«Ողջերը»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.2+) (Ռոբոտ․ de:Überleben (Film) փոփոխվել է de:Überleben!ով |
չ Bot: Migrating 16 interwiki links, now provided by Wikidata on d:q332798 (translate me) |
||
Տող 81. | Տող 81. | ||
[[Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր]] |
||
[[Կատեգորիա:1993 ֆիլմեր]] |
[[Կատեգորիա:1993 ֆիլմեր]] |
||
[[cs:Přežít (film)]] |
|||
[[da:Vi lever]] |
|||
[[de:Überleben!]] |
|||
[[en:Alive (1993 film)]] |
|||
[[es:¡Viven!]] |
|||
[[fi:Elossa]] |
|||
[[fr:Les Survivants (film, 1993)]] |
|||
[[he:לחיות (סרט)]] |
|||
[[it:Alive - Sopravvissuti]] |
|||
[[ja:生きてこそ (1993年の映画)]] |
|||
[[nl:Alive (1993)]] |
|||
[[no:Alive (film)]] |
|||
[[pl:Alive, dramat w Andach]] |
|||
[[pt:Alive (filme de 1993)]] |
|||
[[ru:Живые]] |
|||
[[sv:Alive (film)]] |
03:56, 3 Ապրիլի 2013-ի տարբերակ
Ողջերը անգլ.՝ Alive | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա |
Թեմա | օդագնացություն, ավիապատահար և Մարդակերություն |
Հիմք | Alive: The Story of the Andes Survivors? |
Թվական | 1993 |
Պրեմիերա | հունվարի 15, 1993 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆրենկ Մարշալ |
Պրոդյուսեր | Ռոբերտ Ուոտս |
Սցենարի հեղինակ | Ջոն Պատրիկ Շենլի |
Դերակատարներ | Իթան Հոուք |
Օպերատոր | Պիտեր Ջեյմս |
Երաժշտություն | Ջեյմս Նյուտոն Հովարդ |
Մոնտաժ | Մայքլ Քեյն |
Պատմվածքի վայր | Ուրուգվայ |
Կինոընկերություն |
Touchstone Pictures |
Տևողություն | 127 րոպե |
Բյուջե | 32,000,000 $ |
Շահույթ | 36,733,909 $ (ԱՄՆ) |
IMDb | ID 0106246 |
Ողջերը (անգլ.՝ Alive, այլ թարգմանությամբ` Ողջ մնալ), 1992 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որի հիմքում Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի իրական դեպքերն են:
Նկարահանված է Պիրս Պոլ Ռիդի «Ողջերը. Փրկվածների պատմություն Անդերում» գրքի հիման վրա:
Սյուժե
Ուրուգվայական «Տամու» ավիաընկերության ինքաթիռը, որում գտնվում էին ռեգբիի «Օլդ Կրիստիանս» թիմի անդամներ և նրանց հարազատներ թռչում է դեպի Սանտյագո, որտեղ պետք է տեղի ունենար ընկերական հանդիպում տեղի թիմերից մեկի հետ:
Սակայն ուժեղ մառախուղի պայմաններում ինքնթիռը կորցնում է կառավարումը և բախվելով Անդերի գագաթներից մեկին վայր ընկնում: Անկումից հետո անձնակազմի մի մասը մահանում է:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքները արդյունք չեն տալիս, իսկ մի քանի օր անց դրանք ընդհանրապես դադարում են: Փրկվածները այդ մասին տեղեկանում են իրենց մոտ գտնվող ռադիոյի միջոցով:
Երբ նրանց մոտ եղած սննդամթերքի պաշարը վերջանում է, սովից չմահանալու համար ողջ մնացածները սկսում են ուտել մահացածների մարմինները: Վիճակը դժվարանում է նաև նրանով, որ մահացածների կային ողջերի բարեկամներ և միայն նրանց մարմիններն են մնում անվնաս:
Անձնակազմի անդամներից մեկը` Նանդո Պարադոն, որոշում է ընկերոջ հետ կտրել անցնել ձյունապատ լեռները փրկություն գտնելու հույսով ...
Դերերում
- Իթան Հոուք — Նանդո Պարադո
- Վինսենթ Սպանո — Անտոնիո Բալբի
- Ջոշ Համիլթոն — Ռոբերտո Կանեսսա
- Բրյուս Ռեմսեյ — Կառլիտոս Պաես
- Ջոն Հեյմս Նյուտոն — Անտոնիո Վիսինտին
- Դևիդ Կրիգել — Գուստավո Սերբինո
- Քեվին Բրեզնահան — Ռոյ Հառլի
- Սեմ Բերենս — Խավիեր Մետոլ
- Իլյանա Դագլաս — Լիլիանա Մետոլ
- Ջեք Նոուզուորտի — Բոբբի Ֆրանսուա
Հետաքրքիր փաստեր
- Ավիավթարից ողջ մնացած Նանդո Պարադոն մասնակցել է ֆիլմի նկարահանումներին:
- Ավիավթարը տեղի է ունեցել 1972 թ. հոկտեմբերի 13-ին:
- Իրական մահացածների անունները, բացի Նանդո Պարադոյի մորից, քրոջից և Խավիեր Մետոլի կնոջից, ֆիլմում փոխված են եղել:
- Վթարի տեսարանը նկարահանվել է 9 օր:
- Նկարահանող խմբի անդամների մեծ մասը ընդունում էին հատուկ հաբեր լեռներում երկար ժամանակ մնալուց առաջացող ծովային հիվանդության դեմ:
- Նկարահանումների հիմնական վայրը կանադական Պանորամա լեռնային քաղաքն էր:
- Նկարահանող ողջ անձնակազմին (մոտ 150 հոգի) նկարահաւոմների վայր տեղափոխում էին 5 ուղղաթիռ:
- Որպեսզի մարդակերության տեսարանը ավելի իրականին մոտ լիներ, դերասանները 2 օր հաց չէին կերել, իսկ որպես մարդու մարմին, նրանք ուտում էին հնդկահավի միս:
Արտաքին հղումներ
- Ավիավթարի պաշտոնական կայք
- «Ողջերը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Ողջերը(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Ողջերը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Ողջերը»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում: