Jump to content

Սոֆի Գրեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոֆի Գրեյ
Ծնվել էհունվարի 5, 1814(1814-01-05)
ԾննդավայրEasington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 27, 1871(1871-04-27) (57 տարեկան)
Վախճանի վայրBishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]
Ուշագրավ աշխատանքներԲոլոր սրբերի եկեղեցի, Յունիոնդել և Սուրբ Մարկոսի տաճար, Ջորջ, Ուեսթերն Քեյփ
 Sophy Gray (architect) Վիքիպահեստում

Սոֆի Գրեյ կամ Սոֆյա Գրեյ (անգլ.՝ Sophy Gray or Sophia Gray, հունվարի 5, 1814(1814-01-05), Easington, Belford, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 27, 1871(1871-04-27), Bishopscourt, Քեյփթաուն, Արևմտյան Կապ, ՀԱՀ[1]), թեմական աստիճանավոր, նկարիչ, ճարտարապետ, ձիավարող, Քեյփ Թաունի եպիսկոպոս Ռոբերտ Գրեյի կինը։ Ծնվել է 1814 թվականի հունվարի 5-ին Յորքշիր կոմսության Իսթինգթոն քաղաքում, Յորքշիրի և Դարհեմի հաշտարար դատավոր Ռիչարդ Ուարթոն Միդլթոնի 5-րդ դուստրը։ Մահացել է Քեյփ Թաունի Բիշոփսքորթ արվարձանում 1871 թվականի ապրիլի 27-ին։ Թաղված է Քլեմոնտի Սուրբ Փրկչի գերեզմանատանը։

Սոֆին և նրա երկու քույրերը մեծացել են հարուստ ընտանիքում, կալվածքներ են ունեցել Նորֆ Ռայդինգում և Դարհեմում։ Վաղ տարիքից եղել են բանիմաց և հմուտ ձիավարողներ։ Այդ հատկանիշների շնորհիվ մտերմացել են երիտասարդ Ռոբերտ Գրեյի հետ։ 1836 թվականին, վեցամսյա նշանադրությունից հետո, Սոֆին ամուսնացել է Ռոբերտ Գրեյի հետ, որը Ուայթվորդի ռեկտորն էր։ Մեղրամսի ընթացքում երիտասարդ Սոֆին և Ռոբերտը ձիավարում էին և այցելում ընտանեկան կալվածքներ երկու կոմսություններում։ Ինը տարի նրանք ապրեցին Օլդ Փարքում և Ուայթվորդում։ Այնուհետև Ռոբերտը նշանակվեց երեք նոր գաղութային եպիսկոպոսներից մեկի պաշտոնում Բարեհուսո հրվանդանում։

Հարավային Աֆրիկա

[խմբագրել | խմբագրել կոդը]

1847 թվականին Սոֆին և Ռոբերտը ուղևորվեցին Քեյփ Թաուն, որտեղ Ռոբերտը ստեղծեց նոր գաղութային թեմ, ավելացրեց հոգևորականների թիվը և նոր եկեղեցիներ ու դպրոցներ ստեղծեց։ Այդ ժամանակ Հարավային Աֆրիկայում կար միայն տասը անգլիկան եկեղեցիներ։ Սովոր լինելով բարձր կենսապայմանների՝ Գրեյները Քեյփ գաղթեցին ծառաների, կահույքի և նույնիսկ եպիսկոպոսական փոխադրամիջոցի հետ միասին։

Ամուսինները բնակություն հաստատեցին Բաշյովել ագարակում, որը սկզբում կոչվում էր Վայնբերգ, հետագայում վերանվանվեց Բիշոփսքորթ, որի սեփականատերը Ջան վան Ռիեբեկն էր, Քեյփի առաջին հոլանդացի նահանգապետը։ Ագարակը գտնվում էր Տաֆելբերգ լեռան լանջերին՝ խիտ անտառապատ տարածքներով։ Այստեղ Սոֆին, օգտագործելով ստրուկների հին բնակարանները, դպրոց բացեց իր հինգ երեխաների և համայնքի անդամների համար։ Չնայած հասարակական ներգրավվածության դժգոհություններին, նրա դռները բաց էին եկեղեցական պաշտոնյաների համար, ինչպես նաև նա ղեկավարում էր Ռոբերտի թեմը, որը ներառում էր Կեյփ, Օրանժ Ֆրի նահանգը, Նատալը և Տրիստան դը Կունհայի և Սուրբ Հեղինեի կղզիները։

Սոֆի Գրեյը եկեղեցիների նոր ճարտարապետական պլաններ առաջ բերեց, որոնք կարող էին համապատասխանել նոր եկեղեցիների և դպրոցների նախագծման համար, որոնք պետք է ստեղծվեին ողջ Հարավային Աֆրիկայում։ Թե՛ Սոֆին, թե՛ նրա ամուսինը կողմ էին եկեղեցու ճարտարապետության նեոգոթիկա ոճին, որն այդ ժամանակին Բրիտանիայում նորաձև էր, և հոգևորականները սատարում էին այդ ոճին՝ չհավանելով հռոմեական ոճը։ Այնուամենայնիվ, Սոֆի և Ռոբերտ Գրեյները գիտակցում էին, որ եկեղեցու դիզայնը չպետք է կախյալ կերպով կառչի վաղ Անգլիական ժամանակաշրջանին, այլ պետք է ներառի որոշակի բազմազանություն։

Սոֆին ոչ միայն ճարտարապետ էր, այլև սինոդների հանդիպումների և պաշտոնական արարողությունների արձանագրություններն էր պահում։ Նա նաև պահում էր նամակագրական և եկեղեցական ժամանակագրության գրառումները։ Լինելով արհեստավարժ ձրավարող, նա ամուսնուն միացավ երկու մեծ ուղևորությունների ժամանակ։ Նրա գեղարվեստական հմտությունները երևում են կատարած բազմաթիվ ջրաներկերով և նկարազարդումներով, որոնք հաճախ նկարազարդում էին ամուսնու ամսագրերը։ Եպիսկոպոսը դժվար թե կարողանար ղեկավարել առանց կնոջ աջակցության և գիտելիքի։

Ի նշան Սոֆիի կատարած աշխատանքի՝ Սուրբ Գևորգի տաճարի վիտրաժային պատուհանը պատկերում է նրան երկար կանաչ ձիարշավի զգեստով, թեև սովորաբար նա հագնում էր ֆետրե գլխարկ և պարզ ձիավարության հագուստ։

Քեյփթաունցի Դեսմոնդ Մարտինի դոկտորական ատենախոսությունը նվիրված է եղել Գրեյի կառուցած եկեղեցիներին։ Ռոբերտ Գրեյի պաշտոնավարության տարիներին Հարավային Աֆրիկայում կառուցվել են 50 եկեղեցիներ, որոնցից առնվազն 40-ը նախագծել է Սոֆի Գրեյը։ 2005 թվականին Մարտինը հրատարակեց «The Bishop's Churches» գիրքը, որտեղ ներառեց նրա 40 եկեղեցիների ջրաներկ և գծանկար աշխատանքները։

Սոֆի Գրեյի նախագծած եկեղեցիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԵկեղեցիՔաղաքՏարիՏեղայնք
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 1]Իսթր Ռիվեր, Ուեսթերն Քեյփ184834°01′38″S 18°44′40″E / 34.027089°S 18.744493°E / -34.027089; 18.744493
Սուրբ Հովհաննեսի եկեղեցիԳրաֆ-Ռեյնետ184832°15′03″S 24°32′12″E / 32.25090°S 24.53671°E / -32.25090; 24.53671
Սուրբ Պողոսի եկեղեցիՌոնդեբոշ, Քեյփ Թաուն184933°57′44″S 18°28′09″E / 33.962111°S 18.469283°E / -33.962111; 18.469283
Սուրբ Գևորգի եկեղեցիՆայսնե184934°02′07″S 23°03′01″E / 34.03536°S 23.05027°E / -34.03536; 23.05027
Դպրոցի մատուռԲյուֆորտ Ուեսթ184932°20′43″S 22°34′56″E / 32.345383°S 22.582288°E / -32.345383; 22.582288
Քրիստոսի եկեղեցիԿոլսբերգ184930°43′11″S 25°05′51″E / 30.719813°S 25.097551°E / -30.719813; 25.097551
Սուրբ Մարկոսի եկեղեցիՋորջ, Ուեսթերն Քեյփ184933°57′28″S 22°27′30″E / 33.95771°S 22.45844°E / -33.95771; 22.45844
Սուրբ Երրորդության եկեղեցիԿալեդոն, Ուեսթերն Քեյփ185034°13′54″S 19°25′39″E / 34.231650°S 19.427487°E / -34.231650; 19.427487
Սուրբ Փրկչի եկեղեցի [Ն 2]Քլերմոնտ, Քեյփ Թաուն185033°59′02″S 18°27′54″E / 33.983850°S 18.464919°E / -33.983850; 18.464919
Սուրբ Երրորդության եկեղեցիԲելվիդեր, Նայսնե185134°02′28″S 22°59′57″E / 34.041186°S 22.999063°E / -34.041186; 22.999063
Սուրբ Պետրոսի եկեղեցիՊիտերմարիցբուրգ185129°36′17″S 30°22′34″E / 29.604722°S 30.376111°E / -29.604722; 30.376111
Քրիստոսի եկեղեցի [Ն 3]Սվելլենդամ185234°01′20″S 20°26′27″E / 34.022280°S 20.440812°E / -34.022280; 20.440812
Քրիստոսի եկեղեցիԲյուֆորտ Ուեսթ185232°20′45″S 22°34′57″E / 32.3459194°S 22.5824806°E / -32.3459194; 22.5824806
Սուրբ Ջեյմսի եկեղեցիՎուստեր, Ուեսթերն Քեյփ185233°38′45″S 19°26′42″E / 33.645867°S 19.444988°E / -33.645867; 19.444988
Սուրբ Հովհաննես Մկրտչի եկեղեցիԼուվեյն ֆարմ, Շումբերգ, Հերոլդի հարևանությամբ185333°48′41″S 22°38′45″E / 33.811265°S 22.645788°E / -33.811265; 22.645788
Բոլոր Սրբերի եկեղեցիՍոմերսեթ Իսթ185432°43′01″S 25°35′09″E / 32.717056°S 25.585806°E / -32.717056; 25.585806
Սուրբ Պողոսի եկեղեցի [Ն 4]Նորֆ Էնդ, Պորտ Էլիզաբեթ185433°56′43″S 25°35′23″E / 33.945341°S 25.589697°E / -33.945341; 25.589697
Սուրբ Մաթևոսի եկեղեցիՌիվերսդեյլ, Ուեսթերն Քեյփ185434°05′34″S 21°15′31″E / 34.092683°S 21.258495°E / -34.092683; 21.258495
Դպրոցի մատուռՄոսսել Բեյ1855
Սուրբ Էնդրյուի մատուռ [Ն 5]Նյուլենդս, Քեյփ Թաուն185633°58′18″S 18°27′16″E / 33.971682°S 18.454575°E / -33.971682; 18.454575
Արմսթրոնգի հիշատակի մատուռ [Ն 6]Սուրբ Էնդրյու քոլեջ, Գրեհամսթաուն185633°18′27″S 26°31′07″E / 33.307614°S 26.518481°E / -33.307614; 26.518481
Սուրբ Պետրոսի եկեղեցիՔրեդոք, Իսթերն Քեյփ185732°10′20″S 25°36′58″E / 32.172248°S 25.616006°E / -32.172248; 25.616006
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիՎուդսթոք, Քեյփ Թաուն185933°55′36″S 18°26′47″E / 33.926753°S 18.446460°E / -33.926753; 18.446460
Բոլոր Սրբերի եկեղեցիԲրեդասդորփ185934°32′06″S 20°02′25″E / 34.535035°S 20.040180°E / -34.535035; 20.040180
Սուրբ Էնդրյուի մատուռՍիրիս, Ուեսթերն Քեյփ186033°22′10″S 19°18′39″E / 33.369509°S 19.310847°E / -33.369509; 19.310847
Սուրբ Հուդայի եկեղեցիՕուդսհորն186033°35′15″S 22°12′11″E / 33.5875861°S 22.2031667°E / -33.5875861; 22.2031667
Կոնստանտին մատուռ [Ն 7]Քեյփ Թաունի հարևանությամբ1860
Բոլոր Սրբերի մատուռԴուրբանվիլ186033°50′05″S 18°38′58″E / 33.834707°S 18.649350°E / -33.834707; 18.649350
Սուրբ Մարիամի եկեղեցիՌոբերտսոն, Հարավային Աֆրիկա186133°48′05″S 19°52′56″E / 33.801456°S 19.882262°E / -33.801456; 19.882262
Սուրբ Թոմաս առաքելության կայարանՌոնդեբոշ, Քեյփ Թաուն186433°57′46″S 18°28′37″E / 33.962764°S 18.477080°E / -33.962764; 18.477080
Սուրբ Հովհաննես եկեղեցիՔլանուիլյամ, Ուեսթերն ՔԵյփ186432°10′44″S 18°53′34″E / 32.1788861°S 18.8928611°E / -32.1788861; 18.8928611
Սուրբ Մարկի մատուռ [Ն 8]6-րդ շրջան, Քեյփ Թաուն1865
Սուրբ Պատրիկի եկեղեցիԱմզինտո, Քվազուլու Նատալ]]186830°18′37″S 30°39′53″E / 30.310278°S 30.664608°E / -30.310278; 30.664608
Սուրբ Ավգուստինի եկեղեցիՖրեյզերբուրգ186931°55′00″S 21°30′47″E / 31.916598°S 21.513118°E / -31.916598; 21.513118
Սուրբ Լուկայի առաքելության եկեղեցի [Ն 9]Սվելլենդամ186934°01′13″S 20°26′40″E / 34.020183°S 20.444433°E / -34.020183; 20.444433
Սուրբ Հովհաննեսի եկեղեցիՎիկտորյա Ուեսթ186931°24′13″S 23°06′45″E / 31.403668°S 23.112632°E / -31.403668; 23.112632
Բոլոր Սրբերի Եկեղեցի, ՅունիոնդելՅունիոնդել, Հարավային Աֆրիկա186933°39′22″S 23°07′42″E / 33.656098°S 23.128386°E / -33.656098; 23.128386
Սուրբ Միլդրեդի մատուռՄոնտեգյու, Հարավային Աֆրիկա187033°47′13″S 20°07′02″E / 33.787002°S 20.117102°E / -33.787002; 20.117102
Սուրբ Պետրոսի եկեղեցիՊլետենբերգ Բեյ187934°03′16″S 23°22′29″E / 34.054481°S 23.374638°E / -34.054481; 23.374638
Սուրբ Մաթևոսի եկեղեցիՈւիլոումոր188033°17′44″S 23°29′20″E / 33.295498°S 23.488919°E / -33.295498; 23.488919

