«Սպորտ»–ի խմբագրումների տարբերություն
չ Bot: Migrating 151 interwiki links, now provided by Wikidata on d:q349 (translate me) |
չ Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q349 (translate me) |
||
Տող 20. | Տող 20. | ||
{{Կաղապար:Sport-stub}} |
{{Կաղապար:Sport-stub}} |
||
[[Կատեգորիա:Սպորտ]] |
[[Կատեգորիա:Սպորտ]] |
||
[[ang:Pleȝa]] |
22:14, 2 Ապրիլի 2013-ի տարբերակ
Սպորտ (ծագումը` միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան: Մրցակցային տարբեր սպորտաձևերում որոշակի կերպ են որոշում հաղթողին կամ հաղթողներին:
Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական: Կան նաև տախտակային (օրինակ` շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ` մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա:
Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են: Տարբեր են նաև հաղթելու գրավականները: Օրինակ` ֆուտբոլում դա հակառակորդից շատ գոլ խփելն է, բասկետբոլում` ավելի շատ նետումներ կատարելը և այլն: Այնինչ կան այնպիսի սպորտաձևեր, ինչպիսիք են գեղասահքը, ջրացատկը և ձիասպորտը, որոնց մասնակիցների հաղթանակը կախված է լավ ցուցադրումից, որը պետք է որոշի ժյուրին: Այսպիսի սպորտաձևերը հակադրվում են գեղեցկության մրցույթներին կամ բոդիբլիդինգային շոուներին, որոնք հիմնված են միայն արտաքին տեսքի ցուցադրման վրա և որոնց ժամանակ էլ հաղթողները որոշվում են հանդիսության դատավորների կողմից:
Չնայած սպորտաձևերը տարբերվում են միմյանցից, սակայն մարզիկներից բոլորն սպասում են ազնվություն և հարգանք հակառակորդի և մրցավարի նկատմամբ:
Եթե տվյալ բնագավառի մարզիկը համարվում է պրոֆեսիոնալ, ապա նա իր գործունեության համար ստանում է աշխատավարձ: Գոյություն ունեն սպորտային լիգաներ և՛ անհատական, և՛ թիմային սպորտաձևերի համար: