«Դավիթ Գասպարյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 56. Տող 56.
== Պարգևներ և մրցանակներ ==
== Պարգևներ և մրցանակներ ==
* [[2015]] [[Մովսես Խորենացու մեդալ]]<ref>[http://avproduction.am/?ln=am&page=event&id=320 Շնորհվեցին պետական կոչումներ]</ref>
* [[2015]] [[Մովսես Խորենացու մեդալ]]<ref>[http://avproduction.am/?ln=am&page=event&id=320 Շնորհվեցին պետական կոչումներ]</ref>
* [[2011]] թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակագոր գործչի կոչման։
* [[2011]] թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակագոր գործչի պատվավոր կոչման<ref>[http://www.president.am/hy/decrees/item/514/Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին]</ref>։
* [[2010]] թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
* [[2010]] թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
* [[2007]] թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
* [[2007]] թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։

20:57, 31 Հուլիսի 2015-ի տարբերակ

Դավիթ Գասպարյան
Ծնվել էհոկտեմբերի 18, 1947 (76 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրականագետ, գրաքննադատ
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀՀայաստան Հայաստան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր
ԱնդամակցությունՀԳՄ
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտ, Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Հայաստանի կրթության և գիտության նախարարություն
Պարգևներ
Դավիթ Գասպարյան Վիքիդարանում
 Davit Gasparyan Վիքիպահեստում

Դավիթ Վազգենի Գասպարյան (հոկտեմբերի 18, 1947, Երևան), հայ գրականագետ, գրաքննադատ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2007 թվականից Հայաստանի գրողների միության անդամ։

Կյանքը

Ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևանում։

Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, եղել է նույն ինստիտուտի փոխտնօրեն՝ գիտության գծով, ԵՊՀ հրատարակչության տնօրեն, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռուս և արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ։ Ներկայումս որպես գլխավոր մասնագետ աշխատում է ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտում։ «Հայոց լեզու և գրականություն» գիտամեթոդական ամսագրի գլխավոր խմբագիրն է։

Անդամակցել է Հայաստանի տարբեր պարբերականների խմբագրական խորհուրդներին։ Խմբագրել է (1985-1990) «Քննադատական տարեգիրք»-ը։ Հեղինակ է 60-ից ավելի գրքերի, 1000-ից ավելի գրականագիտական, քննադատական և հրապարակագրական հոդվածների։

Երկեր

  • 20-րդ դարի հայ գրողներ (Ակսել Բակունց, Գուրգեն Մահարի, Համո Սահյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան), մատենաշար 5 հատորով), Երևան, 2001-2013։
  • Հայ գրականություն (մատենաշար 5 հատորով), Երևան, 2000- 2010։
  • Ողբերգական Չարենցը, Երևան, 1991։
  • Հայ սովետական պոեզիայի պատմություն, Երևան, 1987։
  • Եղիշե Չարենցը և 1920-ական թվականների սովետահայ պոեզիան, Երևան, 1983։

Պարգևներ և մրցանակներ

  • 2015 Մովսես Խորենացու մեդալ[1]
  • 2011 թվականին արժանացել է ՀՀ արվեստի վաստակագոր գործչի պատվավոր կոչման[2]։
  • 2010 թվականին արժանացել է ՀԳՄ «Նիկոլ Աղբալյան» մրցանակի։
  • 2007 թվականին արժանացել է ՀՀ Մշակույթի նախարարության և Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալների։
  • 1984 թվականին արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
  • 1980 թվականին արժանացել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի։

Տես նաև

Աղբյուրներ

  • Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող».
  1. Շնորհվեցին պետական կոչումներ
  2. Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին