Սոլվեյգ Քրիստով
Սոլվեյգ Քրիստով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1918[1][2] |
Ծննդավայր | Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա |
Վախճանվել է | մայիսի 16, 1984[1][2] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա |
Գերեզման | Ospevika kirkegård[3] |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Պարգևներ | |
Ամուսին | Harald Grieg?[4] |
Սոլվեյգ Քրիստով (նորվ.՝ Solveig Beda Christov, ծննդյան անունը՝ Ֆրեդրիքսեն, հոկտեմբերի 29, 1918[1][2], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա - մայիսի 16, 1984[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի վիպասան, կարճ պատմվածքների հեղինակ, դրամատուրգ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոլվեյգ Ֆրեդրիքսենը ծնվել է Դրամենում` էլեկտրիկ Ֆրեդրիկ Ադոլֆ Ֆրեդրիքսենի և Սոլվեյգ Հենրիեթ Հենրիքսենի ընտանիքում։ Ամուսնացել է երեք անգամ` Ռոլֆ Նորման Բեքքեի հետ 1941-1946 թվականներին, գործարար Պաալ Թինն Քրիստոֆերսենի հետ 1947-1959 թվականներին և հրատարակիչ Հերալդ Գրիգի հետ 1960 թվականից։ 1949 թվականից օգտագործել է Քրիստով գրական անունը[5]։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիստովը գրական գործունեությունը սկսել է 1949 թվականին Det blomstrer langs blindveien վեպով, որին հաջորդել են På veiene til og fra (1951) և Torso (1952) վեպերը[6]։ 1950-ական թվականներին գրել է Syv dager og netter (1955), Demningen (1957) սիրավեպը, Korsvei i jungelen (1959) հոգեբանական վեպը։ Քրիստովի Elskerens hjemkomst (1961) վեպն անդրադառնում է Էրոտիկ թեմաների։ Քրիստովը հրատարակել է նաև կարճ պատմվածքների ժողովածու՝ Jegeren og viltet (1962), ավելի ուշ՝ I dag er vårt liv (1974)[5]: Նրա Tilfellet Martin (1970) և Knivsliperens dagbok (1976) վեպերը խելացնորության մասին են[5]։
Քրիստովի Det hemmelige regnskap (1957) և På rødt pass (1958) պիեսները բեմադրվել են Նորվեգիայի ազգային թատրոնում[6]։ Veversken մենախոսությունը 1968 թվականին ներկայացվել է Նորվեգիայի հեռարձակող ընկերության Fjernsynsteatret հեռուստաթատրոնում։ Նորվեգիայի հեռարձակող ընկերությունը ներկայացրել է նրա To guitarer և Terminal աուդիոպիեսները։ Sub Rosa պիեսը 1971 թվականին բեմադրվել է Բերգենի միջազգային փառատոնում[5]։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1962 թվականին արժանացել է Riksmål գրական միավորման մրցանակին[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ https://www.slektogdata.no/gravminner/grav/6d1f7749-4123-4138-ac07-07af1cb45bc6
- ↑ Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 de Vibe, Astrid (2000). «Solveig Christov». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Vol. 2. Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 Henriksen, Petter, ed. (2007). «Solveig Christov». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
{{cite encyclopedia}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Språk- og litteraturpriser» (Norwegian). Riksmålsforbundet. Վերցված է 2009 թ․ մարտի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
|