«Միասին երիտասարդական շարժում»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 20. | Տող 20. | ||
|նախորդող = |
|նախորդող = |
||
|հաջորդող = |
|հաջորդող = |
||
|ստեղծված = |
|ստեղծված = 2008|02|21 |
||
|լուծարված = |
|լուծարված = |
||
|տիպ = |
|տիպ = |
13:08, 12 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Այս հոդվածի չեզոքությունը կասկածի ենթակա է։ Խնդրում ենք նայել քննարկման էջի բացատրությունը։ Խնդրում ենք չհեռացնել այս պիտակը մինչև խնդիրը չլուծվի։ |
Միասին երիտասարդական շարժում | |
---|---|
Միասին երիտասարդական շարժման լոգոն | |
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2008 |
Կայք | miasin.am |
Միասին երիտասարդական շարժում, Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական շարժում։ Ստեղծվել է 2008 թվականին՝ Հայաստանի Հանրապետությունում մի խումբ ակտիվ հասարակական գործունեություն ծավալող երիտասարդների կողմից[1] [2]։ Միասին երիտասարդական շարժման իրականացրած գործունեության հիմքում եղել է Հայաստանի Հանրապետությունում բարեփոխումների իրականացումը։ Մինչ օրս, բարեփոխումների իրականացման նպատակով, Միասին երիտասարդական շարժման կողմից իրականացվել են տարբեր ոլորտներին առընչվող մոտ 200 ծրագրեր[3]։
Միասին երիտասարդական շարժումը իրականացնում է ակտիվ գործունեություն, որի կիզակետում են երիտասարդների խնդիրների բարձրացումը և դրանց լուծումների ուղենշումը, գործունեություն, որը նպատակաուղղված է հասարակությունում առկա արատավոր երևույթների դեմ պայքարին: Շարժումն իր գործունեության ընթացքում հանդիսացել է լրջագույն խթան երիտասարդական-հասարակական կյանքի ակտիվացման համար, ինչպես նաև երբեմն խիստ կտրուկ գործողություններով նպաստել է մեզանում առկա բազմաթիվ արատավոր երևույթների նվազեցմանը:
Գործելաոճ
Միասին երիտասարդական շարժման գործելաոճի նորարարական բնույթը, թարմությունը և հետաքրքրությունը երիտասարդի համար, ի թիվս այլ գործոնների, մեծապես նպաստում են լայն զանգվածների ներգրավմանը և նրանց ակտիվ աշխատանքին: Լինելով 21-րդ դարի նոր սերնդի շարժում, վերջինս հիմնականում հրաժարվել է գրասենյակային աշխատանքի ավանդական ձևերից տեղերում` Երևանյան և մարզային գրասենյակներում, շեշտը դնելով Ինտերնետ-ակումբների և երիտասարդությանը ավելի հոգեհարազատ այլ բաղադրիչների վրա: Սա հնարավորություն է տալիս ոչ միայն ապահովել անդամների արագ կապը և մշտական շփումը միմյանց հետ, այլև ժամանցի և եկամուտի հնարավորություն է ստեղծում տեղերում: Երևանյան կենտրոնական գրասենյակը և Երևանի համայնքային գրասենյակները նույնպես ունեն Ինտերնետ ակումբների բաղադրիչներ:
Ամբողջ աշխատելաձևը ցանկացած օղակում նորարարական, ներգրավող է, իրագործվում է փոխօգնության և միմյանց սատարելու մթնոլորտում: Հատուկ ուղղությամբ և ծրագրերով խրախուսվում է կորպորատիվ (ներկազմակերպական) մշակույթի ձևավորումը, ինչը շարժման անդամներին թույլ է տալիս զգալ մեծ և հետաքրքիր երևույթի մասը լինելու հաճույքն ու ոգևորությունը:
Հնարավորինս խրախուսվում են անդամների և համակիրների նախաձեռնությունները, նրանց հնարավորություն է տրվում իրականացնել իրենց գաղափարները: Այս ամենը լայնորեն լուսաբանվել և գովազդվել է հասարակության մեջ:
Հատուկ պատրաստված ատրիբուտիկան, նորաձև հագուստը և տարբերանշանները, ինչպես նաև համատեղ կատարվող աշխատանքը որոշակի ընդհանրությանը պատկանելու մշակույթ են ձևավորում, որը չափազանց կարևոր է շարքերի ամրության և գործի արդյունավետության համար: Անդամների որոշակի խնդիրներ լուծելու կոնկրետ օրինակները, միմյանց օգնելու և համատեղ աշխատելու հաջողված դեպքերը նույնպես զգալիորեն նպաստում են սրան:
Գործունեություն
Միասին երիտասարդական շարժումը հայրենասիրական շարժում է, որին միայնում են այն երիտասարդները, ովքեր.
