Քննարկում:Վիքիպեդիա

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկում եմ վանդալիզմ բառը չթարգմանել հայերեն որպես վայրագություն թեև իմաստը հենց դա է։ Վայրագությունը շատ ավելի ընդհանուր բնույթ ունի, կարող է նշանակել նաև դաժանություն մարդու կամ ազգերի նկատմամբ և վերաբերում է ընդհանրապես անմարդկայնության բոլոր դրսևորումներին, մինչդեռ վանդալիզմ կոնկրետ անվանում են արվեստի, մշակույթի, քաղաքակրթության նմուշների, գրքերի և հուշարձանների դիտավորյալ ոչնչացման, կեղտոտման կամ փչացման գործողությունները։

 --Lilith 10։32, 23 Մար 2005 (UTC)

Lilith,

Լիովի համձայն եմ ձեզ հետ։Ես էլ վստահ չէի "վայրագություն" բառը արտահայտելիս։

Ավելացնեմ նաև, որ այսօր աշխատում էի հայկական վիքիփեդիայի մանրապատկերի կամ լոգոի վրա։Այն անավարտ է և մի փոքր ոչ պոֆեսիոնալ… խնդրում եմ ասացեք ձեր կարծիքը նրա մասին։

Պատկեր:Wikiarmenian.jpg

--ՀակոբԳ 06։50, 24 Մար 2005 (UTC)

Հայերեն լոգոն[խմբագրել կոդը]

WOW!!! Շքեղ է ։ Ես ուղղակի չգիտեմ էջի վրա դա դնելու ձևը։ Toxic-ն է զբաղվում լոգոն դնելով։ Մի անգլիացի Node մականունով սարքել է արդեն մեր լոգոն՝ տակը գրած ՎԻՔԻՓԵԴԻԱ Ազատ Հանրագիտարան։ Հիմա դրված է միայն Վիքիփեդիա հոդվածի մեջ՝ ամենասկզբից։ Միայն 'անվճար' բառը թող լինի 'ազատ' (թեև 'free' միանգամայն ճիշտ թարգմանվում է 'անվճար')։ Լոգոն պետք է էջի վրա դնի "դիվելոփերը"։ Մենք "դիվելոփեր" դեռ չունենք։ Toxic-ը արդեն դիմել է, որ այն լոգոն, որը կա դրվի մեր էջի վրա։ Ես շատ ուրախ կլինեմ եթե մեր տառերով լինի մեր լոգոն, բայց կարծում եմ, որ նկարը պետք է անփոփոխ պահպանել։ Ես մի քանի լեզուներով սայթեր եմ մտել, բոլոր տեղերում նկարը նույն տառերով եմ տեսել։ Ինչևէ, հայերեն տառերով լոգոն հանգիստ կարելի է օգտագործել մեկ ուրիշ հարակից նախագծի համար։ Շատ լավն է։

--Lilith 13։15, 24 մարտի, 2005 (UTC)


Վերջապես !!! Հայերեն կայքում լոգոն հայերեն լեզվով է։

--Lilith 01։06, 26 մարտի, 2005 (UTC)