«Սիրիական ճգնաժամ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
No edit summary Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից |
||
Տող 20. | Տող 20. | ||
Օժանդակություն |
Օժանդակություն |
||
{{դրոշ|Հյուսիսային Կորեա}} [[Հյուսիսային Կորեա]] |
{{դրոշ|Հյուսիսային Կորեա}} [[Հյուսիսային Կորեա]] |
||
{{դրոշ|Իրաք}} [[Իրաք]] |
|||
|հակառակորդ2 = Ընդդիմություն |
|հակառակորդ2 = Ընդդիմություն |
||
* Ազատ բանակ |
* Ազատ բանակ |
08:40, 18 Մարտի 2016-ի տարբերակ
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սիրիական ճգնաժամ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Արաբական գարուն | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Սիրիա
Օժանդակություն Հյուսիսային Կորեա |
Ընդդիմություն
|
Իրաքի և Լևանտի իսլամական պետություն | Կոալիցիոն ուժեր (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Կանադա, Հորդանան, Թուրքիա, Քաթար, Սաուդյան Արաբիա)[1][2][3] |
Սիրիական ճգնաժամ (արաբ․՝ الحرب الأهلية السورية), ռազմական հակամարտություն Սիրիայի օրինական իշխանությունների, նրանց սատարող Սիրիայի Զինված ուժերի, դաշնակիցների (Հզբոլահ և այլն) և իրենց Սիրիայի ընդդիմություն հռչակած Սիրիայի ազատ բանակի, Ալ Քաիդայի Սիրիական խմբավորումների, Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի,[4] ԱՄՆ–ի[5][6] ու Եվրոպական մի շարք երկրների[7] կողմից ռազմական ու ֆինանսական աջակցություն ստացող ահաբեկչական կազմակերպությունների (Ալ Նուսրա[8] և այլն) միջև։ Պատերազմը սկսվել է 2011 թվականի Մարտի 15-ին ու դեռ շարունակվում է։ Փետրվարի 27-ից գործում է հրադադար, որին չեն վերաբերվում Իսլամական պետությունը, Ալ-նուսրան և բոլոր այն խմբավորումները, որոնք ՄԱԿ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական:
Քաղաքացիական պատերազմը
Ընդդիմադիր ուժերի պառակտում
2013 թվականի սեպտեմբերին հակամարտություն է սկսվում ընդդիմության ուժերի միջև։ 2014 թվականի Հունվարի 3-ին Ազատ բանակը հարձակում է սկսում Իսլամական Պետության դեմ (Իսլամական Պետությունը զինված կազմակերպություն է)։ Հենց այս իրադարձությունից հետո պատերազմում ստեղծվում է նոր կողմ։ Պատերազմում արդեն մասնակցում էին 4 խմբավորումներ (ընդդիմություն, քրդեր, կառավարություն, Իսլամական Պետություն)։
Իսլամական Պետության նպատակն է՝ հաստատել իսլամական կարգեր Սիրիայում ու Իրաքում։[փա՞ստ]
2014 թվականի նախագահական ընտրություններ
2014 թվականի հունիսի 3-ին տեղի ունեցավ նախագահական ընտրություններ։ Ըստ Սիրիայի ներքին նախարարության՝ ընտրություններին մասնակցեց 16 միլիոն մարդ։ Մի քանի տասնյակ հազար մարդ մասնակցեց ընտրություններին Սիրիայից դուրս։ Ընտրատարածքներ ստեղծվեցին Սիրիայից դուրս, որպեսզի ընտրություններին մասնակցեն նաև փախստականները։ Սիրիայի տարածքի այն հատվածը, որը այդ ժամանակ, գտնվում էր ընդդիմության ու Իսլամական Պետության հսկողության ներքո, տեղի չունեցավ ընտրություններ։ Բաշար ալ-Ասադը հաղթեց ընտրությունները՝ հավաքելով ձայների 88,7 տոկոսը։ Ընդդիմադիրները ընտրություններին խոչընդոտեցին, որի արդյունքում զոհվեց 12 մարդ։
Հակամարտող ուժերի նկարագիր
Սիրիայի կառավարություն և դաշնակից ուժեր
Իրան
Սիրիական պատերազմի սկզբից Իրանը տարբեր տեսակի օգնություն է ցուցաբերում Սիրիային, այդ թվում մարդասիրական, ֆինանսական և ռազմական։ Իսլամական Հեղափոխության Պահապանների կորպուսի հազարավոր զինծառայողներ կռվում են Սիրիայի զինված ուժերի կազմում։
Հեզբոլլահ
Լիբանանում մեծ ազդեցություն ունեցող[9] Հեզբոլլահ ռազմաքաղաքական կազմակերպության հազարավոր մարտիկներ Սիրիայի զինված ուժերի կազմում մասնակցում են Սիրիական պատերազմին։[10]
Ընդդիմադիր ռազմաքաղաքական խմբավորումներ
«Ազատ բանակ»
Ազատ բանակը կազմավորվել է 2011 թվականի հուլիսի 29–ին, երբ Սիրիայի զինված ուժերից դասալքված Ռիյադ ալ—Ասադը ու մի քանի այլ զինվորականներ հանդես եկան տեսաելույթով, որի ընթացքում կոչ արեցին Սիրիայի զինված ուժերի զինծառայողներին միանալ իրենց և կռվել Սիրիայի օրինական իշխանությունների դեմ։[11]։ Տարբեր տվյալների համաձայն՝ այս ռազմական կազմակերպությունը ունի շուրջ 80000 զինյալ, որոնց մեծ մասը Սիրիա են ժամանել այլ երկրներից, հիմնականում Թուրքիայի տարածքով։[12] Խմբավորմանը բացահայտ և գաղտնի ֆինանսական, ռազմական ու այլ տեսակի աջակցություն է տրամադրում ԱՄՆ–ն,[13][14] Թուրքիան,[14][15] Եվրպական երկրները,[14], Սաուդիան Արաբիան, Քաթարը, Քուվեյթը և այլն։
Ծանոթագրություններ
- ↑ ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիոն ուժերը ռմբակոծել են ԻՊ-ի նավթահորերը Սիրիայում:
- ↑ Սիրիայում «Իսլամական պետության» զինյալները զինվորական ինքնաթիռ են խոցել:
- ↑ «Իսլամական պետությունը» միջազգային կոալիցիայի ինքնաթիռ է խոցել:
- ↑ Чьи доллары взрывают Сирию?
- ↑ UNLIKELY ALLIES To Check Syria, U.S. Explores Bond With Muslim Brothers
- ↑ Кто финансирует сирийских террористов
- ↑ Эксперт: Европа в Сирии финансирует «Аль-Каиду»
- ↑ [1]
- ↑ Влияние Хезболлы в Ливане
- ↑ «Хезболла» - политическая организация ․․․
- ↑ Free Syrian Army Founded by Seven Officers to Fight the Syrian Army
- ↑ Freedom fighters? Cannibals? The truth about Syria’s rebels
- ↑ Сирийские боевики надеются победить Асада американским оружием, которое уже начали получать
- ↑ 14,0 14,1 14,2 Как ЦРУ поставляет оружие сирийским повстанцам
- ↑ Турция передала оппозиции Сирии первую партию зенитно-ракетных комплексов