Սոշա Մականի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոշա Մականի
سوشا مکانی‎‎
Անձնական տվյալներ
Ազգությունը պարսիկ
Քաղաքացիությունը Իրան Իրան
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 18, 1986(1986-11-18)[1][2] (37 տարեկան)
Ծննդավայր Բանդարե Անզալի, Իրան
Հասակ 190 սմ
Դիրք Դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մյոնդալեն
Համար 40
Պատանեկան կարիերա
Իրան Ֆաջր Սիպասի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Իրան Ֆաջր Սիպասի 42 (1)
2008-2010 Իրան ՊԱՍ ՖԱ 44 (0)
2010-2011 Իրան Ստիլ Ազին 10 (0)
2011-2013 Իրան Նաֆտ Տեգերան 56 (0)
2013-2014 Իրան Ֆուլադ 15 (0)
2014-2016 Իրան Պերսեպոլիս 39 (0)
2016-այժմ Նորվեգիա Մյոնդալեն 0 (0)
Ազգային հավաքական
2007 Իրան Իրան (մինչև 23) 6 (0)
2012-այժմ Իրան Իրան 3 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Սոշա Մականի (պարս.՝ سوشا مکانی‎‎, նոյեմբերի 18, 1986(1986-11-18)[1][2], Բանդարե Անզալի, Գիլան, Իրան), պարսիկ ֆուտբոլիստ, որ հանդես է գալիս դարպասապահի դիրքում։ Նորվեգական Մյոնդալեն ակումբի և Իրանի ազգային հավաքականի դարպասապահ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոշա Մականին Շիրազ քաղաքի Ֆաջր Սիպաս ակումբի սան է։ Իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին այդ ակումբի կազմում։ Ակումբի կազմում անցկացրած 2 մրցաշրջանում մասնակցեց 42 խաղի։ 2008 թվականի ամռանը նա տեղափոխվեց Խամադանի «ՊԱՍ» ակումբ, որի հետ կնքեց 2 տարվ պայմանագիր։ Այդ ակումբում կազմում հանդես է եկել մինչև 2010 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 44 խաղ:Այդ տարվա ամռանը նա մեկ տարով տեղափոխվեց «Սթիլ Ազին» որի կազմում անցկացրել է ընդամենը տասը խաղ։ Այդ ակումբի կազմում նա առաջին անգամ հայտնի դարձավ որպես Թեհրանի «Պերսեպոլիս» ակումբի դեմ խաղում ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի մեղավոր։

2011 թվականին Սոշան տեղափոխվել է Թեհրանի «Նաֆտ» ակումբ, որի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր։ Սոշան հանդես է եկել Թեհրանի «Նաֆտ» ակումբում մինչև 2013 թվականը, այդ ընթացքում անցկացնելով 56 հանդիպում։ Նույն թվականի սկզբին նա տեղափոխվել է Ախվազ քաղաքի «Ֆուլադ» ակումբ։ Դեբյուտային մրցաշրջանում Ֆուլադի հետ հաղթել է Իրանի առաջնությունում, իսկ Չեմպիոնների լիգայ ԱՖԿ 2014-ում հասել մինչև փլեյ-օֆֆ[3]։

Ֆուլադի կազմում հաջող ելույթից հետո Սոշա Մականին հնարավորություն ուներ խաղալու Իրանի լավագույն ակումբներց մեկը։ 2014 թվականի ամռանը նա պայմանագիր է կնքել Իրանի ուժեղագույն թիմերից մեկի՝ Թեհրանի «Պերսեպոլիսի» հետ։

Մյոնդալեն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի 21-ին նա մեկ շաբաթ փորձաշրջանով տեղփոխվել է Նորվեգական Մյոնդալեն ակումբ[4]։ Փորձաշրջանն հաջող անցակցնելուց հետո՝ հունիսի 30-ին, երկուսուկես տարով պայմանագիր է կնքել ակումբի հետ[5]; Ակումբի կազմում իր դեբյուտը կատարել է 2016 թվականի օգոստոսի 7-ին «Ուլլ/Կիսա» ակումբի դեմ խաղոմ որն ավարտվել է 0:0 հաշվով։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոշա Մականին հանդես է եկել Իրանի երիտասարդական հավաքականում։ 2012 թվականին հրավիրվել է երկրի ազգային հավաքական։ Մականին հեռացվել է Իրանի հավաքականից, որի կազմում նա պիտի մասնակցեր 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության շրջանակներում անցկացվելիք Նիգերիայի հավաքականի դեմ խաղին, որովհետև ԱԿՖ-ի որակավորման փուլի՝ Հարավային Կորեայի դեմ խաղի ժամանակ մասնակցել է ծեծկռտուքի։ Այնուամենայնիվ, նա նորից ընդգրկվեց Իրանի հավաքականում։ Այս ընթացքում նա Իրանի հավաքականի կազմում անցկացրել է երեք խաղ[6][7][8]։

Ձերբակալություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 4-ին Սոշա Մականին ձերբակալվել է Իրանի ոստիկանության կողմից և կալանավորվել։ Ձերբակալության պատճառ են դարձել Սոշենի՝ սոցիալական կայքում տեղադրված լուսանկարները, որոնցում նա նկարվել էր առանց հիջաբի աղջիկների հետ։

Ձեռքբերումններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1st Իրանի ֆուտբոլի առաջնություն - 2013/14

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. Play in Aia Արխիվացված 2016-10-09 Wayback Machine/
  4. Mjøndalen IF tests Iranian national team goalkeeper; Drammens Tidende. 21 June 2016 (նորվ.)
  5. Johnsen, Roy; Høibakk Bergquist, Mathias (2016 թ․ հունիսի 30). «Makani signerte for Mjøndalen» [Makani signed with Mjøndalen]. dt.no (նորվեգերեն). Drammen Tidende. Վերցված է 2016 թ․ հուլիսի 11-ին.
  6. «Match suspensions to be served at the final competition of the FIFA World Cup». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  7. «Discussion Board». PersianFootball.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  8. «Team Melli final 30 given to FIFA». Persian Football. 2014 թ․ մայիսի 12. Վերցված է 2014 թ․ մայիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոշա Մականի» հոդվածին։