Սոնյա Կովաչը լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին «Հավերժական հարևաններ» («Zauvijek susjedi») և «Ամուսնական ջրեր» («Bračne vode») հեռուստատեսային հումորիստական սերիալներում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ Նորաձևության գործակալությունը, որտեղ աշխատում էր Սոնյան, նրան ուղարկել է քասթինգի՝ «Հավերժական հարևաններ» սերիալում երկրորդ պլանի դեր կատարելու նկատառումով, այնինչ նրան գլխավոր դերի համար են ընտրել։ Սերիալներում նկարահանվելու հետ մեկտեղ Սոնյան գովազդային մի քանի հոլովականեր է նկարահանել։ Բացի այդ, դրսևորել է իրեն որպես շնորհալի երգչուհի։ Երգել է Turbo Limach Show-ում, մանկական տոնական հեռուստահաղորդումներում[5]։ 2008 թվականին տեսաձայնագրել է իր առաջին երաժշտական հոլովակը՝ Više nisi moj խորագրով։ 2009 թվականին հանդես է եկել Farma ռեալիթի շոուի երկրորդ տարեշրջանում, մասնակցել «Պար՝ աստղերի հետ» հեռուստաշոուին[6][7][8][9]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ սիրում է պարել. լատինաամերիկյան պարեր է սովորել։