«Հայկազ Նավասարդյան»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Հունվարի 10 ծնունդներ ՀոթՔաթ գործիքով |
No edit summary |

Տող 5. | Տող 5. | ||
| չափ = |
| չափ = |

| նկարագրում = Արտաշես Շահինյանի անվան
ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն |
| նկարագրում = Արտաշես Շահինյանի անվան
ֆիզիկամաթեմատիկական դպրոցի տնօրեն |

| ծննդյան օր = 1957 թվականի հունվարի 10 |
| ծննդյան օր = [[1957]] թվականի [[հունվարի 10]] |

| ծննդավայր = Գյուղ Ծաղկաշեն |
| ծննդավայր = Գյուղ Ծաղկաշեն |

| վախճանի օր = |
| վախճանի օր = |

Տող 16. | Տող 16. | ||
| ազդվել է = |
| ազդվել է = |

| ազդել է = |
| ազդել է = |

| գրքեր = Երկրաչափության լրացուցիչ նյութեր,
Հետաքրքրաշարժ խնդիրներ,
Երկրաչափության խնդիրների
ժողովածու,
Հետաքրքրաշարժ և տրամաբանական
խնդիրներ |
| գրքեր = [[Երկրաչափություն|Երկրաչափության]] լրացուցիչ նյութեր,
Հետաքրքրաշարժ խնդիրներ,
Երկրաչափության խնդիրների
ժողովածու,
Հետաքրքրաշարժ և տրամաբանական
խնդիրներ |

| աշխատանք = տնօրեն |
| աշխատանք = տնօրեն |

| կարողություն = |
| կարողություն = |
10:02, 8 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Հայկազ Նավասարդյան Սարիբեկի | |

Դիմանկար | |
Ծնվել է | 1957 թվականի հունվարի 10 |
Ծննդավայր | Գյուղ Ծաղկաշեն |
Ազգություն | հայ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Ֆիզմաթ դպրոց (1974), Երևանի պետական համալսարան (1979) և Երևանի պետական համալսարան (1983) |
Երկեր | Երկրաչափության լրացուցիչ նյութեր, Հետաքրքրաշարժ խնդիրներ, Երկրաչափության խնդիրների ժողովածու, Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ |
Մասնագիտություն | մաթեմատիկ-ծրագրավորող |
Աշխատանք | տնօրեն |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
Պարգևներ և մրցանակներ |
Հայկազ Սարիբեկի Նավասարդյան, ծնվել է 1957 թվականի հունվարի 10-ին Հայաստանի Հանրապետության Ապարանի Ծաղկաշեն գյուղում:
Կրթություն
1964-1971 թվականի սովորել է Ծաղկաշենի 8-ամյա դպրոցում: Այնուհետև ուսումը շարունակել է ԵՊՀ-ին առընթեր ակադեմիկոս Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ գիշերօթիկ դպրոցում, որն ավարտել է 1974 թվականին: Նույն տարում ընդունվել և 1979 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է ԵՊՀ-ի մեխմաթ ֆակուլտետի մաթեմատիկական բաժինը: 1980-1983 թվականի սովորել է ԵՊՀ-ի հեռակա ասպիրանտուրայում:
Աշխատանքային գործունեություն
1979-1988 թվականներին աշխատել է ԵՊՀ-ի ֆիզմաթ ֆակուլտետում` որպես մաթեմատիկ-ծրագրավորող: 1983-1988 թվականներին համատեղությամբ աշխատել է ԵՊՀ-ին առընթեր դպրոցում, որպես մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1988 թվականից` որպես որպես հիմնական աշխատող: 1990-1993 թվականներին և 1997-2002 թվականներին աշխատել է որպես ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրեն, իսկ 2002 թվականների մարտի 11-ից` տնօրեն:
1997 թվականին հիմնադրել է Ուսում ոչ պետական հանրակրթական դպրոցը և 1997-2002 թվականներին եղել է այդ դպրոցի տնօրենը:
1990 թվականին ստացել է «Մեթոդիստ ուսուցիչ» կոչում, իսկ 1996 թվականին` մաթեմատիկայի հետազոտող ուսուցչի որակավորում: Մարզային, հանրապետական և միջազգային օլիմպիադաների կազմակերպման համար պարգևատրվել է ՀՀ ԿԳ նախարարի պատվոգրով 2 շնորհակալագրերով, ինչպես նաև Երևանի քաղաքապետի շնորհակալագրով և դիպլոմով: Նա ունի մի շարք տպագրված հոդվածներ, զեկուցումներ, մաթեմատիկայի տեղեկագիրք, գրքույկներ, «Երկրաչափության լրացուցիչ նյութեր» և «Հետաքրքրաշարժ խնդիրներ», թարգմանել և անհրաժեշտ տեսական նյութ ավելացնելով հրատարակել է Վ. Պարախնևիչի «Երկրաչափության խնդիրների ժողովածու» խնդրագիրքը, 7-9-րդ դասարանցիների ընդունելության քննությունների համար կազմել է «Հետաքրքրաշարժ և տրամաբանական խնդիրներ» 2001-2012 թվականներին խնդրագիրքը:
Պարգևներ
2005 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկազ Նավասարդյանը պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով: 2011 թվականին Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի, ինչպես նաև «Ուսուցչի օրվա» առիթով հոկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԵՊՀ-ին առընթեր Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի տնօրեն Հայկազն Սարիբեկի Նավասարդյանը կրթության բնագավառում ունեցած մեծ վաստակի համար արժանացավ «Վաստակավոր մանկավարժ» պատվավոր կոչմանը: