Սուրբ Հարություն եկեղեցի (Աբուլ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Հարություն եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Հարություն եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Աբուլ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Սուրբ Հարություն եկեղեցի[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում, Աբուլ լեռան հարավարևմտյան ստորոտում, Ախալքալաք քաղաքից 10 կմ դեպի արևելք, հայաբնակ Աբուլ գյուղում, կառուցվել է 10-ից 11-րդ դարերում։
Եկեղեցին կառուցված է սրբատաշ դեղնավուն տուֆից, միանավ բազիլիկ կառույց է, չափերն են (11,85 x6,50) մետր։
Ըստ որոշ տեղեկությունների եկեղեցին գործել է նաև որպես բյուզանդածես, սակայն հայտնի չէ որքան ժամանակ։
Շրջակայքի գերեզմանների վկայություններից պարզ է դառնու որ 15-17-րդ դարերի ընթացքում արդեն գործել է որպես Հայ առաքելական եկեղեցի։
19-րդ դարի 30-ականներին եկեղեցին օծվել է որպես Սուրբ Հարություն, եկեղեցու ներսում ավելացվել է մկրտության ավազան։
Նաև պահպանվել է բնիկների մշակույթային որոշ հետքեր՝ կոթողներ, խաչքարեր և տապանաքարեր։
Եկեղեցու արևմտյան ճակատին պահպանվել է վրաց մեսրոպատառ արրձանագրություն, որը թարգմանաբար նշանակում է ՝ «Խաչ Քրիստոսի։ Քրիստոս ողորմիր Գուզան քարագործներին»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սուրբ Հարություն եկեղեցի (Աբուլ), էջ 32-ից 33» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 20-ին.