Սուրբ Մարթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հիսուսը Մարթայի ու Մարիամի տանը, Հարոլդ Քոփինգ, 1927

Բեթանիացի Մարթա (1-ին դար, Բեթանիա - 1-ին դար, Լարնակա, Կիպրոս և Տարասկոն), Ղազարոսի և Մարիամի քույրը՝ հիշատակված Ղուկասի և Հովհաննեսի Ավետարաններում։

Անվան ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մարթա» անունը հունարեն տառադարձությունն է (հուն․՝ Μάρθα Մարթա), որն էլ իր հերթին ծագում է արամեերենից (արամեերեն՝ מרתא մորտո — «տիրուհի»)[1]։ Անվան արամեերեն ձևը երևում է Պոցուոլիում գտնված Նաբաթեյան արձանագրություններում, որոնք Նեապոլի թանգարանում են և թվագրվում են մ.թ.ա. 5-րդ դարով։

Ղուկասի Ավետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղուկասի Ավետարանը պատմում է Մարթայի և Մարիամի՝ նրա քրոջ մասին։ Նրանք միասին ապրում էին մի գյուղում, որի անունը հայտնի չէ։ Տեղանքի անվանումը նույնպես անհայտ է։ Այստեղով անցնում է Հիսուսը։ «Իրենց ճանապարհորդության ընթացքում նա եկավ մի գյուղ. այստեղ Մարթա անունով մի կին նրան տարավ իր տուն։ Նա ուներ քույր՝ Մարիամ անունով»։ Մարիամը նստում է Հիսուսի ոտքերի մոտ և լսում նրան, իսկ Մարթան հոգ է տանում հյուրասիրության մասին։ Ժամանակ չունենալով պատրաստել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հյուրին, նա բողոքում է Հիսուսին. «Տե՛ր, մի՞թե դու կարիք չունես, որ քույրս ինձ մենակ է թողել ծառայելու։ Ասա՛ նրան, որ օգնի ինձ»։ Հիսուսը պատասխանում է. «Մարթա՛, դու դեսուդեն ես ընկնում ու հոգ տանում շատ բաների մասին, բայց միայն մի բան է անհրաժեշտ. Մարիամն ընտրեց այն լավ մասը, որը նրանից չի վերցվի»։

Հովհաննեսի Ավետարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննեսի Ավետարանի 11-րդ գլուխը պատմում է Ղազարոսի հիվանդության, մահվան և հարության մասին։ Ինչպես նաև այս հատվածում երևում է, որ Ղազարոսը, Մարիամը և Մարթան եղբայր ու քույրեր են և Հիսուսի մտերիմ ընկերները։ Երբ Հիսուսը մոտեցավ Բեթանիային, Մարթան դուրս եկավ նրան դիմավորելու։ Հովհաննես Ավետարանիչը Մարիամի մասին ասում է. «Մարիամը նստած էր տանը»։ Ղազարոսն արդեն մահացել էր և արդեն 4 օր դագաղի մեջ էր։ Այնուհետև պատմության մեջ Մարթան ցույց է տալիս իր ամուր հավատը Հիսուսի հանդեպ. «Տե՛ր, եթե Դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա։ Բայց հիմա ես գիտեմ, որ այն, ինչ Դու Աստծուց խնդրես, Աստված կտա Քեզ»։ Թեև նա սկզբում չի հասկանում Հիսուսի պատասխանը՝ քո եղբայրը հարություն կառնի, սակայն հարության նկատմամբ հավատը ցույց է տալիս նույնիսկ վերջին օրը։ Եվ երկխոսության ավարտին Մարթան հավատով խոստովանում է. «Տե՛ր, Ես հավատում եմ, որ դու Քրիստոսն ես՝ Աստծո Որդին, որ եկել է աշխարհ։ Այս ասելով՝ գնաց…»: Հարություն տալով Ղազարոսին՝ Հիսուսը, կարծես ի պատասխան այս խոստովանության, ասում է Մարթային. «Մի՞թե Ես քեզ չեմ ասել, որ եթե հավատաս, կտեսնես Աստծո փառքը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. բառի արական տարբերակը արամեերենից՝ մորե, այսինքն՝ «տեր»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուրբ Մարթա» հոդվածին։