Սոֆի Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Գրեյ
Ծնվել էհունվարի 5, 1814(1814-01-05)
ԾննդավայրEasington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 27, 1871(1871-04-27) (57 տարեկան)
Վախճանի վայրBishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Ուշագրավ աշխատանքներԲոլոր սրբերի եկեղեցի, Յունիոնդել և Սուրբ Մարկոսի տաճար, Ջորջ, Ուեսթերն Քեյփ
 Sophy Gray (architect) Վիքիպահեստում

Սոֆի Գրեյ կամ Սոֆյա Գրեյ (անգլ.՝ Sophy Gray or Sophia Gray, հունվարի 5, 1814(1814-01-05), Easington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 27, 1871(1871-04-27), Bishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), թեմական աստիճանավոր, նկարիչ, ճարտարապետ, ձիավարող, Քեյփ Թաունի եպիսկոպոս Ռոբերտ Գրեյի կինը։ Ծնվել է 1814 թվականի հունվարի 5-ին Յորքշիր կոմսության Իսթինգթոն քաղաքում, Յորքշիրի և Դարհեմի հաշտարար դատավոր Ռիչարդ Ուարթոն Միդլթոնի 5-րդ դուստրը։ Մահացել է Քեյփ Թաունի Բիշոփսքորթ արվարձանում 1871 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Քլեմոնտի Սուրբ Փրկչի գերեզմանատանը։

Անգլիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոֆին և նրա երկու քույրերը մեծացել են հարուստ ընտանիքում, կալվածքներ են ունեցել Նորֆ Ռայդինգում և Դարհեմում։ Վաղ տարիքից եղել են բանիմաց և հմուտ ձիավարողներ։ Այդ հատկանիշների շնորհիվ մտերմացել են երիտասարդ Ռոբերտ Գրեյի հետ։ 1836 թվականին, վեցամսյա նշանադրությունից հետո, Սոֆին ամուսնացել է Ռոբերտ Գրեյի հետ, որը Ուայթվորդի ռեկտորն էր։ Մեղրամսի ընթացքում երիտասարդ Սոֆին և Ռոբերտը ձիավարում էին և այցելում ընտանեկան կալվածքներ երկու կոմսություններում։ Ինը տարի նրանք ապրեցին Օլդ Փարքում և Ուայթվորդում։ Այնուհետև Ռոբերտը նշանակվեց երեք նոր գաղութային եպիսկոպոսներից մեկի պաշտոնում Բարեհուսո հրվանդանում։

Հարավային Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին Սոֆին և Ռոբերտը ուղևորվեցին Քեյփ Թաուն, որտեղ Ռոբերտը ստեղծեց նոր գաղութային թեմ, ավելացրեց հոգևորականների թիվը և նոր եկեղեցիներ ու դպրոցներ ստեղծեց։ Այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում կար միայն տասը անգլիկան եկեղեցիներ։ Սովոր լինելով բարձր կենսապայմանների՝ Գրեյները Քեյփ գաղթեցին ծառաների, կահույքի և նույնիսկ եպիսկոպոսական փոխադրամիջոցի հետ միասին։

Ամուսինները բնակություն հաստատեցին Բաշյովել ագարակում, որը սկզբում կոչվում էր Վայնբերգ, հետագայում վերանվանվեց Բիշոփսքորթ, որի սեփականատերը Ջան վան Ռիեբեկն էր, Քեյփի առաջին հոլանդացի նահանգապետը։ Ագարակը գտնվում էր Տաֆելբերգ լեռան լանջերին՝ խիտ անտառապատ տարածքներով։ Այստեղ Սոֆին, օգտագործելով ստրուկների հին բնակարանները, դպրոց բացեց իր հինգ երեխաների և համայնքի անդամների համար։ Չնայած հասարակական ներգրավվածության դժգոհություններին, նրա դռները բաց էին եկեղեցական պաշտոնյաների համար, ինչպես նաև նա ղեկավարում էր Ռոբերտի թեմը, որը ներառում էր Կեյփ, Օրանժ Ֆրի նահանգը, Նատալը և Տրիստան դը Կունհայի և Սուրբ Հեղինեի կղզիները։

Սոֆի Գրեյը եկեղեցիների նոր ճարտարապետական պլաններ առաջ բերեց, որոնք կարող էին համապատասխանել նոր եկեղեցիների և դպրոցների նախագծման համար, որոնք պետք է ստեղծվեին ողջ Հարավային Աֆրիկայում։ Թե՛ Սոֆին, թե՛ նրա ամուսինը կողմ էին եկեղեցու ճարտարապետության նեոգոթիկա ոճին, որն այդ ժամանակին Բրիտանիայում նորաձև էր, և հոգևորականները սատարում էին այդ ոճին՝ չհավանելով հռոմեական ոճը։ Այնուամենայնիվ, Սոֆի և Ռոբերտ Գրեյները գիտակցում էին, որ եկեղեցու դիզայնը չպետք է կախյալ կերպով կառչի վաղ Անգլիական ժամանակաշրջանին, այլ պետք է ներառի որոշակի բազմազանություն։

Սոֆին ոչ միայն ճարտարապետ էր, այլև սինոդների հանդիպումների և պաշտոնական արարողությունների արձանագրություններն էր պահում։ Նա նաև պահում էր նամակագրական և եկեղեցական ժամանակագրության գրառումները։ Լինելով արհեստավարժ ձրավարող, նա ամուսնուն միացավ երկու մեծ ուղևորությունների ժամանակ։ Նրա գեղարվեստական հմտությունները երևում են կատարած բազմաթիվ ջրաներկերով և նկարազարդումներով, որոնք հաճախ նկարազարդում էին ամուսնու ամսագրերը։ Եպիսկոպոսը դժվար թե կարողանար ղեկավարել առանց կնոջ աջակցության և գիտելիքի։

Ի նշան Սոֆիի կատարած աշխատանքի՝ Սուրբ Գևորգի տաճարի վիտրաժային պատուհանը պատկերում է նրան երկար կանաչ ձիարշավի զգեստով, թեև սովորաբար նա հագնում էր ֆետրե գլխարկ և պարզ ձիավարության հագուստ։

Քեյփթաունցի Դեսմոնդ Մարտինի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել Գրեյի կառուցած եկեղեցիներին։ Ռոբերտ Գրեյի պաշտոնավարության տարիներին Հարավային Աֆրիկայում կառուցվել են 50 եկեղեցիներ, որոնցից առնվազն 40-ը նախագծել է Սոֆի Գրեյը։ 2005 թվականին Մարտինը հրատարակեց «The Bishop's Churches» գիրքը, որտեղ ներառեց նրա 40 եկեղեցիների ջրաներկ և գծանկար աշխատանքները։

Սոֆի Գրեյի նախագծած եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցի Քաղաք Տարի Տեղայնք
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 1] Իսթր Ռիվեր, Ուեսթերն Քեյփ 1848 34°01′38″ հվ. լ. 18°44′40″ ավ. ե.HGЯO
Սուրբ Հովհաննեսի եկեղեցի Գրաֆ-Ռեյնետ 1848 32°15′03″ հվ. լ. 24°32′12″ ավ. ե.HGЯO
Սուրբ Պողոսի եկեղեցի Ռոնդեբոշ, Քեյփ Թաուն 1849 33°57′44″ հվ. լ. 18°28′09″ ավ. ե.HGЯO
Սուրբ Գևորգի եկեղեցի Նայսնե 1849 34°02′07″ հվ. լ. 23°03′01″ ավ. ե.HGЯO
Դպրոցի մատուռ Բյուֆորտ Ուեսթ 1849 32°20′43″ հվ. լ. 22°34′56″ ավ. ե.HGЯO
Քրիստոսի եկեղեցի Կոլսբերգ 1849 30°43′11″ հվ. լ. 25°05′51″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մարկոսի եկեղեցի Ջորջ, Ուեսթերն Քեյփ 1849 33°57′28″ հվ. լ. 22°27′30″ ավ. ե.HGЯO
Սուրբ Երրորդության եկեղեցի Կալեդոն, Ուեսթերն Քեյփ 1850 34°13′54″ հվ. լ. 19°25′39″ ավ. ե.HGЯO
Սուրբ Փրկչի եկեղեցի [Ն 2] Քլերմոնտ, Քեյփ Թաուն 1850 33°59′02″ հվ. լ. 18°27′54″ ավ. ե.HGЯO
Սուրբ Երրորդության եկեղեցի Բելվիդեր, Նայսնե 1851 34°02′28″ հվ. լ. 22°59′57″ ավ. ե.HGЯO
Սուրբ Պետրոսի եկեղեցի Պիտերմարիցբուրգ 1851 29°36′17″ հվ. լ. 30°22′34″ ավ. ե.HGЯO
Քրիստոսի եկեղեցի [Ն 3] Սվելլենդամ 1852 34°01′20″ հվ. լ. 20°26′27″ ավ. ե.HGЯO
Քրիստոսի եկեղեցի Բյուֆորտ Ուեսթ 1852 32°20′45″ հվ. լ. 22°34′57″ ավ. ե.HGЯO
Սուրբ Ջեյմսի եկեղեցի Վուստեր, Ուեսթերն Քեյփ 1852 33°38′45″ հվ. լ. 19°26′42″ ավ. ե.HGЯO
Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցի Լուվեյն ֆարմ, Շումբերգ, Հերոլդի հարևանությամբ 1853 33°48′41″ հվ. լ. 22°38′45″ ավ. ե.HGЯO
Բոլոր Սրբերի եկեղեցի Սոմերսեթ Իսթ 1854 32°43′01″ հվ. լ. 25°35′09″ ավ. ե.HGЯO
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 4] Նորֆ Էնդ, Պորտ Էլիզաբեթ 1854 33°56′43″ հվ. լ. 25°35′23″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մաթևոսի եկեղեցի Ռիվերսդեյլ, Ուեսթերն Քեյփ 1854 34°05′34″ հվ. լ. 21°15′31″ ավ. ե.HGЯO
Դպրոցի մատուռ Մոսսել Բեյ 1855
Սուրբ Էնդրյուի մատուռ [Ն 5] Նյուլենդս, Քեյփ Թաուն 1856 33°58′18″ հվ. լ. 18°27′16″ ավ. ե.HGЯO
Արմսթրոնգի հիշատակի մատուռ [Ն 6] Սուրբ Էնդրյու քոլեջ, Գրեհամսթաուն 1856 33°18′27″ հվ. լ. 26°31′07″ ավ. ե.HGЯO
Սուրբ Պետրոսի եկեղեցի Քրեդոք, Իսթերն Քեյփ 1857 32°10′20″ հվ. լ. 25°36′58″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի Վուդսթոք, Քեյփ Թաուն 1859 33°55′36″ հվ. լ. 18°26′47″ ավ. ե.HGЯO
Բոլոր Սրբերի եկեղեցի Բրեդասդորփ 1859 34°32′06″ հվ. լ. 20°02′25″ ավ. ե.HGЯO
Սուրբ Էնդրյուի մատուռ Սիրիս, Ուեսթերն Քեյփ 1860 33°22′10″ հվ. լ. 19°18′39″ ավ. ե.HGЯO
Սուրբ Հուդայի եկեղեցի Օուդսհորն 1860 33°35′15″ հվ. լ. 22°12′11″ ավ. ե.HGЯO
Կոնստանտին մատուռ [Ն 7] Քեյփ Թաունի հարևանությամբ 1860
Բոլոր Սրբերի մատուռ Դուրբանվիլ 1860 33°50′05″ հվ. լ. 18°38′58″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մարիամի եկեղեցի Ռոբերտսոն, Հարավային Աֆրիկա 1861 33°48′05″ հվ. լ. 19°52′56″ ավ. ե.HGЯO
Սուրբ Թոմաս առաքելության կայարան Ռոնդեբոշ, Քեյփ Թաուն 1864 33°57′46″ հվ. լ. 18°28′37″ ավ. ե.HGЯO
Սուրբ Հովհաննես եկեղեցի Քլանուիլյամ, Ուեսթերն ՔԵյփ 1864 32°10′44″ հվ. լ. 18°53′34″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մարկի մատուռ [Ն 8] 6-րդ շրջան, Քեյփ Թաուն 1865
Սուրբ Պատրիկի եկեղեցի Ամզինտո, Քվազուլու Նատալ]] 1868 30°18′37″ հվ. լ. 30°39′53″ ավ. ե.HGЯO
Սուրբ Ավգուստինի եկեղեցի Ֆրեյզերբուրգ 1869 31°55′00″ հվ. լ. 21°30′47″ ավ. ե.HGЯO
Սուրբ Լուկայի առաքելության եկեղեցի [Ն 9] Սվելլենդամ 1869 34°01′13″ հվ. լ. 20°26′40″ ավ. ե.HGЯO
Սուրբ Հովհաննեսի եկեղեցի Վիկտորյա Ուեսթ 1869 31°24′13″ հվ. լ. 23°06′45″ ավ. ե.HGЯO
Բոլոր Սրբերի Եկեղեցի, Յունիոնդել Յունիոնդել, Հարավային Աֆրիկա 1869 33°39′22″ հվ. լ. 23°07′42″ ավ. ե.HGЯO
Սուրբ Միլդրեդի մատուռ Մոնտեգյու, Հարավային Աֆրիկա 1870 33°47′13″ հվ. լ. 20°07′02″ ավ. ե.HGЯO
Սուրբ Պետրոսի եկեղեցի Պլետենբերգ Բեյ 1879 34°03′16″ հվ. լ. 23°22′29″ ավ. ե.HGЯO
Սուրբ Մաթևոսի եկեղեցի Ուիլոումոր 1880 33°17′44″ հվ. լ. 23°29′20″ ավ. ե.HGЯO

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Martin, Desmond (2005). The Bishop's Churches. Struik. ISBN 978-1-77007-155-1.(չաշխատող հղում)
  • Martin, Desmond (2002). The churches of Bishop Robert Gray & Mrs Sophia Gray : an historical and architectural review (Ph.D.). UCT. hdl:11427/10637.
  • Gutsche, Thelma (1970). The Bishop's Lady. H. Timmins.
  • Potgieter, D. J., ed. (1972). Standard Encyclopaedia of Southern Africa. Vol. vol. 5 For - Hun. Cape Town: Nasou. ISBN 978-0-625-00321-1. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Day, E. Hermitage (1930). Robert Gray: First Bishop of Cape Town. London: S.P.C.K.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. St Paul's, Eerste River is closer to Faure, South Africa
  2. St Saviour's, Claremont was demolished in 1904.[2]
  3. Christ Church, Swellendam was demolished and a new church built on the old foundations.[2]
  4. St Paul's, North End was demolished in 1959.[2]
  5. St Andrew's Chapel, Newlands is no longer in use as a church
  6. Armstrong Memorial Chapel was demolished in 1950.[2]
  7. Constantia Chapel was demolished in 1953[3]
  8. St Mark's Chapel, District Six was demolished in the 1960s.[2]
  9. St Luke's Mission Church, Swellendam is now used by the Old Apostolic Church.[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Գրեյ» հոդվածին։