«Շավարշ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն
ճշտումներ |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ |
|||
| հայերեն անուն = Շավարշ Միքայելի Քոչարյան |
|||
| բնօրինակ անուն = |
|||
| պատկեր = Shavarsh-Kocharyan.jpg |
|||
| պատկերի լայնություն = 220px |
|||
| նկարագրություն = |
|||
| տիտղոս = ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ |
|||
| կարգ = |
|||
| կարգ-ին = |
|||
| անվան տակ = |
|||
| դրոշ = Flag of Armenia.svg |
|||
| կառավարման սկիզբ = [[2008]] |
|||
| կառավարման ավարտ = Առ այսօր |
|||
| կառավարման ժամանակ = |
|||
| նախորդող = |
|||
| հաջորդող = |
|||
| տիտղոս_2 = |
|||
| կարգ_2 = |
|||
| կարգ-ին_2 = |
|||
| անվան տակ_2 = |
|||
| դրոշ_2 = |
|||
| կառավարման սկիզբ_2 = |
|||
| կառավարման ավարտ_2 = |
|||
<!--կամ՝ --> |
|||
| կառավարման ժամանակ_2 = |
|||
| նախորդող_2 = |
|||
| հաջորդող_2 = |
|||
| ծննդյան օր = [[Ապրիլի 3]], [[1948]] |
|||
| ծննդավայր = [[Երևան]], [[Հայկական ՍՍՀ]] |
|||
| վախճանի օր = |
|||
| վախճանի վայր = |
|||
| դինաստիա = |
|||
| հայր = |
|||
| մայր = |
|||
| ամուսին = |
|||
| զավակներ = |
|||
| կուսակցություն = |
|||
| գործունեություն = |
|||
| կրթություն = |
|||
| մասնագիտություն = |
|||
| գիտական աստիճան = |
|||
| պարգևներ = |
|||
| ինքնագիր = |
|||
| Վիքիպահեստ = |
|||
}} |
|||
'''Շավարշ Քոչարյան''', հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ |
'''Շավարշ Քոչարյան''', հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։ |
||
14:50, 1 Դեկտեմբերի 2014-ի տարբերակ
Շավարշ Միքայելի Քոչարյան | |||
| |||
---|---|---|---|
2008 - Առ այսօր | |||
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ | ||
Ծննդյան օր | Ապրիլի 3, 1948 | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ՍՍՀ | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Պարգևներ |
Շավարշ Քոչարյան, հայ քաղաքական գործիչ, դիվանագետ, ՀՀ Գերագույն խորհրդի, ՀՀ Ազգային ժողովի 1-ին, 2-րդ և 3-րդ գումարումների պատգամավոր։ 2008 թվականից՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ։
Ծննդյան թիվն ու վայրը
Ծնվել է 1948թ., ապրիլի 3-ին ք. Երևանում։
Կրթությունը
1971թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ։
1975թ. ավարտել է Մոսկվայի Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան, մոլեկուլյար գենետիկի մասնագիտությամբ։
1977թ. Մոսկվայում պաշտպանել է Կենսաբանական գիտությունների թեկնածուի թեզը «Գենետիկա» մասնագիտությամբ։
Հեղինակ կամ համահեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների և 30-ից ավելի տարբեր երկրներում արտոնագրված (այդ թվում ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) գյուտերի։
Աշխատանքային գործունեությունը
1971 - 1972թթ. աշխատել է Գենետիկայի Համամիութենական Գիտահետազոտական ինստիտուտի Չարենցավանի մասնաճյուղում՝ որպես ավագ լաբորանտ։
1976 - 1981թթ. աշխատել էՀԽՍՀ ԳԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտում (Երևան) և ՀԽՍՀ ԳԱ Մանրէաբանության ինստիտուտում (Աբովյան)` որպես կրտսեր գիտաշխատող:
1981 - 1990թթ. աշխատել է Երևանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտում` որպես ավագ գիտաշխատող, լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ։
1990, 1995, 1999 և 2003 թվականներին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր։
1990 - 1995թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի նախագահ։
1992 - 1995թթ. և 1999 - 2003թթ. հանդիսացել է ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
1995 - 1999թթ. հանդիսացել է ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Ազգային Ժողովրդավարական միության (ԱԺՄ) խմբակցության քարտուղար։
1999 - 2003թթ. զբաղեցրել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
1999 - 2003թթ. հանդիսացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
2003-ից հանդիսացել է ԱԺ Եվրաինտեգրման ժամանակավոր հանձնաժողովի և Սոցիալական, առողջապահության ու բնության պահպանության հարցերի հանձնաժողովի անդամ։
2003 - 2005թթ. հանդիսացել է ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ։
Հասարակական-քաղաքական գործունեությունը
1988 - 1990թթ. հանդիսացել է Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։
1991 - 2001թթ.` ԱԺՄ հիմնադիր անդամ, 1992 - 1993թթ.` ԱԺՄ վարչության նախագահ։
1999-ից «Ժողովրդավարություն. իրավական և քաղաքական վերլուծությունների կենտրոն» ՀԿ անդամ է։
2000 - 2003թթ. հանդիսացել է Երևանի Ճարտարագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
2001-ից՝ Ազգային Ժողովրդավարական կոսակցության (ԱԺԿ) հիմնադիր անդամ, ԱԺԿ վարչության նախագահ։
2000-ից «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հոգեբարձուների խորհրդի անդամ է։
2005-ից Եվրոպայի Խորհրդի քաղաքական դասընթացների Երևանյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է, դասավանդում է նույն դպրոցում։
2007թ. հուլիսից ղեկավարում է «Ժողովրդավարություն և քաղաքակրթություն» ՀԿ-ն։
2009թ. Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի և Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Շքանշաններ
1986թ. - ԽՍՀՄ Պատվո նշան շքանշան։
2011թ. - ԼՂՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշան
2011թ. - Մխիթար Գոշի մեդալ։
Այլ
Օտար լեզուներ՝ ռուսերեն, անգլերեն
Ամուրի է, ունի երկու զավակ, չորս թոռնիկ։
Աղբյուրներ
Նախորդող Վազգեն Մանուկյան |
"Ազգային ժողովրդավարական միություն" կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյան 1992 - 1993 |
Հաջորդող Վազգեն Մանուկյան |
Նախորդող - |
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյան 25 հունիսի 1999 - 12 հունիսի 2003 |
Հաջորդող Հրանուշ Հակոբյան |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ Շավարշ Քոչարյան 2001- |
Հաջորդող - |