Սոմալիի աշխարհագրություն
Սոմալիի տարածքը զբաղեցնում է Սոմալի թերակղզու հյուսիսային և արևելյան մասերը։ Հարավ-արևելքի առափնյա նեղ (մինչն 100 կմ) բլրավոր դաշտավայրն է։ Երկրի կենտրոնական մասը 500–1500 մետր բարձրությամբ սարահարթ է, որը սանդդափուլերով իջնում է Ադենի ծոց։ Առավելագույն բարձրությունը 2416 մ է (Շիմբիրիս լեռ)։
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմալին գտնվում է Աֆրիկական պլատֆորմի հյուսիսարևելյան մասում։ Կազմված է յուլայի, կավճի ու պալեոգենի ծովային և ծովալճակային մինչե 7–8 կմ հզորությամբ նստվածքներից։ Հիմքի ապարների հետ են կապված պիեզոքվարցի հանքավայրերը, բերիլիումի, տանտալի, անագի և այլ հանքանյութերի երևակումները։ Կան ուրան–վանադիումի հանքավայրեր, մերձափնյա ծովային։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման հասարակածային մուսսոնային չորային է, հյուսիսում՝ մերձարևադարձային, անապատային և կիսաանապատային։ Բնորոշ է ջերմաստիճանի տարեկան հավասար ընթացքը։ Միջին ամսական ջերմաստիճանը 25–32 °Cէ, տարեկան տեղումները 100–600 մմ են։
Somaliaի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 28 (82) |
28 (82) |
34 (93) |
38 (100) |
40 (104) |
40 (104) |
40 (104) |
30 (86) |
30 (86) |
30 (86) |
30 (86) |
30 (86) |
30 (86) |
Միջին ցածր °C (°F) | 15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
15 (59) |
Տեղումներ մմ (դյույմ) | 40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
50 (1.97) |
50 (1.97) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
40 (1.57) |
500 (19.69) |
աղբյուր: Country Studies - Somalia |
Ջրագրական ցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր գետերն են Ջուբան և Վեբի Շեբելին։ Տարածված են կարմրավուն գորշ և կարմրագորշ հողերը։ Բուսածածկույթում գերակշռում են անապատացած ակացիաներով սավաննաները։ Հնդկական օվկիանոսի ափին և hյուսիսում տիրապետում են խոտաթփուտային կիսաանապատներն ու անապատները։ Օազիսներում աճում են արմավենիներ։ Շատ են եթերատու թփուտները։
Բուսական և կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտներում խիտ արևադարձային անտառներ են։ Տարածված կենդանիներն են՝ այծքաղը, վագրաձին, գոմեշը, ընձուղտը, առյուծը, ընձառյուծը, բորենին, շնագայլը, փիղը, ռնգեղջյուրը և այլն։ Շատ են կապիկները, սողուններն ու միջատները։ Գետերում հանդիպում են կոկորդիլոսներ, գետաձիեր։ Հարուստ է թռչնաշխարհը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 95% –ը սոմալիի ժողովուրդն է։ Հարավային շրջաններում բնակվում են բանտու լեզվաընտանիքի ժողովուրդներ, մերձափնյա քաղաքներում՝ արաբներ, ամհարներ, հնդիկներ և եվրոպացիներ։ Պաշտոնական լեզուներն են սոմալերենը և արաբերենը։ Տիրապետող կրոնը մահմեդականությունն Է, պաշտոնական օրացույցը՝ գրիգորյանը։ Տնտեսապես ակտիվ բնակչության մեծ մասը զբաղված է քոչվոր և կիսաքոչվոր անասնապահությամբ։ Միջին խտությունը՝ 1 կմ-ի վրա 8 մարդ Է։ Առավել խիտ են բնակեցված Ջուբայի և Վեբի Շեբելիի հովիտները (1 կմ–ի վրա՝ 50 մարդ)։ Գլխավոր քաղաքներն են Մոգադիշոն, Բերբերան, Հարգեյսան և Կիսմայոն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |