Սուրբ Խաչ եկեղեցի (Սոչի)
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սոչի |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Հարավային Ռուսաստանի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1992 |
Հիմնադրված | 1992 |
![]() | |
![]() | |
![]() |
Սուրբ Խաչ եկեղեցի, Սոչի քաղաքում գտնվող կրոնական կառույց(ռուս.՝ Храм Святого Креста)։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հարավային Ռուսաստանի հայոց թեմին, գտնվում է Ռուսաստանի Կրասնոդարի մարզում[1]։ Համակարգում է Սոչիում բնակվող առաքելական ռուսահայության հոգևոր կյանքը, քաղաքի չորս եկեղեցիներից է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցու շինարարական աշխատանքները սկսվել են 1992 թվականին և նույն թվականին էլ տեղի է ունեցել կրոնական այս կառույցի օծման արարողությունը[2]։ Եկեղեցու օծումը տեղի է ունեցել Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմի առաջնորդ Տիրան արքեպիսկոպոս Կյուրեղյանի կողմից։
1993 թվականին եկեղեցին բացվել է և գործում է մինչ օրս։ 1996 թվականին եկեղեցու բակում տեղադրվել է հայկական խաչքար[2]։
Եկեղեցին իր հարկի տակ կարող է տեղավորել ավելի քան 70 հավատացյալ և սպասավոր։ Տաճարը հանդիսանում է Սոչիում գործող «Սևան» հայկական մշակութային կենտրոնի կենտրոնը[1]։
1993-1998 թվականներին այն եղել է Հայ առաքելական եկեղեցու հյուսիսկովկասյան առաջնորդարանի կենտրոնը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Սուրբ Խաչ եկեղեցի՝ տարբեր կրոնների տաճարներ և եկեղեցիներ». Ekskursii-Sochi.Ru. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
- ↑ 2,0 2,1 Հայ առաքելական եկեղեցի, Նոր Նախիջևանի և Ռուսաստանյան թեմ. «Սոչիի Սուրբ Խաչ եկեղեցի». www.dikar-sochi.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Խաչ եկեղեցի (Սոչի)» հոդվածին։ |