«Արցախի նախագահ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
չ oգտվելով ԱՎԲ
Տող 23. Տող 23.


{{ՀՀ2012}}
{{ՀՀ2012}}

[[Կատեգորիա:Լեռնային Ղարաբաղի նախագահներ| ]]
[[Կատեգորիա:Լեռնային Ղարաբաղի նախագահներ| ]]
[[Կատեգորիա:ԼՂՀ պետական կառավարման մարմիններ|նախագահ]]
[[Կատեգորիա:ԼՂՀ պետական կառավարման մարմիններ|նախագահ]]

13:55, 13 Ապրիլի 2016-ի տարբերակ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Նախագահ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Բակո Սահակի Սահակյան
ՏիտղոսՊարոն Նախագահ
ՆստավայրՂԼՀ Նախագահի նստավայր
Պաշտոնավարման ժամկետՀինգ տարի
երկրորդ ժամկետով վերընտրվելու հնարավորությամբ
Անդրանիկ պաշտոնավարՌոբերտ Քոչարյան

ԼՂՀ-ում կառավարման նախագահ, ինստիտուտը մտցվել է 1994դեկտեմբերի 21 ին։ Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Նախագահը հանրապետությունը ներկայացնում է միջագգային հարաբերություններում և իրականացնում արտաքին քաղաքականության ընդհանուր ղեկավարումը։ Ընտրվում է ԼՂՀ քաղաքացիների կողմից՝ 5 տարի ժամկետով։ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում ԼՂՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի։ Նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում։ ԼՂՀ Նախագահը Սահմանադրությամբ սահմանված կարգով նշանակում է վարչապետին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է Կառավարության մյուս անդամներին։ Աժ-ին առաջարկում է Գերագույն դատարանի նախագահի և մյուս դատավորների թեկնածությունները, նշանակում առաջին ատյանի, վերաքննիչ ու օրենքով նախատեսված այլ դատարանների նախագահներին և մյուս դատավորներին, դադարեցնում դատավորների լիազորությունները։ Աժ-ին առաջարկում է գլխավոր դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Նշանակում է Արդարադատության խորհրդի 2 իրավաբան անդամներին, կազմավորում է Անվտանգության խորհուրդը և նախագահում այն։ ԼՂՀ նախագահը ԶՈՒ-ի գերագույն գլխավոր հրամանատարն է, համակարգում է պետական մարմինների գործունեությունը պաշտպանության բնագավառում, նշանակում ու ազատում է ԶՈՒ-ի և այլ զորքերի բարձրագույն հրամանատար, կազմը։ Սահմանադրության 100-րդ հոդվածով սահմանված դեպքերում արձակում է Աժ-ն և նշանակում արտահերթ ընտրություններ։ ԼՂՀ ԳԽ-ն 1994-ին ԼՂՀ առաջին նախագահ է ընտրել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 1996-ի նոյեմբերին նա վերընտրվել է համընդհանուր ընտրություններով։ 1997-2000-ին և 2000-2005-ին ԼՂՀ նախագահ է եղել Արկադի Ղուկասյանը, 2007-ից Բակո Սահակյանն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։