Սոնյա Կովաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոնյա Կովաչ
Ծնվել էհունիսի 19, 1984(1984-06-19) (39 տարեկան)
ԾննդավայրԲելովար, Խորվաթիա
ԿրթությունԶագրեբի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (2012) և Նյու Յորքի կինոակադեմիա
Քաղաքացիություն Խորվաթիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և բլոգեր

Սոնյա Կովաչ (խորվաթերեն՝ Sonja Kovač, հունիսի 19, 1984(1984-06-19), Բելովար, Խորվաթիա), ժամանակակից խորվաթ դերասանուհի, մոդել, երգչուհի[1][2][3][4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոնյա Կովաչը լայն ճանաչման է արժանացել առաջին հերթին «Հավերժական հարևաններ» («Zauvijek susjedi») և «Ամուսնական ջրեր» («Bračne vode») հեռուստատեսային հումորիստական սերիալներում իր տպավորիչ դերակատարումների շնորհիվ։ Նորաձևության գործակալությունը, որտեղ աշխատում էր Սոնյան, նրան ուղարկել է քասթինգի՝ «Հավերժական հարևաններ» սերիալում երկրորդ պլանի դեր կատարելու նկատառումով, այնինչ նրան գլխավոր դերի համար են ընտրել։ Սերիալներում նկարահանվելու հետ մեկտեղ Սոնյան գովազդային մի քանի հոլովականեր է նկարահանել։ Բացի այդ, դրսևորել է իրեն որպես շնորհալի երգչուհի։ Երգել է Turbo Limach Show-ում, մանկական տոնական հեռուստահաղորդումներում[5]։ 2008 թվականին տեսաձայնագրել է իր առաջին երաժշտական հոլովակը՝ Više nisi moj խորագրով։ 2009 թվականին հանդես է եկել Farma ռեալիթի շոուի երկրորդ տարեշրջանում, մասնակցել «Պար՝ աստղերի հետ» հեռուստաշոուին[6][7][8][9]։ Այս ամենի հետ մեկտեղ՝ սիրում է պարել. լատինաամերիկյան պարեր է սովորել։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստադերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Film
Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
2007-2008 Zauvijek susjedi Վիկի Խորվաթական հեռուստասերիալ
2008 Ամուսնացած է... ունի երեխաներ... Քրիստինա Խորվաթական տարբերակ
2010 Najbolje godine Դորոթեա Խորվաթական հեռուստասերիալ
2016 Der Jadran Krimi Լենա Կնեզևիչ Գերմանական հեռուստասերիալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.scena.hr/naslovnica/ekskluzivno-seksi-sonja-kovac-bahamima/ Արխիվացված 2019-01-03 Wayback Machine |title=FOTO: Ekskluzivno: Seksi Sonja Kovač na Bahamima! |last=Županović |first=Snježana |date=2014-01-16 |website=scena.hr |access-date=2016-03-25}}
  2. http://www.slobodnadalmacija.hr/stil/moda/clanak/id/288591/sonja-kovac-obozavam-ubosti-krpice-koje-drugi-nemaju |title=Sonja Kovač: Obožavam ubosti krpice koje drugi nemaju |first=PSD. |date=2015-10-05 |publisher=Slobodna Dalmacija |access-date=2016-03-25}}
  3. «FOTO: Ekskluzivno: Seksi Sonja Kovač na Bahamima!». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 16-ին.
  4. Sonja Kovač: Obožavam ubosti krpice koje drugi nemaju
  5. https://www.24sata.hr/show/slikala-sam-se-za-klik-jer-nisam-sramezljiva-djevojka-36323 |title=Slikala sam se za Klik jer nisam sramežljiva djevojka |date=2007-11-09 |publisher=24sata |access-date=2020-04-18}}
  6. (Mia Buva) Konačno otkriveno! Evo koga ćemo sve gledati u novoj sezoni 'Plesa sa zvijezdama' Večernji list, objavljeno 19. veljače 2019., (pristupljeno 10. ožujka 2019., te arhivirano na: Wayback Machine, WebCite i Archive.today)
  7. (Nikola Kučar) Poznati parovi Plesa sa zvijezdama Glas Slavonije, objavljeno 8. ožujka 2019., (pristupljeno 10. ožujka 2019., te arhivirano na: Wayback Machine, WebCite i Archive.today)
  8. (V.P.) U 'Plesu sa zvijezdama' gledat ćemo najpoznatiju hrvatsku influencericu: evo i koji će joj se novinar pridružiti u showu Slobodna Dalmacija, objavljeno 21. siječnja 2019., (pristupljeno 10. ožujka 2019., te arhivirano na: Wayback Machine, WebCite i Archive.today)
  9. (D.E.) Intervju Sonja Kovač - Dnevnik.hr Objavljeno 10. ožujka 2019., (pristupljeno 10. ožujka 2019., te arhivirano na: Wayback Machine, WebCite i Archive.today)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]