Քննարկում:Սիրիական ճգնաժամ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վերանվանում[խմբագրել կոդը]

Արդյ՞ոք «Սիրիայի քաղաքացիական պատերազմ» ձևն է ճիշտ, այլ ոչ թե «Քաղաքացիական պատերազմ Սիրիայում»:--֎ Պանդուխտ 10:50, 30 Մարտի 2014 (UTC)[reply]

Պանդուխտ ջան, հայերենում ճիշտը Սիրիայի քաղաքացիական պատերազմն է, իսկ Քաղաքացիական պատերազմ Սիրիայում նմանվում է ռուսերենից բառացիորեն թարգմանությանը՝ Гражданская война в Сирии: Օրինակ չենք ասում չէ՞ Ազատամարտ Արցախում, այլ ասում ենք Արցախյան ազատամարտ կամ Իրաքյան պատերազմ, այլ ոչ թե Պատերազմ Իրաքում: Սիրիայի քաղաքացիական պատերազմը ճիշտ է:--Գարդմանահայ (քննարկում) 11:58, 30 Մարտի 2014 (UTC)[reply]
Ես էլ եմ համաձայն Գարդմանահայի հետ։ --Լիլիթ (քննարկում) 12:03, 30 Մարտի 2014 (UTC)[reply]
Լավ, հասկացա: Ուրեմն մյուս հոդվածներն էլ վերանվանել, չ՞ե՝ Քաղաքացիական պատերազմ Լիբիայում (2011) և այլն:--֎ Պանդուխտ 19:40, 30 Մարտի 2014 (UTC)[reply]
Ահա --Լիլիթ (քննարկում) 19:45, 30 Մարտի 2014 (UTC)[reply]

Վերնագիրը սխա՞լ է[խմբագրել կոդը]

Մի՞թե ճիշտ է հոդվածը անվանել Սիրիայի քաղաքացիական պատերազմ, եթե հակամարտ կողմերից մեկի կազմում կռվում են երևի ավելի շատ այլ երկրների քաղաքացիներ կամ այսպես ասած՝ օտարերկրացիներ։ Դա նույնն է, ինչ ՀՀ զինված ուժերը Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի, ԱՄՆ–ի, Ռուսաստանի և այլ երկրների աջակցությամբ ՀՀ տարածք ներթափանցած օտարերկրացի քաղաքացիների անօրինական զինյալ խմբավորումների դեմ պատերազմեն, իսկ մենք հոդված գրենք՝ որպես վերնագիր ընտրելով Հայաստանի քաղաքացիական պատերազմ։ Ասածս այն է, որ կարծես մենք ընկնում ենք միտումնավոր քարոզչության ազդեցության տակ։ --Գարդմանահայ (քննարկում) 07:31, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Անգլերեն ու ռուսերեն վիքիներում քաղաքացիական է․ կարծում եմ՝ մենք չպետք է տարբերվենք․․․ --Լիլիթ (քննարկում) 07:54, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Եթե Հայերեն Վիքիպեդիայի համար չափանիշ են այլ լեզուներով Վիքիպեդիաները, ապա օրինակ այստեղ վերնագիրը «Սիրիական ճգնաժամ» է, իսկ եթե միայն անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներն են չափանիշ, ապա պետք է Շուշի հոդվածի վերնագիրը վերանվանենք Շուշա, քանի որ անգլերեն և ռուսերեն Վիքիպեդիաներում այդպես է։--Գարդմանահայ (քննարկում) 08:07, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Հարցն այստեղ չափանիշը չէ, այլ մենք չպետք է զբաղվենք օրիգինալ հետազոտությամբ։ Սպասենք մյուսների կարծիքին․․․ --Լիլիթ (քննարկում) 08:10, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
ինչ տարբերակ ես առաջարկում հարգելի Գարդմանահայ, գրի անվանփոխման ենթակա հոդվածների մեջ: --ERJANIK քննարկում: 08:27, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Երջանիկ ջան, այս պահին ես տարբերակներ չեմ առաջարկում, պարզապես ինձ մի պահ զգացի որպես Վիքիպեդիայի պատահական այցելու, կարդացի ամբողջ հոդվածը ու անհամատեղելիություն զգացի հոդվածի վերնագրի ու բովանդակության միջև։ Իմ կարծիքը այստեղ հայտնեցի, որպեսզի հարցի վերաբերյալ այլ մարդկանց դիրքորոշումը իմանամ, հետո անվանափոխման հարց կբարձրացնեմ, եթե անհրաժեշտ լինի։ Միջազգային շրջանառության մեջ օրինակ կիրառվում է նաև «Սիրիական ճգնաժամ», որը, իմ կարծիքով, ավելի դիպուկ է բնորոշում Սիրիայում տիրող իրավիճակը և ավելի չեզոք անվանում է, քան «Սիրիայի քաղաքացիական պատերազմը»։--Գարդմանահայ (քննարկում) 09:10, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
հասկացա Գարդմանահայ ջան, բայց կոնկրետ ճգնաժամը արդյո՞ք մեծ հասկացություն չի, ասենք չէ որ ճգնաժամն էլ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել, ինչևէ, իսկապես շատ կարծիք լսելը կարևոր է: --ERJANIK քննարկում: 10:18, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Համաձայն եմ Երջանիկի հետ․ «ճգնաժամ» տերմինը փոքր-ինչ ընդհանրական է։ Կարող է և որպես ֆինանսական ճգնաժամ հասկացվել։ Իսկ ներկայիս վերնագիրը, կարծում եմ, նորմալ տարբերակ է և կարելի է օգտագործել։ ― Ջէօ 10:36, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Սիրիայում սկզբում էր քաղաքացիական պատերազմ, հետագայում այդ քաղացիականը դարձավ տարածաշրջանային պատերազմ: Բացի այդ, հիմա Սիրիայում այնպիսի վիճակ է, որ կարելի է ասել. «շունը տիրոջը չի ճանաչում»: Որպես վերնագրի օրինակ կառաջարկեմ սիրիական հակամարտություն կամ զինված հակամարտություն:

Հ.Գ. հիմա իրավիճակը այնպես է աշխարհում, որ եթե մի տարածքում զինված հակամարտություն է սկսվում դա լինի ներքին թե արտաքին, ինչքան պատկերավոր ասած արյան կարիք ունեցող զանգված կա աշխարհում, մանրից հավաքվում են այդ տարածքում...--6AND5 (քննարկում) 18:49, 3 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Ջէօ ջան, ճգնաժամ տերմինը չի վերաբերվում միայն ֆինանսներին, այն ավելի լայն հասկացություն է և կիրառվում է այլ ոլորտներում ևս։ Օրինակ Կարիբյան ճգնաժամ։--Գարդմանահայ (քննարկում) 19:10, 4 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես հենց դա էլ նկատի ունեմ, Գարդմանահայ ջան։ Կարծում եմ, որ հոդվածվերնագրերում չարժի օգտագործել լայն հասկացություն ունեցող բառեր։ ― Ջէօ 06:04, 5 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Ես որպես Սիրիայում ժամանակին ուսանած մարդ, ասեմ, որ դա բնավ քաղաքացիական պատերազմ չէր: Սիրիայի ժողովրդի միայն մի մասն էր զենքը ձեռքին պայքարում, այն էլ՝ հայտնի չէ՝ թե ում դեմ: Այդ մասը գնալով փոքրացավ ու մնաց միայն միջուկը՝ արևմտյան տերությունների կողմից ֆինանսավորվող մի խումբ սրիկաներ, ովքեր քայքայում են երկիրը ներսից՝ մշակույթի, պատմության, տնտեսության և այլ կողմերից: Ինչ վերաբերում է այդ մարդկանց, ապա նոույնիսկ ստույգ հայտնի էլ չէ, թե ովքեր են, համենայն դեպս՝ սիրիացիներից բացի բազմաթիվ ադրբեջանցիներ, թուրքեր, աֆղաններ և այլ թափթփուկներ: Համաձայն եմ Սիրիական ճգնաժամ տարբերակին, որովհետև դա ամենաիսկական ճգնաժամ է, ինչպիսին էր Քուվեյթի ճգնաժամը, որ նաև պատերազմ է կոչվում, իսկ արևմտյան գրականության մեջ՝ Ծոցի երկրորդ ճգնաժամ, քանի որ առաջինը 1980-88 թվականների պատերազմն էր: Այնպես որ՝ քաղաքացիական պատերազմը սխալ է, ճգնաժամը ճիշտ: Հուսով եմ մատչելի բացատրեցի կարծիքս: Իսկ ինչ վերաբերում է այլ վիքիներին, ապա դա մեզ համար չափանիշ չպետք է լինի ոչ մի պարագայում: Առավել ևս ամերիկյան ու բրիտանական կայքերի կողմից լցոնված անգլերեն վիքիում, որը բացարձակ չի պահպանում չեզոք տեսակետը, և Սիրիայի հարստահարումը՝ ի շահ Իսրայելի քաղաքացիական պատերազմ է ներկայացնում: Նման դեպքերը քիչ չեն:--Hayk.arabaget (քննարկում) 09:20, 9 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Մի հավելում էլ, Սիրիայում միշտ ասում են, ու հենց արաբերենում էլ գրված է՝ ազմա՝ ճգնաժամ, տերմինը: ալ-Ազմա ալ-Սուրիա ՝ Սիրիական ճգնաժամ: Բացի այդ՝ նյութն էլ շատ անփույթ ու անգրագետ է շարադրված: Լավ է, որ ջնջվել է մեծ մասը: Անփույթ՝ սխալների պատճառով՝ գիտության ու ժամանագրության տեսանկյունցի, անգրագետ՝ տառասխալների և այլ մանր թերությունների համար: --Hayk.arabaget (քննարկում) 09:35, 9 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]