«Հարություն Ճուղուրյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 18. Տող 18.


== Աղբյուրներ ==
== Աղբյուրներ ==


{{DEFAULTSORT:Ճուղուրյան, Հարություն}}
[[Կատեգորիա:19-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:20-րդ դարի արևելահայ արձակագիրներ]]
[[Կատեգորիա:Հայ գյուղագիրներ]]
[[Կատեգորիա:Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի աշակերտներ]]
[[Կատեգորիա:1864 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1938 մահեր]]
[[Կատեգորիա:Խաշթառակ (Տավուշի մարզ) գյուղում ծնվածներ]]

16:24, 29 Դեկտեմբերի 2009-ի տարբերակ

Հարություն Գրիգորի Ճուղուրյան (1864, հոկտեմբերի 24 - 1938, հունվարի 28) հայ արձակագիր, գյուղագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934-ից։

Ծնվել է Խաշթառակ (այժմ` Տավուշի մարզ) գյուղում։ 1890-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանհաբ, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել Սերգո Օրջոնիկիձեին։ 1898-ին ձեռնադրվել է քահանա։ 1923-ին Թիֆլիսից փոխադրվել է Երևան։ 1925-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի շրջանի ուրիշ գյուղերում։ Նրա «Չատոյի բախտի անիվը» գործը թարգմանվել է ադրբեջաներեն։ Մահացել է Խաշթառակում։

Հ. Ճուղուրյանի երկերի մատենագրություն

  • Մոռացված աշխարհ, գիրք Բ, Թիֆլիս, տպարան Մ. Շարաձեի, 1895, 244 էջ։
  • Մոռացված աշխարհ, գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1896, 175 էջ։
  • Մոռացված աշխարհ, գիրք Գ, Թիֆլիս, տպարան Մն. Մնացականյանի, 1896, 173 էջ։
  • Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը, Թիֆլիս, 1899, 63 էջ։
  • Աղքատի հալը, Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1902, 86 էջ։
  • Գյուղի այրին, Թիֆլիս, տպարան Մ. Մարտիրոսյանի, 1902, 43 էջ։
  • Չատոյի բախտի անիվը, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1908, 98 էջ։
  • Շիրինանաց Նախշունը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1911, 250 էջ։
  • Մոռացված աշխարհ, Ե., Պետհրատ, 1935, 399 էջ։
  • Հայ գյուղագիրներ (ժողովածուում տպագրվել են Հարություն Ճուղուրյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և «Կնդխտոր», «Շաշ Պետին ու գիժ Ուհանը», «Չատոյի բախտի անիվը», «Փերշալ», «Խեչոյի կղացուն» պատմվածքները), Ե., Հայպետհրատ, 1950, 578 էջ։
  • Մոռացված աշխարհ, Ե., «Հայաստան», 1968, 448 էջ։

Աղբյուրներ