Սուրբ Սարգիս եկեղեցի (Սոչի)
Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցի Собор Святого Саркиса | |
---|---|
Սոչիի Սարգիս եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Ռուսաստան, Կրասնոդարի երկրամաս, Սոչի |
Դավանանք | Հայ առաքելական եկեղեցի |
Թեմ | Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 1993 թվական |
Կառուցման ավարտ | 1998 թվական |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Սարգիս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցի (ռուս.՝ Собор Святого Саркиса), հայ առաքելական եկեղեցի, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում։ Համարվում է Սոչիի հինգ հայկական եկեղեցիներից մեկը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոչիի Սուրբ Սարգիս եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1992 թվականին և ավարտվել միայն հինգ տարի անց՝ 1998 թվականին[1]։ Նույն տարում էլ տեղի է ունեցել կրոնական այս կառույցի օծման արարողությունը։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից։
1998 թվականին եկեղեցին բացվել է և գործում է մինչ օրս։ Եկեղեցու բակում կան հայկական խաչքարեր։ Կառուցված է նեոհայկական ճարտարապետական ոճով և համարվում է Սոչիի խոշորագույն հայկական եկեղեցին։ 2004 թվականին ավելացվել է զանգակատունը։
Հայ առաքելական եկեղեցու հյուսիսկովկասյան առաջնորդարանի կենտրոնն է։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ադլերի Սուրբ Սարգիս եկեղեցի». ru.esosedi.org (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.