Սուվլայի ծոց
Սուվլայի ծոց | |
---|---|
Տեսակ | ծոց |
Երկիր | Թուրքիա |
Սուվլայի ծոց (թուրքերեն՝ Suvla Koyu), ծովածոց Թուրքիայի Հանրապետության արևմուտքում՝ Եգեյան ծովում։ Գտնվում է Գալիպոլիի թերակղզում՝ Դարդանելի նեղուցի շրջակայքում` Թուրքիայի եվրոպական հատվածում։ Ընկած է Սարոսի ծոցից դեպի հարավ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նախկինում Հունաստանին պատկանող Գալիպոլի կամ Թրակիական Խերսոնեսի գրավումից հետո Սուվլայի ծոցն անցել է թուրքերի վերահսկողության տակ։ Այն ունեցել է առևտրային կարևոր նշանակություն։
Սուվլայի ծոցն առավել հայտնի է դարձել նրանով, որ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում այստեղ տեղի ունեցած արյունարբու մարտերից հետո։ 1915 թվականի օգոստոսի 6-ին բրիտանական զորքերը վայրէջք են կատարել ծոցում և զինված գործողություններ սկսել ընդդեմ Օսմանյան կայսրության։
Ճակատամարտում անտանտյան զորքերը ծանր պարտություն են կրել և հեռացել Արևմտյան Թուրքիայից։ Այս առումով Սուվլայի ճակատամարտը հայտնի է, որպես վայր, ուր անիմաստ թափվել է բրիտանացի զինվորների արյուն։ Ճակատամարտին են նվիրված մի շարք բրիտանական և իռլանդական երգեր։ Դրանցից են «Մառախլապատ ցող» և «կամավոր սերժանտ» բալլադները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Çanakkale'den Yepyeni Bir Şarap Markası: 'Suvla'» (Turkish). Çanakkale'nin Rehberi. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուվլայի ծոց» հոդվածին։ |
|