Սուրբ Խաչ եկեղեցի (Դամալա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Խաչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԴամալա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
10,55 մետր
Երկարություն16,8 մետր
Լայնություն10,55 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Խաչ եկեղեցի[1],Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի շրջանի հայաբնակ Դամալա գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Դամալաի Սուրբ Խաչ եկեղեցին մասին գոյություն ունեցող ամենից հին հիշատակումնները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վրաստանի և Իմերեթի թեմի արխիվներում են։

Մասնավորապես՝ 1840 թվականի տեղեկագրի մեջ հիշատակվում է եկեղեցու անունը՝ Սուրբ Խաչ, իսկ 1843-1866 թվականի տեղեկագրերի մեջ նշվում է որ, եկեղեցին ենթարկվել է վերանորոգման և այն փայտաշեն կառույց է։

1873 թվականի տվյալներով եկեղեցին արդեն հիմնովին վերակառուցվել է, և այժմ քարաշեն բազիլիկ կառույց է, որի չափսերն են (16,80 x 10,55) մետր։ Եկեղեցին ունի մեկ մուտք՝ արևմտյան կողմից, իսկ մուտքի վերևի մասում՝ տանիքին, չորս սյունների վրա զանգակատուն։ Եկեղեցու հարակից տարածքում կա գերեզմանոց։

Եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ քահանա Տեր Պետրոս Տեր-Աստվածատուրյանը, դպիրներ` Վարդան և Հակոբ Տեր-Պետրոսյանները։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին փակվել է իսկ քահանա՝ Տեր Պետրոս Տեր-Աստվածատուրյանին աքսորել են։

2004 թվականին եկեղեցին վերանորոգվում է, ծնունդով Դամալաից, բայց ներկայումս Հայաստանում, ՌԴ-ում, Ուկրաինայում և Ղազախստանում բնակվող հայերի շնորհիվ, իսկ այդ ամենի վերահսկողությունը ստանձնել է Ասպինձայի շրջանի պատգամավոր Էմին Բալոյանը։

Եկեղեցին վերաօծվել է 2008 թվականի մայիսի 1-ին, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և թեմի հոգևոր դասի մասնակցությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ԴԱՄԱԼԱ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)