Մուստաֆա Սուբխի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուստաֆա Սուբխի
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 4, 1882(1882-08-04) կամ 1882
ԾննդավայրԿերասուն, Թուրքիա
Մահացել էհունվարի 29, 1921(1921-01-29)[1]
Մահվան վայրՍև ծով
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՍտամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԹուրքիայի կոմունիստական կուսակցություն (1920)
Mustafa Suphi Վիքիպահեստում

Սուբխի Մուստաֆա (թուրք.՝ Mustafa Suphi, օգոստոսի 4, 1882(1882-08-04) կամ 1882, Կերասուն, Թուրքիա - հունվարի 29, 1921(1921-01-29)[1], Սև ծով), թուրք հեղափոխական և կոմունիստ քաղաքական գործիչ, Թուրքիայի կոմունիստական կուսակցության (ԹԿԿ) հիմնադիրներից։

1906 թվականին ավարտել է Ստամբուլի իրավաբանական դպրոցը, ապա Սորբոնի համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետը։ 1910 թվականին մտել է Օսմանական սոցիալիստական կուսակցության մեջ։ 1913 թվականին բանտարկվել է, որտեղից փախել է Ռուսաստան։ 1914 թվականին, որպես թուրքահպատակ, ներկալվել և աքսորվել է Ուրալ։ 1915 թվականին մտել է ՌՍԴԲ(բ)Կ շարքերը և քարոզչական աշխատանք տարել թուրք ռազմագերիների շրջանում։

Հոկտեմբերյան զինված հեղաշրջումից հետո կուսակցական հանձնարարություններ է կատարել Մոսկվայում, Կազանում, Ղրիմում, Տաշքենդում։ 1918 թվականին հիմնադրել է «էնի Դյունյա» («Նոր աշխարհ») թերթը։ Մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսին (1919) և Արևելքի ժողովուրդների I համագումարին (1920

1919 թվականի ամռանը Ուկրաինայում կռվել է երկրի ազգային ազատագրական ուժերի դեմ։ Եղել է ԹԿԿ I համագումարի հրավիրման (1920, Բաքու) կազմակերպիչներից, որտեղ ընտրվել է ԹԿԿ նախագահ։

Թուրքիա վերադառնալուց հետո, ԹԿԿ ԿԿ-ի 14 այլ անդամների և կուսակցության ակտիվիստների հետ ձերբակալել և խեղդել են ծովում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 SNAC — 2010.


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 175 CC-BY-SA-icon-80x15.png