Սոննի Չիբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոննի Չիբա
ճապ.՝ 千葉 真一[1]
Ստուդիայի հրապարակայնության լուսանկարը (1961)
Ծնվել էհունվարի 22, 1939(1939-01-22)[2]
ԾննդավայրՖուկուոկա, Ճապոնիա[3]
Մահացել էօգոստոսի 19, 2021(2021-08-19)[4][5][6][…] (82 տարեկան)
Մահվան վայրKimitsu, Թիբա (պրեֆեկտուրա), Ճապոնիա[6]
ԿրթությունNippon Sport Science University? և Chiba Prefectural Kisarazu High School?
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունդերասան, ձյուդոիստ, սեյու, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, երգերի հեղինակ, կարատեիստ, կասկադյոր, երգիչ, կոմպոզիտոր և stunt coordinator
Ժանրերkayōkyoku?
Ամուսին(ներ)Yōko Nogiwa? և անհայտ[7]
Երեխա(ներ)Juri Manase?, Mackenyu? և Gordon Maeda?
Պարգևներ և մրցանակներ
ԿինոՊոիսկID 1732143
chibashinichi.com

Սինիտի Չիբա (ճապ.՝ 千葉 真一, հունվարի 22, 1939(1939-01-22)[2], Ֆուկուոկա, Ճապոնիա[3] - օգոստոսի 19, 2021(2021-08-19)[4][5][6][…], Kimitsu, Թիբա (պրեֆեկտուրա), Ճապոնիա[6]), ճապոնացի դերասան, երգիչ, պրոդյուսեր, ռեժիսոր և մարտական արվեստների վարպետ։ Հայտնի է նաև Սոննի Չիբա (Sonny Chiba) կեղծանվամբ։ Իրական անունն է Սադահո Մաեդա (ճապ.՝ 前田 禎穂): Ճանաչում է ձեռք բերել՝ նկարահանվելով մարտական արվեստների մասին ֆիլմերում՝ սկզբում հայրենի Ճապոնիայում, ապա միջազգային բեմում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ֆուկուոկա քաղաքում՝ ռազմական փորձարկող օդաչուի ընտանիքում, եղել է ընտանիքի հինգ երեխաներից երրորդը։ Այն բանից հետո, երբ նրա հորը տեղափոխել են ոստիկանական Կիսարաձու քաղաք, ընտանիքը իր հետքերով տեղափոխվել է Կիմիցու քաղաք։ Չիբան սովորել է Ճապոնիայի համալսարանի ֆիզիկական արվեստի բաժնում(անգլ.՝ Nippon Sport Science University): Ուսանող լինելու հետ մեկտեղ զբաղվել է կարատեով՝ հայտնի վարպետ Մասուտացու Օյամայի ղեկավարությամբ, և ժամանակի ընթացքում ստացել է սև գոտի։ Մոտ 1960 թվականից սկսել է նկարահանվել Toei ընկերության ֆիլմերում՝ Սինիտի Չիբա անվամբ, իսկ ամբողջ կյանքի ընթացքում նկարահանվել է ավելի քան 125 ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիբան ամուսնացել է դերասանուհի Յոկո Նոգիվայի հետ։ Նրանք ունեցել են աղջիկ՝ Ձյուրի (Ջուլյա) Մանասեն, ով նույնպես դերասանուհի է։ Հետագայում նրանք բաժանվել են, և Չիբան ամուսնացել է երկրորդ անգամ։ Երկրորդ ամուսնությունից ունեցել է երկու որդի՝ Մաքքենյու Մաեդան(ճապ.՝ 前田真剣佑) և Գոդոն (Գորդոն) Մաեդան(ճապ.՝ 前田郷敦):

Մակարդակները մարտական արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չիբան հանդիսանում է սև գոտու կրող հետևյալ մարտական արվեստներում.

  • Կյոկուշին կարատե՝ 4-րդ դան (աստիճան)
  • Նինձյուցու՝ 4-րդ դան
  • Գոձյու-ռու կարատե՝ 2-րդ դան
  • Սյորինձի կեմպո՝ 2-րդ դան
  • Ձյուդո՝ 2-րդ դան
  • Կենդո՝ 1-ին դան

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974, վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
  • 1974, «Փողոցային մարտիկի վերադարձը» — վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
  • 1974, «Փողոցային մարտիկի վերջին վրեժը» — վարձու մարդասպան Թակումա (Թերրի) Ցուրուգի
  • 1975, «Այիկիդոյի ուժը» — Մորիհեյ Ուեսիբա
  • 1975, «Մահացու մեքենա (Սյորինձի Կեմպո)» — հիմնադիր Սյորինձի Կեմպո Սո Դոսին
  • 1975, «Միայնության դատապարտվածը» — Մասուտացու Օյամա
  • 1977, «Միայնության դատապարտվածը 2» — Մասուտացու Օյամա
  • 1979, «Միայնության դատապարտվածը 3» — Մասուտացու Օյամա
  • 1979, «Կործանում ժամանակի ընթացքում» — կրտսեր լեյտենանտ Յոսիակի Իբա
  • 1980, բժիշկ Յամաուտի
  • 1981, «Զինվորների ստվերը. Հատտորի Հանձո (սերիալ)» — Հատտորի Հանձո
  • 1981, արքայազն Իդո
  • 1983, «Ութ սամուրայների մասին լեգենդը» — Донецу Тадатомо
  • 1992, «Երկաթե արծիվ 3» — Հորիկոսի
  • 1994, «Մարտ անմահների համար» — Ձիրո
  • 1995, Մակատո
  • 2003, «Սպանել Բիլլին. ֆիլմ 1» — Հատտորի Հանձո
  • 2006, «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ»քեռի Կամատա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]