«Վիքիպեդիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ incorrect interwiki
չ clean up, replaced: → (240), → (121) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Կայք
{{Տեղեկաքարտ Կայք
| անվանում = Wikipedia<br />Վիքիպեդիա
| անվանում = Wikipedia<br />Վիքիպեդիա
| պատկերանիշ = Wikipedia-logo-v2.svg
| պատկերանիշ = Wikipedia-logo-v2.svg
| պատկերանիշի լայնություն = 150px
| պատկերանիշի լայնություն = 150px
| սքրինշոթ = Www.wikipedia.org screenshot.png
| սքրինշոթ = Www.wikipedia.org screenshot.png
| սքրինշոթի լայնություն = 250px
| սքրինշոթի լայնություն = 250px
| նկարագրություն =
| նկարագրություն =
| հասցե = <span class="plainlinks">[https://www.wikipedia.org/ www.wikipedia.org]</span>
| հասցե = <span class="plainlinks">[https://www.wikipedia.org/ www.wikipedia.org]</span>
| բնույթ = ոչ առևտրային
| բնույթ = ոչ առևտրային
| տիպ = օնլայն ազատ ինտերնետ-գրադարան
| տիպ = օնլայն ազատ ինտերնետ-գրադարան
| գրանցում = անպայման չէ
| գրանցում = անպայման չէ
| լեզուներ = 282<ref name="meta">[http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias List of Wikipedias]</ref>
| լեզուներ = 282<ref name="meta">[http://meta.wikimedia.org/wiki/List_of_Wikipedias List of Wikipedias]</ref>
| սերվերի տեղագրություն = {{դրոշավորում|ԱՄՆ}} [[Ֆլորիդա]], [[Տամպա]]<br />{{դրոշավորում|Նիդերլանդներ}} [[Ամստերդամ]] <br />{{դրոշավորում|Հարավային Կորեա}} [[Սեուլ]]
| սերվերի տեղագրություն = {{դրոշավորում|ԱՄՆ}} [[Ֆլորիդա]], [[Տամպա]]<br />{{դրոշավորում|Նիդերլանդներ}} [[Ամստերդամ]] <br />{{դրոշավորում|Հարավային Կորեա}} [[Սեուլ]]
| սեփականատեր = [[Վիքիմեդիա հիմնադրամը]]
| սեփականատեր = [[Վիքիմեդիա հիմնադրամը]]
| հեղինակ = [[Ջիմմի Ուելս]] և [[Լարի Սանգեր]]
| հեղինակ = [[Ջիմմի Ուելս]] և [[Լարի Սանգեր]]
| բացված = [[հունվարի 15]] [[2001]] թ.
| բացված = [[հունվարի 15]] [[2001]] թ.
| փակված =
| փակված =
| ընթացիկ կարգավիճակ = գործող և մեծացող
| ընթացիկ կարգավիճակ = գործող և մեծացող
| եկամուտ =
| եկամուտ =
| զուտ եկամուտ =
| զուտ եկամուտ =
| հեռախոս =
| հեռախոս =
}}
}}
[[Պատկեր:Բջջային Վիքիպեդիա.png|thumb|right|Վիքիպեդիան բջջային հեռախոսի վրա]]
[[Պատկեր:Բջջային Վիքիպեդիա.png|thumb|right|Վիքիպեդիան բջջային հեռախոսի վրա]]
Տող 95. Տող 95.


{{Վիքիմեդիա Հիմնադրամ}}
{{Վիքիմեդիա Հիմնադրամ}}

[[Կատեգորիա:Վիքիպեդիա|*]]
[[Կատեգորիա:Վիքիպեդիա|*]]
[[Կատեգորիա:Վիքիմեդիայի նախագծեր|Փեդիա]]
[[Կատեգորիա:Վիքիմեդիայի նախագծեր|Փեդիա]]

19:31, 2 Սեպտեմբերի 2013-ի տարբերակ

Wikipedia
Վիքիպեդիա

Изображение логотипа
www.wikipedia.org
Կարգախոսthe free encyclopedia that anyone can edit[1], الموسوعة الحرة التي يستطيع الجميع تحريرها[2], vapaa tietosanakirja, de vrije encyclopedie, свободная энциклопедия, которую может редактировать каждый, Die freie Enzyklopädie, 人人可编辑的自由百科全书[3][4][5][…], 人人可編輯的自由百科全書[6][4][5][…], একটি উন্মুক্ত বিশ্বকোষ, যা সবাই সম্পাদনা করতে পারে, ウィキペディアは誰でも編集できるフリー百科事典です[7], L'enciclopèdia de contingut lliure que tothom pot millorar[8], Төрлө телдә яҙылған, сикләүһеҙ ҡулланыуҙа булған ирекле интернет энциклопедия. Һәр кем уны төҙөүҙә ҡатнаша ала., آزاد دائرۃ المعارف جس میں کوئی بھی ترمیم کر سکتا ہے, La enciclopedia de contenido libre que todos pueden editar.[9], A szabad enciklopédia, Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք:[10], האנציקלופדיה החופשית שכולם יכולים לערוך, Wolna encyklopedia, którą każdy może redagować, 海納百川,有容乃大 և La libera enciklopedio redaktebla de ĉiuj.[11]
Տեսակհամացանցային հանրագիտարան, MediaWiki կայք, Վիքիմեդիա հիմնադրամի նախագիծ, բաց բովանդակություն, կրաունդսորսինգովյան պրոեկտ, ինքնապատկերող սուբյեկտ, մասնագիտություն և օգտագործողի կողմից ստեղծված բովանդակության հարթակ
Գրանցումանպայման չէ
Լեզուբազմալեզու
ՍեփականատերՎիքիմեդիա հիմնադրամը
ՀեղինակՋիմմի Ուելս և Լարի Սանգեր
Բացվածհունվարի 15 2001 թ.
Ընթացիկ կարգավիճակգործող և մեծացող
 Wikipedia Վիքիպահեստում
Վիքիպեդիան բջջային հեռախոսի վրա

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է վիքի (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան վիքի բառից որը նշանակում է «արագ») և հունարեն էնցիկլոպեդիա բառերի։ Վիքիպեդիայի 20 միլիոն հոդվածները (այդ թվում՝ շուրջ 30.000 հայերեն վիքիպեդիայում) ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվեղ ցանկացած անձի կողմից։ Վիքիպեդիա նախագիծը սկսել են Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001-ի հունվարին և ներկայումս այն Համացանցի ամենաօգտագործվող հանրագիտարանային կայքն է։[12]

2007 թվականի սեպտեմբերին այն ուներ 253 անկախ լրիվ առանձին լեզվական տարբերակներ, որոնց իրականացման հովանավորը Վիքիմեդիա Հիմնադրամ հասարակական հիմնադրամն է։ Ավանդական հանրագիտարանային հոդվածների հետ մեկտեղ կան նաև ալմանախ, թերթեր և ներկա իրադարձություններ թեմաներ։ Վիքիպեդիան ներկայումս Համացանցում ամենահաճախ այցելվող տեղեկատվական կայքերից մեկն է։ Օրական ամբողջ աշխարհից գրեթե 80 միլիոն մուտք է լինում այս կայքը։

Վիքիպեդիան պարունակում է մոտավորապես 8,29 միլիոն հոդվածներ, որոնցից ավելի քան 2.000.000 պատկանում են անգլերեն տարբերակին։ Հանրագիտարանը սկսեց գործել որպես փորձագետների կողմից գրվող Նուպեդիա հանրագիտարանի շարունակությունը 2001 թվականի հունվարի 15-ից։ Հանրագիտարանը աշխատում է վիքի համակարգչային ծրագրով և ունի բազմաթիվ քույր նախագծեր, ինչպիսիք են օրինակ Վիքիդարանը և Վիքիգրքերը։

Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսակայական բազմազանության և հիրավի մանրամասն տեղեկությունների համար։ Վիքիպեդիան քննադատում են ավանդական հանրագիտարանի համեմատ արժանահավատության պակասի համար, en:systemic bias, և ավանդական հանրագիտարանային թեմաների վերաբերյալ հոդվածների թերությունների համար։ Այս կայքը նաև հսկայածավալ փորձարարական դաշտ է en:discourse այսպես կոչված սոցիալական գիտությունների բնագավառում ազատ քննարկումների համար։ Ազատ ու մատչելի հանրության գաղափարը, մի հանրության, որը միավորված է տեխնոլոգիայով, որտեղ հետզհետե մեծանում են հաղորդակցվող տեղեկությունների ծավալները, ակտիվորեն հոդվածներ են գրվում և քննարկվում ու ազատորեն տրամադրվում են համաշխարհային հասարակությանը, այս առանձնահատկությունները Վիքիպեդիան դարձնում են բացառիկ մի երևույթ ոչ միայն որպես հանրագիտարան բայց նաև որպես ինֆորմացիոն ռեսուրսների մի աննախադեպ աղբյուր։ Այդուհանդերձ, շնորհիվ հենց այն հանգամանքի, որ այն բաց է յուրաքանչյուր գրել ցանկացողի համար և կարող է ազատորեն խմբագրվել ընթերցողների կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից և Վիքիպեդիա համայնքը անդադար աչալուրջ պիտի լինի վանդալիզմի հնարավոր դեպքերը կանխարգելելու և սուբյեկտիվ տեսակետներից խուսափելու համար։ Վիքիպեդիայի արժանահավատությունը հաճախ է կասկածի տակ առնվում, հենց այդ պատճառով, որ հոդվածների բովանդակությունը կարող է ազատորեն խմբագրվել ցանկացողների կողմից, իսկ դա կարող է հանգեցնել որոշակի անճշտության և ոչ բավարար խորությամբ հետազոտված բովանդակության։ Վանդալիզմը մշտական խնդիր է, թեև ի պատիվ համայնքի պետք է ասել, որ այն սովորաբար բացահայտվում ու վերացվում է մի քանի րոպեների ընթացքում։

Ազատ խմբագրում

Վիքիպեդիայի բովանդակությունը ստեղծում են օգտագործողները։ Յուրաքանչյուր այցելու կարող է խմբագրել Վիքիպեդիայի հոդվածները, և շատերն են այդպես անում, թեև կարելի է ասել, որ բոլոր խմբագրումների գրեթե կեսն անում է օգտագործողների ընդամենը 2.5%-ը։ Էջերը միշտ կարելի է խմբագրել, այնպես որ ոչ մի հոդված երբեք «վերջնական» կամ «ավարտված» չի լինում։ Բոլոր խմբագրումների 18%-ն անում են չգրանցված, անանուն խմբագիրները։ Այն խմբագիրների համար, ովքեր չեն գրանցվել, օգտագործողի անվան փոխարեն օգտագործվում է նրանց en:IP address–ը, որը որոշակի թվային կոդ է, և մեծ ցանկության դեպում վերծանելի է։ Սակայն Վիքիպեդիան այնպես է ծրագրավորված, որ սովորաբար արգելք է դնում en:open proxies չգրանցված խմբագրումների վրա։ Հատկապես մեծ լեզվական կայքերում, ինչպես օրինակ անգլերեն, գերմաներեն, ճապոներեն, որտեղ օրը մի քանի հազար նոր հոդված է հայտնվում, և անհնար է բոլորը հատ-հատ ստուգել, խմբագրել և կանխել վանդալիզմի փորձերը։ Միևնույն ժամանակ, հավանականությունը շատ քիչ է, որ գրանցված օգտագործողները կարող են այդպիսի փորձեր անել։

Հեղինակները

Վիքիպեդիայում օգտագործողների բազմաթիվ շերտեր կան։ Ըստ էության, ինչպես նշվեց, յուրաքանչյուր օգտագործող կարող է նաև խմբագրել հոդվածները տարբեր եղանակներով, ընդ որում մյուս բոլորի հետ հավասար իրավունքներով և պայմաններով։ Սակայն Վիքիպեդիայում կան նաև ադմինիստրատիվ պաշտոններ։ Նրանց կոչում են սիսօփներ կամ ադմինիստրատորներ։ Ամենաստորին կարգի ադմինիստրատորներին ընտրում են հենց օգտագործողների համայնքները և նրանց իրավասություն է տրվում փակել կամ ջնջել ամբողջական էջեր, արգելք դնել որոշակի օգտագործողների մուտքի վրա՝ անշուշտ ուղղորդվելով ծրագրի վարած քաղաքականությամբ կամ օգտագործողների համայնքի ընդհանուր համաձայնությամբ։ Ավելի փոքրաթիվ են Վիքիպեդիա ծրագրի ընթացքը ղեկավարող բյուրոկրատները, որոնք կարող են նոր սիսօփներ նշանակել, հետո գալիս են ստյուարդները, որոնք իրենց հերթին բազմաթիվ մակարդակներում գործող բյուրոկրատներ են, ապա՝ դևելոփերները, ովքեր պրոֆեսիոնալ ծրագրավորողներ են և կարող են մտնել ծրագրի ծրագրային ապահովման ֆայլեր։ Խմբագրումը կարող է կատարվել նաև ավտոմատացված կամ կիսաավտոմատացված փոքրիկ ծրագրերի միջոցով։

Ներքին քաղաքականությունը

Վիքիպեդիայի մասնակիցները (Վիքիպեդիացիները) պահպանում և պարտադրում են մյուսներին մի քանի սկզբունքային մոտեցումներ.

  • Անկողմնակալ, կամ չեզոք տեսակետների արտահայտում հոդվածներում, որովհետև այս հանրագիտարանային համայնապատումում կարող են մասնակցել երկրագնդի բոլոր գաղափարախոսությունների և ազգությունների տեր մարդիկ։ Պետք է հուսալ, որ սայթում տեղադրված բոլոր հոդվածները կլինեն հնարավորինս անկողմնակալ, օբյեկտիվ և ճշգրիտ։ Ըստ ծրագրի ջատագովների այն հանգամանքը, որ հոդվածների շարադրմանը կարող են մասնակցել անսահմանափակ թվով միմյանց անծանոթ մարդիկ կապահովի կարծիքների բազմակարծությունը և բովանդակության մաքսիմալ օբյեկտիվությունը։ Սակայն չեն բացառվում կարծիքների բախումներ և թեժ քննարկումներ ինչը, ոչ հազվադեպ երևույթ է հատկապես անգլերեն Վիքիպեդիայի հոդվածներին կից քննարկման էջերում։ Այսպիսով, կարելի է ասել, որ չեզոք տեսակետը Վիքիպեդիայի համար ոչ այնքան քաղաքականություն է որքան գաղափարախոսություն։
  • Չներկայացնել աղբյուրներով չհիմնավորված հետազոտական աշխատանք. Որովհետև ըստ էության անհնար է վերահսկել բոլոր հոդվածների գիտական արժանահավատության աստիճանը այդ իսկ պատճառով Վիքիպեդիայում տեղադրված նյութերի բովանդակությունը պետք է հիմնավորված լինի այլ գիտահետազոտական աղբյուրներին կատարված հղումներով։ Այսինքն փաստեր, որոնք նոր են հայտնաբերվել և չեն հրապարակվել որևէ այլ տպագիր աղբյուրում (և այդ իսկ պատճառով չեն կարող որակավորվել «ըստ … տվյալների աղբյուրի» բառերով) ողջունելի չեն.
  • Սահմանափակել քննարկումները «քննարկում» էջերում և որևէ հարցի քննարկում չառաջարկել անմիջականորեն հոդվածային էջերում։
  • Կենտրոնանալ հոդվածի հանրագիտարանային բովանդակության վրա Մի շարք մուտքագրումներ խրախուսելի չեն, որովհետև նրանք իրենցից ոչ մի հանրագիտարանային արժեք չեն ներկայացնում կամ իրենց բնույթով հանրագիտարանային տեղեկություններ չեն պարունակում։ Օրինակ. Վիքիպեդիայի հոդվածները չեն կարող լինել բառարանային սահմանումներ կամ այնպիսի ամբողջական նյութեր ինչպես օրենքների տեքստերը կամ ճառերը, դրանք պարզապես անթույլատրելի են։ Սակայն կան Վիքիպեդիա քույր նախագծեր, ինչպես օրինակ en:Wiktionary և en:Wikisource, որոնք նախատեսված են հենց հղումային նյութերի բազմաթիվ այլ տեսակների համար, որոնք չեն համապատասխանում Վիքիպեդիայի ֆորմատին։
  • Կան մի շարք չգրված կանոններ կամ վարվելակարգեր, որոնց հետևում է ամբողջ Վիքիպեդիա հասարակությունը, ինչպես օրինակ ընդունված չէ ստորագրել հոդվածների տակ, բացի հղումներ անելուց և նամակներից (եթե գրանցված օգտագործող եք, ապա ստորագրություն թողնելու համար ընդամենը սեղմում եք այս տեքստի շրջանակի վերևում իկոնների շարքի աջից երկրորդի վրա, և ձեր կեղծանունը, ամսաթիվն ու ժամը կհայտնվեն այդտեղ էջը պահպանելուց հետո), իսկ օժանդակ ֆայլերում առանց այն էլ երևում է, թե ով և երբ է արել փոփոխությունը կամ հոդվածի մուտքագրումը։ Երբ այդ կանոնները դիտավորյալ կամ պարբերաբար են խախտվում, համայնքը սովորաբար որոշում է կայացնում ավելի խիստ միջոցներ նախաձեռնել վարվելաձևի համայնքային կանոնները պարտադրելու կամ խախտումը անտեսելու համար։
  • Կան նաև մի շարք կարևոր ոճային ավանդույթներ, հատկապես հոդվածների վերնագրերի կապակցությամբ, օրինակ, երբ կան մի քանի անուններ, ապա գերադասելի է այն Վիքիպեդիա լեզվով անվանումը, որը առավել տարածված է կամ առավել հաճախ է օգտագործվում։ Վերնագրերը գրեք փոքրատառերով բացի, անշուշտ, առաջին տառերից, դա կօգնի պահպանել հոդվածների միջև կապերի ցանցը։ Անպատճառ խմբագրեք և սրբագրեք ձեր հոդվածները, որպեսզի դրանք ընթեռնելի և ուսանելի լինեն մյուսների համար։ Եթե որևէ տեքստ թարգմանում եք, ավելի շատ ուշադրություն դարձրեք հայերեն դրա հասկանալիության և պարզության վրա։ Գրեք հստակ, պարզ և մի մոռացեք հղումներ անել հոդվածների տակ ձեր տվյալների աղբյուրների մասին։ Կիսատ հոդվածների վերջում դրվում է խորանարդիկ, որը զգուշացնում է, որ հոդվածը դեռ ավարտված չէ և հրավիրում մյուսներին աշխատել դրա վրա։

Ուրիշների գրած հոդվածներում խմբագրումներ անելիս անպայման լրացրեք "խմբագրումի ամփոփ նկարագրությունը"։ Դա կօգնի հեղինակին հետևել ձեր կատարած խմբագրումների բնույթին։

Չեզոք տեսակետ

Վիքիպեդիան կառուցվում է այն գաղափարի հիման վրա, որ նրա բոլոր հոդվածները պետք է գրվեն չեզոք տեսակետից։ Չեզոք տեսակետ նշանակում է գաղափարներն ու փաստերն արծարծել այնպես, որ շարադրման հետ կարողանան համաձայնվել և՛ համակարծիք և՛ տարակարծիք կողմերը։ Անշուշտ, բացարձակ համաձայնությունը անհնարին է։ Աշխարհում կան այնպիսի գաղափարախոսներ, ովքեր երբեք չեն համաձայնվի որևէ մեկի կարծիքի հետ՝ շարունակելով անգամ ուժով պնդել սեփական կարծիքի բացարձակ և անվերապահ ճշտությունը։ Սակայն Վիքիպեդիան կոչ է անում որդեգրել գրելու այնպիսի ոճ, որն ընդունելի լինի ըստ էության ռացիոնալ մտածելակերպ ունեցող բոլոր մարդկանց համար։
Չեզոք տեսակետի քաղաքականությունը պնդում է, որ հոդվածները պետք է գրվեն առանց կողմնակալության, արդարացիորեն արտահայտելով բոլոր տեսակետները։ Սակայն, ճիշտ այնպես ինչպես մյուս բոլոր համատեղ իրականացվող ծրագրերում, Վիքիպեդիան արդեն ներկառուցված կողմնակալություն ունի, քանի որ ազգային լեզուներով կառուցվող հոդվածները գրվում են որոշակի ժողովրդագրական միասնություն ունեցող հանրության կողմից։ Վիքիպեդիայի դեպքում սա արտահայտվում է այն միտումի մեջ, որ համակարգչային գրագիտություն ունեցող ամերիկացի ու բրիտանացի հոդվածագիրները ավելի շատ գրում են այն մասին, ինչն իրենց առավելապես հետաքրքրում է։ Արդյունքում, երկու հոդվածների համեմատությունից կարող է պարզվել, որ «Քորոնեյշըն Սթրիթ» en:Coronation Street կոչվող բրիտանական հեռուստասերիալի մասին հոդվածը, որն սկսվել են գրել 2005 թվականին կազմված է 6.933 բառերից, դեռ չհաշված այն մյուս 14 հոդվածները, որոնք գրված են այդ նույն թեմայի շուրջ (4.746 բառ)՝ նվիրված հեռուստաֆիլմում խաղացող դերասաններին ու կերպարներին, միչդեռ Ռուանդային ցեղասպանությանը նվիրված (en:Rwandan Genocide) հոդվածը պարունակում է ընդամենը 2.840 բառ այն մասին թե ինչպես 800.000 մարդ բնաջնջվեց 100 օրվա ընթացքում։ (Ընթերցեք բոլոր այն հոդվածները, որոնք վերաբերում են Հայաստանին կամ հայկական ցեղասպանությանը, եթե այդպիսիք գտնեք և ավելացրեք ձեր կողմից)։ Անգլերեն հանրագիտարանում նմանատեսակ երկար հոդվածներ կան այնպիսի անկարևոր թեմաների շուրջ ինչպիսիք են հեռուստատեսային ծրագրերը, ֆիլմերի կերպարները, պոպ երաժշտությունը, երաժշտական ալբոմներն ու վիդեո խաղերը։
Պատճառը, թե ինչու անգլերեն Վիքիպեդիայում (որն առավել մեծ և բոլոր վիքիպդիացիների կողմից տեղեկությունների համար ամենաշատ հաճախվող սայթն է) հոդվածների տեսակետները հիմնականում ամերիկյան կամ բրիտանական են, հենց նրանումն է, որ Վիքիպեդիայի հոդվածների վրա աշխատում են հիմնականում ամերիկացիներ և բրիտանացիներ։ Ընդ որում ուշադրություն դարձնելով մյուս ազգային լեզուներով գրվող հանրագիտարաններին կարելի է հետաքրքիր եզրակացություններ անել տարբեր ազգերի համակարգչային գրագիտության և ինտերնետային ակտիվության աստիճանի, ինչպես նաև քաղաքակրթության մակարդակի մասին, նկատի ունեմ հանրօգուտ նպատակի համար անվճար աշխատանք կատարելու պատրաստակամությունը։

Վիճաբանությունները

Վիքիպեդիայի հոդվածները երբեմն դառնում են «խմբագրական պատերզամների» առարկա, երբ նախանձախնդիր հեղինակները ջնջում կամ անխնա փոխարինում են մյուսների ներդրումները իրենց հոդվածներում։ Օրինակ en:Red Herring հոդվածը, (այսինքն «կարմիր հարինգ» - հարինգը նիհարիկ բայց շատ համեղ օվկիանոսային ձկնատեսակ է)en:October 2004 –ին դարձավ ագլերեն Վիքիպեդիայի/en:English Wikipedia ամենաշատ խմբագրված հոդվածը, որի մեջ խմբագրումների թիվը նույնիսկ ավելի շատ էր, քան այնպիսի թեմաների նվիրված հոդվածներում, ինչպես en:George W. Bush/ Ջորջ Բուշ, en:John Kerry/ Ջոն Քերրի, en:Sexual slang/Սեռական սլենգ, en:Jesus/Հիսուս, en:Jew/հրեա, en:Adolf Hitler/Ադոլֆ Հիթլեր, en:Recent deaths/Մահախոսականներ և en:Saddam Hussein/Սադդամ Հուսեյն։
Վիքիպեդիացիները ձգտում են խուսափել վիճաբանություններից՝ փորձելով հասնել «ոսկյա միջինին»։ Հուսով եմ, որ հայկական Վիքիպեդիայում գաղափարախոսական ճակատամարտեր չեն լինի, ինչևէ, մինչև այդ դեռ շատ ժամանակ կա։ Ակտիվ գրողներն այնքան քիչ են, որ վիճաբանության մասին դեռ չի կարող խոսք լինել։ Դրանից բացի խմբագրական վիճաբանությունները միայն ժամանակ են փչացնում և ուշադրություն շեղում։ (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Mutual)

