«Սեյրան Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 50. Տող 50.


==Պարգևներ==
==Պարգևներ==
[[Պատկեր:Ohanyan-s.jpg|left]]
[[Պատկեր:Ohanyan-s.jpg|left|400]]
1999թ. սեպտեմբերին շնորհվել է [[Արցախի հերոս]] կոչում` [[Ոսկե արծիվ շքանշան]]ի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության [[Մարտական խաչ]] 1-ին աստիճանի, [[Տիգրան Մեծ շքանշան]]ներով, [[Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ]]ով: Պարգևատրվել է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան]]ով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։</ref>
1999թ. սեպտեմբերին շնորհվել է [[Արցախի հերոս]] կոչում` [[Ոսկե արծիվ շքանշան]]ի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության [[Մարտական խաչ]] 1-ին աստիճանի, [[Տիգրան Մեծ շքանշան]]ներով, [[Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ]]ով: Պարգևատրվել է [[Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան]]ով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:<ref>Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։</ref>



19:24, 11 փետրվարի 2013-ի տարբերակ

Սեյրան Մուշեղի Օհանյան
100px‎
Արցախյան ազատամարտի հերոս
հուլիսի 1, 1962
ԾննդավայրՇուշի
Քաղաքացիություն Հայաստան
ԶորատեսակԱրցախի պաշտպանության բանակ և Հայաստանի ցամաքային զորքեր
ԿոչումԳեներալ-գնդապետ
Հրամանատարն էր5-րդ բանակային կորպուս (Հայաստան)
ՊաշտոնՀՀ պաշտպանության նախարար
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
ԿրթությունՀեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան և Բաքվի հետևակային ուսումնարան
ՊարգևներԱրցախի հերոս, Ոսկե արծիվ շքանշան, Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան, Տիգրան Մեծ շքանշան, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան


Սեյրան Մուշեղի Օհանյան (1962թ., հուլիսի 1, Շուշի), ՀՀ և ԼՂՀ ռազմական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար (2008թ. ապրիլի 14-ից) :

Ավարտել է Բաքվի բարձրագույն զինվորական համազորային հրամանատարական ուսումնարանը: 1983թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ: 1988թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին: 1989թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990թ. սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին: 1992թ. ապրիլին` մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում: Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին: 1994թ. սեպտեմբերից մինչև 1998թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը: 1998թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար: 1999թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար: 2000թ. հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: ՀՀ նախագահի 2007թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ -պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար: 1995թ. շնորհվել է գեներալ-մայորի, 2000թ.` գեներալ-լեյտենանտի, իսկ 2007թ. մայիսին` գեներալ-գնդապետի զինվորական կոչում:

Ծառայությունը ՀՀ և ԼՂՀ զինված ուժերում

Հետագա ծառայությունը շարունակելու նպատակով 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տրամադրության տակ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին:

1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին` մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոններին:

1992 թվականի ապրիլին, մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակում:

Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին: 1992 թվականի սեպտեմբերին ծանր վիրավորվել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղի մատույցներում: 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի շտաբի պետ:

1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է Պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը:

1998 թվականի հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար:

1999 թվականի օգոստոսին ԼՂՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար:

2000 թվականի հունվարին` ԼՂՀ պաշտպանության նախարար - Պաշտպանության բանակի հրամանատար:

2007 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ - պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:


Պարգևներ

400
400

1999թ. սեպտեմբերին շնորհվել է Արցախի հերոս կոչում` Ոսկե արծիվ շքանշանի հանձնումով: Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի, Տիգրան Մեծ շքանշաններով, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով: Պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշանով, Շուշիի ազատագրման համար, ինչպես նաև գերատեսչական այլ մեդալներով:[1]


Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երեք որդի և մեկ դուստր:

Նախորդող
Սամվել Բաբայան
ԼՂՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյան

օգոստոս 1999 - 11 մայիսի 2007թ.
Հաջորդող
Մովսես Հակոբյան
Նախորդող
Միքայել Հարությունյան
ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ - ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ
Սեյրան Օհանյան

11 մայիսի 2007թ. - 14 ապրիլի 2008թ.
Հաջորդող
Յուրի Խաչատուրով
Նախորդող
Միքայել Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյան

2008թ. ապրիլի 14-ից
Հաջորդող
----

Ծանոթագրություններ

  1. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 698։