Սուբխիի փողոց (Յալթա)
Սուբխիի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ |
Գտնվում է | Յալթա |
Երկարություն | 340 մետր |
Անվանվել է | Մուստաֆա Սուբխի |
Փոստային ինդեքս | 298624 |
Սուբխիի փողոց (ռուս.՝ Улица Субхи), փողոց Ղրիմի Յալթա քաղաքի Վասիլևկա միկրոշրջանում։ Անվանվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից մեկի` Մուստաֆա Սուբխիի (1882-1921) պատվին։ Սկիզբ է առնում Ա. Ի. Կազանցևի փողոցից, կատարում շրջադարձ և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Երկարությունը 340 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յալթա քաղաքի Սուբխիի փողոցը գտնվում է Վասիլևկա միկրոշրջանում։ Այն սկսվում է Ա. Ի. Կազանցևի փողոցից, կատարում շրջադարձ 180 աստիճանով և ավարտվում նույն փողոցի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 43 շինություն։ Երկարությունը 340 մետր է։
Սուբխիի փողոցի փոստային դասիչն է՝ 298624։
Փողոցն անվանվել է Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից մեկի` Մուստաֆա Սուբխիի (1882-1921) պատվին։ 1910 թվականին նա մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1915 թվականին մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը և հեղափոխական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ Հայրենիք վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ նրան ձերբակալել և խեղդել են ծովում[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
- ↑ «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 11, էջ 175». Վերցված է 2019 Ապրիլ 17-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Субхи в Ялте
- Подробная карта улица Субхи, город Ялта со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карта
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- г. Ялта, улица Субхи Արխիվացված 2019-04-17 Wayback Machine