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martin, Desmond (2005). The Bishop's Churches. Struik. ISBN 978-1-77007-155-1.(չաշխատող հղում)
  • Martin, Desmond (2002). The churches of Bishop Robert Gray & Mrs Sophia Gray : an historical and architectural review (Ph.D.). UCT. hdl:11427/10637.
  • Gutsche, Thelma (1970). The Bishop's Lady. H. Timmins.
  • Potgieter, D. J., ed. (1972). Standard Encyclopaedia of Southern Africa. Vol. vol. 5 For - Hun. Cape Town: Nasou. ISBN 978-0-625-00321-1. {{cite book}}: |volume= has extra text (օգնություն)
  • Day, E. Hermitage (1930). Robert Gray: First Bishop of Cape Town. London: S.P.C.K.
  1. St Paul's, Eerste River is closer to Faure, South Africa
  2. St Saviour's, Claremont was demolished in 1904.[2]
  3. Christ Church, Swellendam was demolished and a new church built on the old foundations.[2]
  4. St Paul's, North End was demolished in 1959.[2]
  5. St Andrew's Chapel, Newlands is no longer in use as a church
  6. Armstrong Memorial Chapel was demolished in 1950.[2]
  7. Constantia Chapel was demolished in 1953[3]
  8. St Mark's Chapel, District Six was demolished in the 1960s.[2]
  9. St Luke's Mission Church, Swellendam is now used by the Old Apostolic Church.[2]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոֆի Գրեյ» հոդվածին։