-անտարբեր չեն երկրի և իրենց ապագայի նկատմամբ,
-ցանկություն ունեն մասնակցել երկրում կատարվող և կատարվելիք բարեփոխումներին և արդիականացմանը,
-պատրաստ են իրենց լուման ներդնել ավելի զարգացած հասարակության և պետության կայացման գործում,
-պատրաստակամ են մասը դառնալ մի մեծ, ուժեղ ու բազմաբովանդակ ընդհանուրի,
-ձգտում են զբաղվել հասարակական երիտասարդական ակտիվ գործունեությամբ:
Սա այն շարժումն է, ում համար երիտասարդ լինելը զուտ ֆիզիոլոգիական վիճակ չէ, այլ հոգեվիճակ և կենսակերպ` իր բոլոր հետևանքներով: Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը հնարավաորություն է տալիս.
-ակտիվ մասնակցություն ունենալ երկրում կատարվող բարեփոխումներին,
-իրագործել բոլոր այն ծրագրերն ու մտահղացումները, որոնք միայնակ հնարավոր չէ իրագործել,
-ձեռք բերել փորձ և գործնական հմտություններ հասարակական գործունեության ոլորտում,
-ունենալ գաղափարակիցների և ընկերների մեծ բանակ,
-մասնակցել բազմատեսակ միջոցառումների, այդ թվում նաև ժամանցային:
Շարժումը երիտասարդին տալիս է ինքնադրսևորվելու և ինքնաբացահայտվելու հնարավորություններ` դառնալով անփոխարինի ցատկահարթակ նրանց առաջընթացի և կայացման համար:
Միասին երիտասարդական հայրենասիրական շարժումը ո՜չ ընդդիմադիր, և ո՜չ իշխանական շարժում է: Շարժումը պատրաստ է աջակցել բոլոր նրանց, ովքեր.
- կողմ են երկրում բարեփոխումների անցկացմանը,
- ում հայացքներն ու նպատակները համընկնում են շարժման նպատակներին,
- ովքեր պատրաստ են աջակցել շարժման ծրագրերին :
Շարժումը դեմ է բոլոր նրանց, ովքեր կփորձեն խոչընդոտել երկրում բարեփոխումների իրագործմանը:
Ծրագրեր
Միասին երիտասարդական շարժումը ՀՀ պետական կառույցների և բարձրաստիճան այրերի հովանավորությամբ` նրանց հետ սերտ համագործակցության շնորհիվ, իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք մեծապես նպաստել են երիտասարդության հասարակական ակտիվության բարձրացմանը, երիտասարդության կողմից երկրի ղեկավար ատյանների դերի և նշանակության գիտակցմանը, հասարակության լայն շրջանակներում հրատապ և օրակարգային խնդիրների բարձրաձայնմանը:[4][5][6]
Միասին երիտասարդական շարժումն արդեն նախաձեռնել է հետևյալ ծրագրերի իրականացումը.
• Զանգվածային ակցիաների, կամպանիաների և միջոցառումների կազմակերպման և անցկացման ուսումնական կենտրոն՝ տարվա բոլոր եղանակներին զանգվածային միջոցառումների և ակցիաների կազմակերպում Երևանում և մարզերում,
• Համերգների և ժամանցային այլ միջոցառումների ծրագիր,
• Փողոցային երգի և թատրոնի ծրագիր՝ փողոցում կարելի է ավելի հետաքրքիր բաներ տեսնել, քան հանրահավաքը տրամաբանությամբ,
• Ընտրություններին ամենատարբեր գործառույթներով մասնակցելու համար դասընթացներ, նախընտրական քարոզարշավներ,
• Գիտահետազոտական կենտրոն,
• Ազգային գաղափար հեռուստածրագիր` փորձագիտական համայնքի ընդգրկմամբ,
• Փորձագետների հարթակ ծրագիր,
• Բանավեճի ակումբ ծրագիր,
• Հայրենասիրական ակցիաների ծրագիր,
• Երկրի արդիականացման համար պրոֆեսիոնալ կադրերի բանկ,
• Կրթական ծրագիր` աջակցություն ՀՀ-ում և արտերկրում ԲՈՒՀ ընդունվելու և սովորելու համար, ուսումնական դասընթացների կազմակերպում,
• Տեղեկատվական և քարոզչական ծրագիր,
• Ինֆորմացիոն հասարակություն` ինտերնետային պորտալներ և բլոգներ, ցանցային ծրագիր,
• Ինտերնետ-ակումբների ծրագիր,
• Բարեգործական ծրագիր` ակնոցներ բոլոր կարիքավորներին,
• Իրավական խորհրդատվության ծրագիր,
• Հայ Առաքելական Եկեղեցու և Կրոնի ուսուցանման ծրագիր եկեղեցու հետ համատեղ,
• Բանակ և ռազմա-հայրենասիրական դաստիարակության ծրագիր,
• Ժամանցի ակումբներ` անդամների և համակիրների համար,
• Միջազգային համագործակցության ծրագիր` կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և նմանատիպ շարժումների հետ,
• Ներքին տուրիզմի ծրագիր:
Համաձայն ծրագրային կառուցվածքի` կարելի է տարանջատել հետևյալ 9 խոշոր ծրագրային ուղղությունները, որոնց ներքո պետք է կազմակերպվեն և իրականացվեն զանազան ենթածրագրեր: Դրանք են`
