«Կրուասան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 15. Տող 15.
Յուրօրինակ քաղցրավենիքը սկզբում գնորդների կողմից ընդունվում էր որպես նորաձևության հերթական տարր, սակայն հետագայում այն դարձավ ֆրանսիական խոհանոցի անբաժան խորհրդանիշներից մեկը։
Յուրօրինակ քաղցրավենիքը սկզբում գնորդների կողմից ընդունվում էր որպես նորաձևության հերթական տարր, սակայն հետագայում այն դարձավ ֆրանսիական խոհանոցի անբաժան խորհրդանիշներից մեկը։

== Կրուսանների արգելքը Սիրիայում ==
== Կրուասանների արգելքը Սիրիայում ==
Սիրիայում հակակառավարական ապստամբները [[2013 թվական]]ին արգելեցին կրուասանների ներկրումը [[Հալեպ]]ի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նրանց բացատրում էին այդ քայլը վերը նշված ավստրիական լեգենդով։<ref>Claire Groden. [http://newsfeed.time.com/2013/08/02/syrian-rebels-ban-croissants-in-aleppo/ Syrian Rebels Ban Croissants in Aleppo]. Թայմ, 2 օգոստոսի 2013 թվական։</ref>

17:23, 30 Նոյեմբերի 2014-ի տարբերակ

Կրուասան

Կրուասան (ֆր.՝ croissant, կիսալուսին), ոչ մեծ հացաբուլկեղենային հրուշակեղեն՝ կիսալուսնի տեսքով։ Պատրաստվում է ոչ պակաս, քան 82 % յուղայնություն ունեցող կարագ պարունակող շերտավոր խմորից։ Շատ հայտնի է Ֆրանսիայում, որտեղ մատուցվում է նախաճաշին մեծերի համար սուրճի հետ միասին կամ կակաոյով՝ երեխաների համար։

Ստեղծման պատմությունը

Կիսալուսնաձև բլիթները (գերմ.՝ Kipferl) թխում էին Ավստրիայում առնվազն XIII դարից սկսած։ Սակայն այժմյան կրուասանների ժողովրդականությունը սկսվեց 1839 թվականից, երբ ավստրիացի սպա Ավգուստ Ցանգը Փարիզում բացեց «Վիենական փուռը», որտեղ նման բլիթներ էին թխում

Կա մի լեգենդ, ըստ որի՝ 1683 թվականի վիենացի հացթուխ Պիտեր Վենդլերը (գերմ.՝ Peter Wendler) առաջին անգամ բլիթներ պատրաստեց՝ ի պատիվ Ավստրիայի հաղթանակի Օսմանյան կայսրության նկատմամբ։ Օսմանյան զորքերը պաշարել էին Վիենան․ հացթուխները, որ գիշերներն էին աշխատում և քաղաքացիների համար մինչև առավոտ բլիթներ էին պատրաստում, աղմուկ էին լսել և հասկացել էին, որ թուրքերը քաղաքի պատերից այն կողմ թունել էին փորում։ Հասկանալով այդ ամենը՝ նրանք տեղեկացրել էին զինվորներին և դրանով խանգարելլ էին թշնամու պլանների իրագործմանը։

1770 թվականին կրուասանը առաջին անգամ հայտնվեց Ֆրանսիայում։ Դա տեղի ունեցավ շնորհիվ Մարիա Անտուանետայի տեղափոխվելուն, ով, փաստորեն, դարձավ ավանդական ֆրանսիական նախաճաշի հիմնադիրը։

Այնուամենայնիվ ավստրիական և ֆրանսիական կրուասանները լիովին տարբեր են։ Չէ՞ որ Վիենայից եկել է միայն նրա տեսքը, իսկ շերտավոր խմորից կրուասանը առաջին անգամ պատրաստել են ֆրանսիացի խոհարարները․ դա տեղի է ունեցել 20-րդ դարում։

Կրուասանը այնքան արագ ժողովրդականություն սկսեց վայելել, որ շուտով առաջացավ նման հրուշակեղենի մի ամբողջ «ընտանիք»։

Յուրօրինակ քաղցրավենիքը սկզբում գնորդների կողմից ընդունվում էր որպես նորաձևության հերթական տարր, սակայն հետագայում այն դարձավ ֆրանսիական խոհանոցի անբաժան խորհրդանիշներից մեկը։

Կրուասանների արգելքը Սիրիայում

Սիրիայում հակակառավարական ապստամբները 2013 թվականին արգելեցին կրուասանների ներկրումը Հալեպի՝ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Նրանց բացատրում էին այդ քայլը վերը նշված ավստրիական լեգենդով։[1]

Միջուկները

Կրոասանները կարող են լինել ինչպես առանց որևէ միջուկի, այնպես ամենատարբեր լցոններով՝ ապուխտը՝ պանրով, տարբեր կրեմներով, պերսիպանով, ջեմերով։

Ծանոթագրություններ

  1. Claire Groden. Syrian Rebels Ban Croissants in Aleppo. Թայմ, 2 օգոստոսի 2013 թվական։

Արտաքին հղումներ