Վանդալիզմը

Վիքիպեդիայում ազատ խմբագրելու հնարավորությունը վայրագության թիրախ է դառնում, ինչն արտահայտվում է անիմաստ կամ դիտավորյալ սխալ գրառումներով։ Շատ հաճախ վայրագության թիրախ են դառնում հանրահայտ գրառումները, թեպետ ցանկացած գրառում կարող է վայրագության թիրախ դառնալ։ Վայրագությունը հիմանականում կայանում է գրառության վերացումով կամ այն փոխարինելով անիմաստ հայտարարությամբ, երբեմն էլ լկտիությամբ։ Նման հայտարարություններ կարելի է ուղղել՝ մտնելով հոդվածի պատմության բաժինն ու ընտրելով նախքան վայրագությունը կատարված տեքստը, ապա՝ սեղմելով խնայել։ Վիքիպեդիայի սկզբունքներից են գրառումների պահպանումն ու վայրագության հետևանքից նրանց վերանորոգումը։ Վայրագության միջոցները տարբեր են, սակայն սովորաբար այն կարելի է չեզոքացնել րոպեների ընթացքում։ Վիքիպեդիայի աշխատություններից մեկում, Վիյեգասը, Ուաթնբերգը և Դեյվը (2004) գտել են ուղղումներ կատարելու միջին տևուղությունը 1.8 օր, որը միջինը կազմում է 1.7 րոպե, մինչ–դեռ վայրագությնունը տևել է 7.7 օր, որը միջինը կազմում է 2.8 րոպե։ Հակառակ նախորդին, «ամբողջ ցանկը» ուղղելու համար օգտագործվել է 22.3 օր, որը միջինը կազմում է 90.4 րոպե։ Հետազոտողներից Մարտին Ուաթնբերգը The Wall Street Journal թերթում ասել է. «Մենք զարմանում ենք վայրագությունները տեսնելիս, սակայն նույնքան զարմանում ենք, թե որքան արագ դրանք ուղղվեցին»։

Որակի վերահսկումը

Վիքիպեդիացիները բարձր որակ ստանալու համար ստեղծել են մի քանի ազատակամ կոմիտեներ և միջոցներ։ Օրինակ՝ ծավալուն հոդվածների վերագրման համար անհրաժեշտ է միասին համագործակցել։ Նման աշխատությունների վրա կարելի է ամբողջ համայնքով աշխատել և քվեարկության միջոցով որոշել լավագույն տեքստը։ Բարձրորակ հոդվածները կարելի է նշանակել «առանձնահատուկ հոդված» (featured article), այնուհետև, դրանցից յուրաքանչյուրը վերաքննելով, ընտրել այն տարբերակը, որն առանձնանում է չեզոքությամբ, ըմբռնելիությամբ, վկայակոչումներով և հստակությամբ։[4] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Collaborate)

