընտրանի, հատոր 2, Ե., «Նաիրի», 2008 (գրքում տեղ գտած «Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները թարգմանել է Լիլիթ Գալստյանը)։

== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==
{{Ծանցանկ}}
{{Ծանցանկ}}

14:53, 12 հունվարի 2011-ի տարբերակ

Լիլիթ Գալստյան
Լիլիթ Սերյոժայի Գալստյան
Դիմանկար
Ծնվել է1962, նոյեմբերի 28
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունթարգմանչուհի, հրապարակախոս, խմբագիր, քաղաքագետ և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
ԱնդամությունՀԳՄ

Լիլիթ Սերյոժայի Գալստյան (ծնվ. 1962, նոյեմբերի 28) — հայ հասարակական-քաղաքական գործիչ, քաղաքագետ, լեզվաբան, թարգմանչուհի, խմբագիր, հրապարակախոս, բանասիրական գիտությունների թեկնածու (2006), ՀԳՄ անդամ 2002-ից, ՀՀ ԱԺ պատգամավոր 2007-ից։

Ծնվել է Երևանում։ 1986-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը, ստացել բանասերի որակավորում։ 1996-ին ավարտել է Հայաստանի ամերիկայան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ստացել քաղաքագիտության մագիստրոսի աստիճան։ 2001-2002-ին սովորել է Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների Թբիլիսյան դպրոցում։ 2006-ին ՀՀ ԳԱԱ-ում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն լեզվաբանությունից և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1986-87-ին աշխատել է Թալինի շրջանի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում` որպես ուսուցիչ։ 1986-91-ին եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչը։ 1991-99-ին եղել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի գործադիր տնօրենը։ 1999-2005-ին ստանձնել է ՀՀ ԿԳՆ միջազգային ծրագրերի համադրման և աջակցման կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնը։ 1999-ից Համազգային հայ կրթական և մշակութային միության նախագահն է։ 2005 և 2007 թթ. որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Գլենդելի Համայնքային քոլեջում։

1986-ից հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Նորք», «Բանբեր», «Լրաբեր», «Ավանգարդ», «Երկիր», «Գարուն», «Ազատամարտ», «Ազդակ», «Անդրադարձ», «Երկիր Ավետյաց», «Դրոշակ», «Առավոտ», «Ասպարեզ» և այլ պարբերականներում։

Կանադական գրականությունից լավագույն թարգմանության համար արժանացել է Կանադայի դեսպանատան մրցանակի։

Եղել է մի շարք միջազգային գիտաժողովների նախաձեռնող և կազմակերպիչ, կազկոմիտեի անդամ, հանդես եկել զեկուցումներով։

1990-ից ՀՅԴ անդամ է։ 2006-2007-ին եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ։ 2007-ի մայիսի 12-ինՀՅԴ կուսակցությունից համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր։ ՀՀ ԱԺ Կրթության, գիտության և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։[1][2]

Լիլիթ Գալստյանի կազմած և խմբագրած գրքերը

  • Նիկոլ Աղբալյան-130 (Նիկոլ Աղբալյանի 130-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութեր), Ե., 2006, էջ։
  • Համաստեղին նվիրված գիտաժողովի նյութեր, Ե., 2008, 144 էջ։
  • Լևոն Շանթ-140 (Լևոն Շանթի 140-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր), Ե., 2009, 264 էջ։
  • «18-33. արդի հայ արձակ» (անթոլոգիա), Ե., Համազգային հայ կրթական և մշակութային միություն, 2009։

Լիլիթ Գալստյանի կատարած թարգմանությունները (անգլերենից)

  • 12 պատմվածք և 1 պիես (XX դար. ամերիկյան արձակ), Ե., «Ապոլոն», 1999, 236 էջ։
  • XX դարի անգլիագիր արձակ, Ե., Լուսակն, 2002, 220 էջ։
  • Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցման ռազմավարությունը, Ե., 2002, 80 էջ։
  • Վիլյամ Սարոյան, Ընտրանի, հատոր 2, Ե., «Նաիրի», 2008 (գրքում տեղ գտած «Հայ մուկը» և «Գնացքները» պատմվածքները թարգմանել է Լիլիթ Գալստյանը)։

Աղբյուրներ