Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մուռուտ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Մուռուտ, Խանլարի շրջան, Ադրբեջան |
Օծման թվական | 1881 |
Հոգևոր կարգավիճակ | Չի գործում |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Կառուցման սկիզբ | 1877 |
Կառուցման ավարտ | 1881 |
Մյուռոնուտա Սուրբ Աստվածածին անապատ[1] (հետագայում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի) եկեղեցի Խանլարի շրջանի Մուռուտ գյուղում[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուռուտ գյուղի հարավարևմտյան եզրին հնում եղել է երկրամասի հայտնի վանքերից մեկը՝ Մյուռոնուտա Սբ. Աստվածածին անապատը, որը 1877-1881 թվականների ընթացքում հիմնավորապես վերակառուցվել և վերածվել էր ծխական եկեղեցու[3]։
1800 թվականին վախճանվել և Գանձակի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում ամփոփվել է «Մռուտ անապատի» անահայր Հարություն վարդապետը[4]։
1838 թվականին այստեղ կատարվել է կողոպուտ. «...Միւռնոտ ուխտատեղին, որ կեայ ի վերայ լերին վիճակի կառավարութեան ունի զերկուս աբեղայս, յորում մտեալ, ի 23-ն յունիսի, ի գիշերի աւազակք զբոլոր անօթս նորին գողացեալ են»[5]։ Հասցված վնասը մեծ էր նաև նյութական առումով. «... ի Միւռնոտ Անապատէն աւազակք գողացել են զեկեղեցական իրս որոց գինն հասանէ ց1109 րուբլի արծաթ դրամս»[5]։
1839 թվականին անապատի վանահայր է հիշատակվում Հովհաննես աբեղա Հովհաննիսյանցը։
1847 թվականին մի վավերագրում նշվել է. «առ եկեղեցւոյն մի սենեակ և զերկու ձմերայնոց»[6]։
Վանքը տիրապետել է նաև որոշ կալվածների. 1853 թվականի դրությամբ այն սահմանագծվել է հետևյալ կերպ. «...զանդաստան Մեռոնոտայ հանդերձ սահմանօքն յարևելից կուսէ Եօթն-շահառայ ասացեալ ճանապարհն, յարևմտեան կողմն, Սարու-Սու կոչեցեալ ջուրն, ի կողմն հարաւային Սարու-Եալ կոչեցեալ ճանապարհն և ի կողմն հիւսիսային գետն Ելիսաւէտօպօլու...»[6]: Նույն թվականին անապատում հիշվում է միայն մեկ հոգևորական՝ վանահայրը։
Հայտնի է, որ Մյուռոնուտ անապատի տեղում սեփական միջոցներով ծխական եկեղեցի է կառուցել մահտեսի Քերովբե Տեր-Մարտիրոսյանցը[4]։
Եկեղեցու շինարարական աշխատանքները տևել են չորս տարի և հաջողությամբ ավարտվել 1881 թվականին։ Նույն թվականին էլ այն մեծ հանդիսավորությամբ օծվել է[7]։
Անապատի տեղում նոր եկեղեցի կառուցելուց հետո էլ վայրը պահպանել էր սրբատեղիի իր նշանակությունը։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամառային ամիսներին բնակչությունը բազմապատկվում էր՝ ի հաշիվ իբրև ամառանոց այդտեղ հանգրվանող գանձակեցիների, 1900 թվականի մարտին մուռուտցիների մոտ միտք է ծագում եկեղեցուն կից կառուցել զանգակատուն և բակը պարսպապատել։
Մեկ տարի անց՝ 1901 թվականի հունիսի 11-ին, սակայն, մուռուտցիները նոր որոշում են կայացնում և գտնում են, որ զանգակատան փոխարեն ավելի նպատակահարմար է կառուցել եկեղեցու արևմտյան կողմի պատը։
1907 թվականին մուռուտցիներն արդեն ավարտել էին ծրագրած վերակառուցողական աշխատանքները։
1905-1910 թվականներին հիշատակվում է քահանա Գրիգոր Տեր-Սարգսյանցը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004 թվական, (հայերեն տարբերակ Արխիվացված 2021-01-23 Wayback Machine), (անգլերեն տարբերակ Արխիվացված 2021-11-27 Wayback Machine)
- ↑ Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 321։
- ↑ Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մասն Ա, Տփղիս, 1842, էջ 170։
- ↑ 4,0 4,1 «Նոր-Դար», 1892, N 136, էջ 2-3։
- ↑ 5,0 5,1 «Market report». Journal of the Society of Chemical Industry. 56 (18): 436–436. 2010 թ․ օգոստոսի 30. doi:10.1002/jctb.5000561881. ISSN 0368-4075.
- ↑ 6,0 6,1 «The Philadelphia country house: architecture and landscape in Colonial America». Choice Reviews Online. 53 (09): 53–3814-53-3814. 2016 թ․ ապրիլի 19. doi:10.5860/choice.195755. ISSN 0009-4978.
- ↑ «Արձագանք», 1886, N 20, էջ 294։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 403-406։
- Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
- Լալայեան Ե., Գանձակի գաւառ, էջ 343։