«Սան Ստեֆանոյի պայմանագիր»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
չ →Արտաքին հղումներ: clean up, replaced: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 7. | Տող 7. | ||
== Արտաքին հղումներ == |
== Արտաքին հղումներ == |
||
* [http://historyarmenia.org/3885.html Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի ամբողջ տեքստը՝ թարգմանված հայերեն] |
* [http://historyarmenia.org/3885.html Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի ամբողջ տեքստը՝ թարգմանված հայերեն] |
||
* [http://www.azg.am/AM/2009032504 |
* [http://www.azg.am/AM/2009032504 Արմեն Մանվելյան ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈ] |
||
== Ծանոթագրություններ == |
== Ծանոթագրություններ == |
07:30, 22 Օգոստոսի 2013-ի տարբերակ
Սան-Ստեֆանոյի պայմանագիր, Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19 (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան՝ Սան-Ստեֆանոյում կնքված նախնական հաշտութան պայմանագիր, որով ավարտվեց 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի միջազգայինդիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսի արդյունքում ընդունված փաստաթղթում։
Սան-Ստեֆանոյի պայմանագիրը և հայերը
Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։[1] Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր.«Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։[2] Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։
Արտաքին հղումներ
- Սան-Ստեֆանոյի նախնական հաշտության պայմանագրի ամբողջ տեքստը՝ թարգմանված հայերեն
- Արմեն Մանվելյան ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ՍԱՆ ՍՏԵՖԱՆՈ