Տարբեր լեզուներով Վիքիպեդիաներ

Քննադատություն

Վիքիպեդիան քննադատվել է զգալի պակասների, հուսալիության, ըմբռնելիության և անհիմնավորվածության մեջ։ Գրադարանավարերը և հանրագիտարանի խմբագրերը վկայակոչման համար այն համարում են որպես սահմանափակ ծառայություն կամ ընդանհրապես ոչնչություն։ Քննադատների կարծիքով ազատ խմբագրումը Վիքիպեդիան դարձնում է ոչ հուսալի աշխատություն։ «Դը Գարդիան»–ի հետ հարցազրույցում, գրադարանավար Ֆիլիպ Բրադլին ասաց, որ նա չի օգրագործի Վիքիպեդիան և «համոզված է, որ այլ գրադարանավարերը նույնպես չեն օգրագործի այն։ Հիմնական խնդիրը անհիմն տեղեկարվությունն է։ Տպագրվող աշխատություններ հեղինակները պետք է համոզված լինեն իերնց մեջբերած տեղեկատվության հուսալիության մեջ, քանզի այն նրանց ապրուստի միջոցն է, ոչ թե սրա նման, որը դուրս է գալիս լուսամուտից։ Բրիտանիկա հանրագիտարանի գլխավոր խմբագիրը մնապաես նշեց որ «Վիքիպեդիայի նաղադրյալ բարելավումը կկատարելագործի այն։ Այդ նախադրյալը ամբողջովին հաստատված չէ»։ [5] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who) Բանավեճում՝ Վիքիպեդիան որպես ակադեմիական աղբյուր, Բոյդը կարծում է որ «[ա]յն երբեք հանրագիտարան չի լինի, սակայն այն կարող է պարունակել ծավալուն գիտելիքներ այլ նպատակների համար։ [6] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Boyd) Քանի որ Վիքիպեդիան գրվում է կամավորների բնավորությամբ, հետևաբար երբեմն այն համարվում է անըմբռնելի։ Բրիտանիկա հանրագիրատանի գլխավոր խմբագիր Դեյլ Հոյբերգի կարծիքով՝ «մարդիկ գրում իրենց հետաքրքրող թեմաների մասին և հետևաբար շատ այլ թեմաներ ուշադրության չեն առնվում, իսկ լրատվության նյութերը առավել ուշադրության են առնվում։ Օրինակ Ֆրանցիս փոտորիկի մասին 5 անգամ ավել էջ տեղեկատվություն կա քան Չինական արվեսի մասին։ Իսկ Coronation Steet–ի (Թագադրման Փողոցի) նախաբանը երկու անգամ ավել է քան Թոնի Բլեյրի մասին հոդվածը։» [7] (http://en.wikipedia.org/wiki/Wikipedia#fn_Who2) Տեխնիկական հարցի քննադատման մեջ Վիքիպեդիան համարվում է «Գուգլ Բոմբ», որը խանգարում է փնրտող միջոցներին իր բազմազան կապերով։ Փնտրվող նյութերի պատասխաններում Վիքիպեդիայի հոդվածները երբեմն կլինեն առաջնակարգ։

Քույր նախագծեր

Վիքիպեդիան ունի հետևյալ քույր-նախագծեր որոնք Վիկիմեդիայի ընտանիքի մաս են կազմում

Չնայած կան բազմաթիվ այլ նախագծեր որոնք աշխատում են Վիքի-սկզբունքով և կարող են օգտագործել նույն Մեդիավիքի ազատ ծրագրային ապահովումը, և արտաքնապես շատ նման լինել նշված նախագծերին, նրանք չեն պատկանում Վիքիմեդիայի հիմնադրամին։

Աղբյուրներ

  1. Wikipedia, the free encyclopedia
  2. ويكيبيديا، الموسوعة الحرة (արաբ.) // ويكيبيديا العربية — 2003.
  3. https://zh.wikipedia.org/wiki/Wikipedia:首页
  4. 4,0 4,1 (unspecified title)(չին.)
  5. 5,0 5,1 Չինարեն Վիքիպեդիա (չին.) // 中文維基百科 — 2002.
  6. https://zh.wikipedia.org/wiki/Wikipedia:首頁
  7. https://web.archive.org/web/20180103044418/https://ja.wikipedia.org/wiki/メインページ
  8. https://ca.wikipedia.org/wiki/Portada
  9. https://es.wikipedia.org/wiki/Wikipedia:Portada
  10. https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
  11. https://eo.wikipedia.org/wiki/Vikipedio:%C4%88efpa%C4%9Do
  12. Ամենաօգտագործվող կայքեր - Ալեքսա

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA Կաղապար:Link GA