1. Ժամանցային ծրագրեր
2. Զանգվածային ակցիաներ և միջոցառումներ
3. Հոգևոր-մշակութային ծրագրեր
4. Ռազմահայրենասիրական ծրագրեր
5. ՏՏ և տեղեկատվական ծրագրեր
6. Իրավական, սոցիալական և բարեգործական ծրագրեր
7. Գաղափարախոսական և վերլուծական ծրագրեր
8. Կրթական ծրագրեր և պրոֆեսիոնալ կադրերի բանկ
9. Կորպորատիվ մշակույթ և նորաձևության ծրագրեր
Ճամբարներ
Միասին երիտասարդական շարժման գործունեության օրինակներից է Միասին երիտասարդական կրթական ֆորումը, որը հաջողությամբ իրականացվում է արդեն մի քանի տարի: Ֆորումի նպատակը մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հնարավորինս մեծ թվով հայ երիտասարդների համախմբումն ու նրանց մեջ ազգային և համամարդկային արժեքների կարևորումն ու սերմանումն է:
2009 թվական
2009 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր, ճամբարին մասնակցել է 500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Զանգվածային ակցիաները: Ֆորումի մասնակից երիտասարդները սեմինարների, դասախոսությունների և քննարկումների արդյունքում ձեռք են բերել զանգվածային ակցիաների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ հմտություններ, տիրապետել այդ խնդրին առնչվող համապատասխան գործիքներին, որոնք հետագայում կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և մեծ հաջողությամբ իրականացնելով մի շարք զանգվածային ակցիաներ ու միջոցառումներ:
2010 թվական
2010 թվականանին ճամբարը կազմակերպվել է 2 հոսքով (10օր). մասնակցել է 600 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Բիզնես ինովացիան: Երիտասարդները քննարկումների միջոցով մշակել և ներկայացրել են մի քանի նորարարական բիզնես-ծրագրեր, որոնք հավանության են արժանացել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից և մեկնարկել նրա աջակցությամբ:
2011 թվական
2011 թվականին ճամբարը կազմակերպվել է 3 հոսքով (15օր). մասնակցել է 1500 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Ընտրական մոդելը: Ֆորումի մասնակից երիտասարդները, տեղում կազմակերպելով և իրականացնելով նախագահական նախընտրական քարոզարշավի և բուն ընտրությունների մոդելը, ձեռք են բերել այդ ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, որոնք նպաստել են նրանց քաղաքական հասունացմանն ու ապագայում իրական ընտրություններում ճիշտ կողմնորոշվելու և դիպուկ գործելու հնարավորություն տվել:
2012 թվական
2012 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 400 հոգի: Կրթական ֆորումի թեման եղել է Գենդերային հավասարությունը: Ֆորումի մասնակիցները դասախոսությունների ու բանավեճերի միջոցով կարողացել են գենդերային հավասարության գաղափարը համադրել ազգային մտածելակերպի ու սովորույթների հետ, սովորել քարոզել և կիրառել առաջադեմ միտքն ու գաղափարը` չդավաճանելով ազգային սկզբունքներին:
2013 թվական
2013 թվականին ճամբարի տևողությունը եղել է 5 օր. մասնակցել է 300 հոգի:[7] Կրթական ֆորումի թեման եղել է Արատավոր երևույթների դեմ պայքարը: Ֆորումի ընթացքում մասնակից երիտասարդները ձեռք են բերել արատավոր երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ հմտություններ, սովորել օգտագործել այդ գործի համար առավել արդյունավետ գործիքներ, որոնք կիրառել են պրակտիկայում` կազմակերպելով և իրականացնելով անկարգապահ վարորդների դեմ պայքար-ակցիան` Արմենիա հեռուստաընկերության հետ համատեղ:
Ծանոթագրություններ
- ↑ Միասին շարժման ստեղծման մասին նյութը panorama.am կայքում
- ↑ Միասին շարժման ստեղծման մասին տեսանյութը youtube.com կայքում
- ↑ http://miasin.am/am/menu/10.htm
- ↑ http://hetq.am/arm/news/35504/buheri-kasharakernery.html
- ↑ http://www.tert.am/am/news/2012/02/22/miasin/445577
- ↑ http://www.armeniatv.am/hy/news/20282
- ↑ http://news.am/arm/news/164157.html