«Սպորտ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 11. Տող 11.


Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ։ Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար։
Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ։ Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար։
Սպորտի մաս է կազմում նաեվ ջրադահուկային սպրոտը:
Ջրա[[դահուկ]]ային սպորտը ներառում է ոլորասահք, ցատկեր ցատկահարթակից և գեղասահք մարզաձևերը:Ոլորասահքի մրցումներում ջրադահուկորդը, շրջանցելով մոտորանավակի շարժման գծի [[2]] կողմում տեղակայված խարսխա[[լող]]անները, սահում է ջրի մակերևույթով: [[Մարզիկ]]ի ցույց տված արդյունքը որոշվում է ճիշտ շրջանցված խարսխալողանների թվով: ջրային սպորտ:Սպորտի այս տեսակը տարածված է հիմնականում [[հյուսիսային Ամերիկա]]յում:


== Տե՛ս նաև ==
== Տե՛ս նաև ==

11:28, 31 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ֆուտբոլ (Արսենալ - Տոտենհեմ)

Սպորտ (ծագումը՝ միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան։ Մրցակցային տարբեր սպորտաձևերում որոշակի կերպ են որոշում հաղթողին կամ հաղթողներին։

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական։ Կան նաև տախտակային (օրինակ՝ շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ՝ մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։

Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Օրինակ՝ ֆուտբոլում դա հակառակորդից շատ գոլ խփելն է, բասկետբոլում՝ ավելի շատ նետումներ կատարելը և այլն։ Այնինչ կան այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են գեղասահքը, ջրացատկը և ձիասպորտը, որոնց մասնակիցների հաղթանակը կախված է լավ ցուցադրումից, որը պետք է որոշի ժյուրին։ Այսպիսի սպորտաձևերը հակադրվում են գեղեցկության մրցույթներին կամ բոդիբլիդինգային շոուներին, որոնք հիմնված են միայն արտաքին տեսքի ցուցադրման վրա և որոնց ժամանակ էլ հաղթողները որոշվում են հանդիսության դատավորների կողմից։

Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ։

Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ։ Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար։ Սպորտի մաս է կազմում նաեվ ջրադահուկային սպրոտը: Ջրադահուկային սպորտը ներառում է ոլորասահք, ցատկեր ցատկահարթակից և գեղասահք մարզաձևերը:Ոլորասահքի մրցումներում ջրադահուկորդը, շրջանցելով մոտորանավակի շարժման գծի 2 կողմում տեղակայված խարսխալողանները, սահում է ջրի մակերևույթով: Մարզիկի ցույց տված արդյունքը որոշվում է ճիշտ շրջանցված խարսխալողանների թվով: ջրային սպորտ:Սպորտի այս տեսակը տարածված է հիմնականում հյուսիսային Ամերիկայում:

Տե՛ս նաև

Արտաքին հղումներ