«Գաբրիել Ավետիքյան»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → (3) oգտվելով ԱՎԲ |
|||
Տող 7. | Տող 7. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{Reflist}} |
{{Reflist}} |
||
{{անձ-անավարտ}} |
|||
{{DEFAULTSORT:Ավետիքյան, Գաբրիել}} |
{{DEFAULTSORT:Ավետիքյան, Գաբրիել}} |
14:10, 21 Նոյեմբերի 2014-ի տարբերակ
Գաբրիել Ավետիքյան (1750 - 1827), հայ բանասեր, Մխիթարյան միաբանության անդամ։
Ծնվել է Կ. Պոլսում։ Փոքր հասակից տեղափոխվել է Վենետիկ, սովորել Մխիթարյաննների վարժարանում, ընդունել հոգևորականի կոչում, վարել վարչական մի շարք պաշտոններ։
Նրա առաջին աշխատությունը լույս է տեսել 1792-ին՝ «Քերականութիւն Թոսքանական լեզուի»։ Ապա միմյանց հետևից հրատարակել է «Մեկնութիւն չորեքտասան թղթոց Երանելւոյն Պողոսի առաքելոյն» (1806), «Բացատրութիւն շարականաց» (1814), «Քերականութիւն հայկական» (1815), «Տեսարանք, արարեալ աշխարհօրէն ոճով» (դասագիրք, 1816), «Քերականութիւն համառօտ» (1818, 1823), «պատարագամատոյց հայոց» (հայերեն և լատիներեն, 1823), ինչպես և կրոնական մի քանի գրքեր։ Մասնակցել է «Նոր բառգիրք հայկազեան լեզուի» բառարանի ստեղծմանը, գրելով ամբողջ Ա տառը։ Կատարել է թարգմանություններ, մեծ մասամբ կրոնական բովանդակությամբ։ Հրատարակել է Գրիգոր Նարեկացու «Նարեկը», նաև նրա բացատրությունը՝ «Նարեկլուծը»։[1]
Աղբյուրներ
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 134-135.