«Ջրաբերդի մելիքություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 60. Տող 60.
|Ծանոթագրություններ =
|Ծանոթագրություններ =
}}
}}
'''Ջրաբերդի մելիքություն''', ավատատիրական իշխանություն պատմական [[Արցախ (նահանգ)|Արցախի]] նահանգի հյուսիսում` [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ]] գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։ Եղել է [[Խամսայի մելիքություններ]]ի կազմում։
'''Ջրաբերդի մելիքություն''', ավատատիրական իշխանություն պատմական [[Արցախ (նահանգ)|Արցախ]] նահանգի հյուսիսում` [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ]] գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։ Եղել է [[Ղարաբաղի կուսակալություն|Ղարաբաղի կուսակալության]] (1524-1722), ապա` [[Ղարաբաղի խանություն|Ղարաբաղի խանության]] (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների [[Արցախի ազատագրական պայքար (1724-1731)|Արցախի ազատագրական պայքարից]] հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի` [[Խամսայի մելիքություններ]]ի միության մասը:


Ջրաբերդի մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են [[Հասան-Ջալալյաններ]]ից։ Իշխանանիստ կենտրոնը [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]] ամրոցն էր։
Ջրաբերդի մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են [[Հասան-Ջալալյաններ]]ից։ Իշխանանիստ կենտրոնը [[Ջրաբերդ (Մարտակերտի շրջան)|Ջրաբերդ]] ամրոցն էր։

22:31, 19 Մարտի 2016-ի տարբերակ

Ջրաբերդի մելիքություն
Մասն էԽամսայի մելիքություններ
ԿարգավիճակՄելիքություն
ՎարչկենտրոնՋրաբերդ

Ջրաբերդի մելիքություն, ավատատիրական իշխանություն պատմական Արցախ նահանգի հյուսիսում` Ջրաբերդ գավառում (16-րդ դարի վերջ-19-րդ դարի սկիզբ)։ Եղել է Ղարաբաղի կուսակալության (1524-1722), ապա` Ղարաբաղի խանության (1747-1806) կազմում։ 1724-1731 թվականների Արցախի ազատագրական պայքարից հետո կազմել է հայկական ինքնուրույն միավորի` Խամսայի մելիքությունների միության մասը:

Ջրաբերդի մելիքության տերերը՝ Մելիք-Իսրայելյանները, սերել են Հասան-Ջալալյաններից։ Իշխանանիստ կենտրոնը Ջրաբերդ ամրոցն էր։

17-րդ դարի վերջից Ջրաբերդի մելիքությանյան կազմի մեջ է մտել նաև Ծարի մի մասը։ Այստեղ էր Երից Մանկանց վանքը (17-րդ դարի կեսից մինչև 1800 թվականը եղել է հակաթոռ կաթողիկոսության աթոռանիստ)։

Ջրաբերդի մելիքությունը մասնակցել է 18-րդ դարի առաջին երեսնամյակին Արցախում բռնկված ազգային-ազատագրական պայքարին։ Այդ շարժման ղեկավարների՝ Ռուսաստանի կայսր Պետրոս I-ին հասցեագրած 1721 թվականի նամակը ստորագրել է նաև Ջրաբերդի մելիք Եսային։ Վերջինիս հաջորդ և եղբայր Ալլահկուլի Սուլթանը աչքի է ընկել Անդրկովկաս ներխուժած օսմանյան զորքերի դեմ մղած կռիվներով, որի համար Իրանի Նադիր շահից արժանացել է «սուլթան» կոչմանը։ Ալլահկուլի Սուլթանը, ապա նաև նրա եղբայր մելիք Հաթամը (Ադամ) 1740-ական թվականների վերջին և 1750-ական թվականներին պայքարել են հզորացած Փանահ խանի և Վարանդայի դավաճան մելիք Շահնազար Բ-ի դեմ։ Մելիք Հաթամը ստիպված է եղել իր հպատակներով առժամանակ հեռանալ Ջրաբերդից և հաստատվել Գանձակի խանությունում։ Մելիք Հաթամին (մահացել է 1783 թվականին) հաջորդած որդին՝ մելիք Մեջլումը, կյանքն անցկացրել է Ջրաբերդի մելիքության սահմաններից դուրս՝ դաշնակիցներ փնտրելով և պայքար մղելով Փանահ խանի որդու՝ Իբրահիմ խանի դեմ։

Ջրաբերդի իշխանությունն անցել էր Մելիք-Ալլահվերդյաններին, ովքեր 19-րդ դարում տեղափոխվել են Ռուսական կայսրության Ելիզավետպոլի նահանգի Նուխիի գավառ (այժմ` Շաքի

Տես նաև

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։